Պերմի ՏՏ ոլորտի Miro ընկերությունը գրասենյակ է բացել Հայաստանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆProperm.ru-ն գրում է, որ հունիսի սկզբին հայտնի է դարձել, որ Miro ընկերությունը լուծարելու է Պերմի իր իրավաբանական անձի կարգավիճակը և աշխատակիցներին տեղափոխելու է այլ երկրներ։ Պերմի ՏՏ Miro ընկերությունը գրասենյակ է բացել Երևանում և փնտրում է աշխատակիցների՝ կազմակերպության կայքում տեղադրված աշխատանքի նկարագրության համաձայն։ Այս մասին ուշադրություն է հրավիրել Properm.ru-ի ընթերցողներից մեկը։ Մինչև Ուկրաինայի տարածքում ռազմական հատուկ գործողության մեկնարկը այդ ընկերությունը Հայաստանում մասնաճյուղ չի ունեցել։
Մարտի սկզբին Miro-ն դադարել է աշխատել Ռուսաստանում, այդ թվում՝ Պերմում, իսկ հունիսի սկզբին հայտնի է դարձել, որ ընկերության Պերմի իրավաբանական անձը՝ «Մուլտիվիտամին» ՍՊԸ-ն գտնվում է լուծարման փուլում։ Աշխատակիցներին առաջարկվել է մեկնել այլ երկրներում աշխատելու։
Miro-ն հիմնադրվել է Պերմում 2011 թվականին։ Անդրեյ Խուսիդը և Օլեգ Շարդինը ստեղծել են ծառայություն՝ համագործակցող գրասենյակային աշխատակիցների համար, որից օգտվում է շուրջ 30 միլիոն մարդ ամբողջ աշխարհում: Ընկերության գրասենյակներ են բացվել Ամստերդամում, Լոս Անջելեսում, Բեռլինում, Մյունխենում, Լոնդոնում, Սիդնեյում, Տոկիոյում և այլ քաղաքներում։
Պերմի մեկ այլ ՏՏ ընկերություն՝ Xsolla-ն, իր աշխատակիցների մի մասին տեղափոխել է Մալայզիա և սկսել լուծարել ռուսական իրավաբանական անձը: Փետրվարի 24-ին ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո տասնյակ արտասահմանյան ընկերություններ են հայտարարել Ռուսաստանից դուրս գալու մասին։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը