Եգոր Կրիդը հայտնվել է հիվանդանոցում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանցի երգիչ Եգոր Կրիդը սոցցանցերում գրել է, որ հիվանդանոցում է։ Այս մասին նա հայտնել է Telegram ալիքում՝ հրապարակելով լուսանկար բուժհաստատության բաժանմունքից։
Նախօրեին երաժշտի ալիքում հրապարակում էր հայտնվել, որում նա ասել էր, որ իրեն լավ չի զգում։ Կրիդը պատմել է, որ հիվանդասենյակում միայնակ «ձանձրացել» է: Միաժամանակ երաժիշտը չի հստակեցրել, թե ինչ պատճառով է հայտնվել հիվանդանոցում։
«Անցած գիշեր որոշեցի փոխել իրավիճակը մի քանի օրով... Սա իմ «տունն» է հանգստյան օրերի համար։ Ամբողջ օրը խոսում եմ բժիշկների հետ և այլն։ Օրը սկսվեց վաղ՝ առավոտյան ժամը 6։00-ին... այսօր նույնիսկ հիպնոսի սեանս է եղել», - գրել է Կրիդը: