10000 դրամանոց մետաղադրոմ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի առթիվ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆOncoins.net-ը գրում է, որ ՀՀ կենտրոնական բանկը Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ թողարկել է 10000 դրամանոց ոսկե հուշադրամ։ Ոսկեդրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում և թողարկվել է համանուն շարքում։ Այս մասին հայտնել է դրամահատարանի մամուլի ծառայությունը։
1992 թվականի հունվարի 28-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը հռչակելով Հայոց ազգային բանակի ստեղծումը։
Հայոց բանակը ստեղծվել է ամենադժվար փորձությունները հաղթահարող անկախ պետականության կերտման ժամանակ և դարձել հայ ժողովրդի անվտանգության պահպանման կարևորագույն երաշխավորը։ Անցնելով մարտական փառավոր ճանապարհ հայոց բանակն արդեն 30 տարի պատվով կատարում է պետության ու ժողովրդի առջև ունեցած իր առաքելությունը։
Հայոց բանակը հայ ժողովրդի հավաքական կամքի, ուժի ու արիության, նվիրվածության ու հայրենասիրության խորհրդանիշն է։ Հայկական բանակում ծառայությունը յուրաքանչյուր հայի համար ոչ միայն պատվի հարց է, այլ նաև սուրբ պարտականություն։ Հայ զինվորը փառաբանում է հայոց բանակը հայրենիքին իր նվիրումով, մարտական տաղանդով, մարտական ոգով, արիությամբ ու սխրագործությամբ։
10000 դրամանոց ոսկեդրամի տեխնիկական բնութագրերն են Հ
Մետաղ / նշան - ոսկի / 900°
Մետաղադրամի քաշը, (գրամ) – 8,6
Մետաղադրամի տրամագիծը, (մմ) – 22,0
Եզրը - ծալքավոր
Մետաղադրամը պատրաստված է պրուֆտ որակով
Քանակը 400 հատ
Հուշադրամի դիզայներն է Հարություն Սամուելյանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը