Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վախից քարացել եմ… տեսա՝ Հայկազին ծեծեցին, հետո հանեցին դուրս. կուրսանտի դաժան սպանությանն ականատես վկայի ցուցմունքը

ԻՐԱՎՈՒՆՔ

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը:

Հիշեցնենք՝ կուրսանտներ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին ու Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ 2015 թվականի հունվարի 29-ի գիշերը՝ ժամը 2-ից 3-ի սահմաններում, գումարտակի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին: Սպանությունից հետո տուժողի մարմինը կախվել է մարզահրապարակի պտտաձողից՝ ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար...

Արգելանքի տակ չգտնվող հինգերորդ ամբաստանյալը՝ Վարազդատ Սաֆարյանը, ով սպանության դրվագով չի մեղադրվում,  մեղադրվում է Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի կանոնները խախտելու, տարբեր դրվագներով կուրսանտներ Տիգրան Մանասերյանին ու Արտուշ Սիմոնյանին ծեծի ենթարկելու համար:

Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվող չորս ամբաստանյալներից երկուսը՝ Վաչե Սահակյանն ու Մովսես Ազարյանը մեղադրվում են նաև տուժող Հարություն Ալեքսանյանի նկատմամբ բռնություն գործադրելու, նրան ծեծելու համար:

Դատարանում հարցաքննվեց վկա, կուրսանտ Գևորգ Վարդանյանը, ով մեղադրող ցուցմունք տվեց չորս ամբաստանյալների վերաբերյալ:

Գևորգ Վարդանյանը քնել է նույն ննջարանում, որտեղ կատարվել է Հայկազ Բարսեղյանի սպանությունը: Նա մեկն է եղել այն կուրսանտներից, ովքեր լսել ու վերմակի տակից տեսել են, թե ինչպես է բռնության ենթարկվում Հայկազ Բարսեղյանը, բայց տապ են արել վերմակի տակ, կպել են ներքնակին՝ աննկատ մնալու համար՝ Հայկազի «օրը» ընկնելու վախից:

Դատարանում վկա Գևորգ Վարդանյանը իր լռությունը, Հայկազի նկատմամբ կատարվող ոտնձգությանը չմիջամտելը հենց այդպես էլ բացատրեց՝ վախով. «Կարող ա ինձ էլ ծեծեին, վախ էր... տեսա՝ Հայկազին հանում են դուրս, մտածեցի՝ չորսը ներսում են, կարող ա մի քանիսն էլ դրսում լինեն... Վախեցել ու ավելի եմ ընդգրկվել տեղաշորիս մեջ...»:

Դեպքից մի քանի ժամ առաջ վկա Վարդանյանը գտնվել է մարտկոցի սպա, կապիտան Ավետիսյանի մոտ, նրա հետ խոսել է անձնական ու այլ հարցերով: Այնտեղ մնացել է մինչև գիշերվա ժամը 1-ը:

Մինչև կապիտանի մոտ մտնելը Վարդանյանը միջանցքում տեսել է հերթապահ Թելման Մխիթարյանի հետ զրուցող Հայկազ Բարսեղյանին: Դա վերջին անգամն էր, որ նա տեսել է ողջ Հայկազին:

Քնած է եղել, արթնացել է Հայկազի ձայնից: Վերմակի տակից նայել ու Հայկազի մահճակալի մոտ տեսել է չորս հոգու: Երկուսը՝ Վաչե Սահակյանն ու Մովսես Ազարյանը, գտնվում էին Հայկազի ոտքերի մասում: Նրանք ձեռքերով հենվել էին Հայկազի ոտքերին, իրենց ծանրությամբ ընկել էին նրա վրա ու չէին թողնում, որ ոտքերը շարժի:

Գնել Թևոսյանն ու Նորիկ Սահակյանը գտնվում էին Հայկազի գլխի մոտ, նրանք հարվածներ էին հասցնում Հայկազին՝ գոտկատեղից վերև: Հայկազը հայհոյել է նրանց, ասել է. «Ուզում եք սպանե՞ք, ա՛յ...»՝ ու հայհոյանք է տվել: Նրա բերանը փակել են, լսելի է եղել, որ Հայկազը չի կարողանում շնչել. «Խռխռոցի, ործկոցի ձայն էր լսվում»,- ասաց վկան ու նշեց, որ այդ ձայները պիտի որ լսելի լինեին ննջարանում գտնվողներին:

Լսելով Հայկազի խոսքերը, մանավանդ՝ տված հայհոյանքները՝ վկան ավելի շատ է վախեցել ու «ծեփվել է» իր ներքնակին, «քարացած պառկել է, փորձել է աննկատ մնալ», ծպտուն չի հանել: Ըստ նրա՝ կատարվողը լսելի պիտի լիներ ննջարանում բոլոր գտնվողներին, բայց բոլորը քնած էին ձևանում ու ոչ մի ձայն չէին հանում...

Մի որոշ ժամանակ ձայն չի լսվել:

Գևորգը համարձակվել ու նայել է, թե ինչ է կատարվում: Նա տեսել է, որ Գնել Թևոսյանն ու Նորիկ Սահակյանը՝ աջ ու ձախ կողմերից Հայկազին թևանցուկ արած, Հայկազի վրա ձմեռային բուշլատ գցած՝ դուրս են բերում ննջարանից:

Ըստ վկայի՝ ինքը տեսել է Գնել Թևոսյանին, Հայկազին, իսկ որ մյուս կողմում Նորիկն է՝ արդեն ամբողջացրել է նրա մարմնակազմության նմանությամբ: Հայկազից ձախ գտնվողը իր պառկած դիրքից լավ տեսանելի չէր: Հայկազի գլուխը հետ ընկած էր, Գևորգը մտածել է, թե նա ուշագնաց է եղել, նրան տանում են դուրս՝ ուշքի բերելու:

Ըստ վկայի՝ իր արթնանալուց մինչև Հայկազին դուրս տանելը մոտ 20 րոպե կարող է տևած լինել...

Հետո Գևորգը տապ արած՝ որոշ ժամանակ անշարժ մնացել է պառկած:

Հանկարծ ննջարանի դուռը բացվել է, ձայնից ելնելով՝ մի քայլ ննջարան է մտել Գնել Թևոսյանը ու ընդհանուր՝ բոլոր «քնածներին» նկատի ունենալով՝ ասել է. «Սրա վրով ոչ մեկ ոչ մի բան չիմանա...» ու՝ հայհոյանքով ամբողջացրել է ասելիքը՝ «քֆուր է դրել» և դուրս է գնացել: Ոչ ոք տեղից չի շարժվել, ասես՝ ննջարանում մարդ չկար...

«Եթե Գնելի ասածը ինձ վրա ազդած լիներ, հիմա ես էստեղ չէի լինի»,- դատարանում պաշտպանի հարցին ի պատասխան՝ ասաց վկա Վարդանյանը:

Հետո ննջարանի դուռը մի անգամ էլ է բացվել: Զորամասի հերթապահը դռան մոտից լապտերի լույսը պահել է ննջարանում «քնած» կուրսանտների մահճակալներին, «համոզվել է», որ բոլորը տեղերում «հանգիստ քնած են», և հեռացել է...

Առավոտյան արթնացել են, կուրսանտ Սամվել Սերոբյանը բացել է Հայկազի անկողինը, որը ներծծված էր արյունով:

Ըստ վկա Վարդանյանի՝ Հայկազի անկողնում մոտ 2 լիտր արյուն կարող էր լինել: Սկզբում չեն պատկերացրել, որ այդքան արյուն է թափվել անկողնում, նույնիսկ մտածել են՝ կարմիր միջուկի թանաք է թափված: Հետո Հայկազի բարձի վրա տեսել են «սուր բան՝ լեզվի էր ոնց որ...»:

Սերոբյանը, հետ տանելով Հայկազի վերմակը, ասել է. «Էս ի՞նչ ա էղել, էս ի՞նչ ա մեջը»: Մինչ այդ Հայկազի վերմակը այնպես էր ծածկված, կարծես թե տակը մարդ է պառկած...

Վկա Վարդանյանն ասաց. «Սաղս մոտ գնացինք... Դա արտառոց բան էր... Ես նույնիսկ մոռացա, թե գիշերը ինչ եմ տեսել, հետո եմ սկսել հիշել...»:

Կապիտան Ավետիսյանը հարցրել է՝ ի՞նչ է եղել, ոչ մի բանից տեղյակ չե՞ք: Ոչ ոք, պարզվել է, «տեղյակ չէ»:

Կապիտանը հրահանգել է ոչ մի բանի ձեռք չտալ, մի քանիսին ուղարկել է Հայկազին փնտրելու: Կուրսանտներից մեկի ուշքը գնացել է Հայկազի անկողնու արյան տեսքից...

Առավոտյան 7-ն անց 40 րոպեին Գևորգ Վարդանյանին արդեն տանում էին ռազմական ոստիկանություն:

Վկան ասաց, որ ռազմական ոստիկանությունում իր նկատմամբ բռնություն չի գործադրվել, իրեն չեն ուղղորդել, չեն պարտադրել այս կամ այն ցուցմունքը տալ:

Վկա Գևորգ Վարդանյանը նախաքննության սկզբում տվել էր դատարանում, ինչպես նաև նախաքննության վերջում տված ցուցմունքներից տարբերվող ցուցմունք: Մասնավորապես՝ նա ասել էր, թե չորս հոգու մեջ ոչ թե Նորիկ Սահակյանն է եղել, այլ՝ Վարազդատ Սաֆարյանը:

Հետո Վարազդատի վերաբերյալ ասել էր, թե երբ Հայկազի նկատմամբ բռնություն էին գործադրում Գնելը, Նորիկը, Մովսեսն ու Վաչեն, ննջարանի դուռը բացվել, ներս է մտել Վարազդատն ու հարցրել է՝ «Ստե՞ղ եք»: Հետո, պատասխան չստանալով կամ այնպիսի պատասխան ստանալով, որը լսելի չէր, նա դուրս է գնացել:

Այնուհետև վկան իր հիշողությունները «կարգի է բերել» ու հայտնել է, թե Վարազդատը ներս էլ չի մտել, ինքը դեպքի գիշերը ննջարանում Վարազդատին ընդհանրապես չի տեսել...

Դատարանում այս և մի քանի այլ հակասությունների մասին վկան ասաց, թե կատարվածին ականատես լինելով՝ ինքը գտնվել է «շատ ծանր ու խառը, աղավաղված հոգեկան վիճակում»: Նույնիսկ սկզբում մտածել է՝ գուցե գիշերվա տեսածը իրականություն չէր, այլ երազ էր. «Մտածում էի՝ երազ եմ տեսել, մի բան նե տո ա էղել, դրա համար չէի ասում կապիտան Ավետիսյանին, դաժե տղաներին չէի վստահում, ինձ հարցնում էին, ասում էի՝ չեմ տեսել... Մի քանի հոգի էլ տեսել էին, վախեցել էին ձայն հանել...»:

Գևորգ Վարդանյանն ասաց, որ դեպքի պահին ինքը նոր-նոր դարձել էր 17 տարեկան: Առաջին անգամ էր նման իրավիճակում հայտնվել: Երբ հարցաքննության ժամանակ ասել էին, որ կարող են ներկա գտնվել իր ծնողները կամ փաստաբան, ինքը չէր ցանկացել, չէր ուզեցել, որ ծնողները կատարվածի մասին իմանան: Բայց քանի որ անչափահաս էր, սթրես էր տարել, նույնիսկ խոսել ու շարժվել չէր ուզում:

«Մինչև հիմա ես դեղորայք եմ ընդունում»,- ասաց սպանությանն ականատես վկան:

Նրան առաջարկել են վերադառնալ Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտ և շարունակել ուսումը կամ գտնվել ռազմական ոստիկանության պաշտպանության ներքո:

Գևորգը նախընտրել է պաշտպանության տակ գտնվելը: Նա չի ցանկացել վերադառնալ ինստիտուտ՝ հասկանալով, որ այնտեղ անխուսափելի խոսակցություններ պիտի լինեն Հայկազի սպանության մասին:

Սեպտեմբերից Գևորգ Վարդանյանը փոխել է ուսումնառության վայրը, հիմա նա ավիացիոն ինստիտուտի կուրսանտ է:

Ընդ որում՝ վկան ասաց, որ Հայկազ Բարսեղյանին բոլորովին դուր չէր գալիս Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սովորելը: Նա վկային ասել է, որ ուսումը այդ ինստիտուտում շարունակում է միայն տնեցիների «խաթեր համար», կավարտի, կմեկնի Ռուսաստան: Ըստ վկայի՝ երբ Հայկազը «ուվալնենի» էր գնում՝ տուն, ու վերադառնում էր ինստիտուտ, սկզբում «մի տեսակ էր լինում»: Վկան մտածել է՝ անձնական խնդիրներ են, հարցեր չի տվել:

Տուժողի իրավահաջորդը՝ Հայկազ Բարսեղյանի հայրը դատական նիստի ընդմիջմանը իմ հարցին պատասխանեց, որ Հայկազը, իրոք, չի ցանկացել այդ ռազմական ինստիտուտում սովորել. «Հայկազն ասում էր՝ էնտեղ բարդակ ա... Նա ուզում էր սովորել Վորոնեժում կամ ավիացիոն ինստիտուտում... Վորոնեժ ուղարկվելու համար նա ռուսերենից քննություն էր հանձնել, «14»  էր ստացել ու հույս ուներ, թե իրեն կուղարկեն, բայց ուղարկել էին ռուսերենից «0» ստացած մեկին, ով թիկունք ուներ: Հայկազը շատ էր հիասթափվել...»:

Ամբաստանյալների շահերի պաշտպանների հարցերին պատասխանելով՝ վկան պնդեց, որ դատարանում տված ցուցմունքն այն է, ինչ եղել է իրականում, ինքը հայտնեց իր տեսածը, իր տեսողական հիշողությունից չի բողոքում ու պնդում է, որ ննջարանում Հայկազի մահճակալի մոտ տեսել է հենց չորս ամբաստանյալներին՝ Գնելին, Նորիկին, Վաչեին ու Մովսեսին:

Ամբաստանյալ Նորիկ Սահակյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ վկա Վարդանյանը Նորիկ Սահակյանի անունը տվել է նախաքննական երկրորդ հարցաքննության ժամանակ, երբ քննիչն ասել է, թե գործով տեղեկություններ են ստացվել, որ չորս հոգու կազմում եղել է Նորիկ Սահակյանը:

Գևորգ Վարդանյանը պատասխանել է՝ ճիշտ այդպես:

Պաշտպանի հարցին վկա Վարդանյանը դատարանում ասաց, թե ինքը մինչև վկայակոչված հարցաքննությունը քննիչին բանավոր հայտնել էր, որ երկար է մտածել, ի մի է բերել դեպքի գիշերը ննջարանում իր տեսածը ու հասկացել է, որ շփոթել է, իրականում ինքը տեսել է ոչ թե Վարազդատ Սաֆարյանին, այլ Նորիկ Սահակյանին, ով Գնելի հետ հարվածներ է հասցրել Հայկազին, ապա նրան թևանցուկ արած՝ դուրս է բերել ննջարանից: Իր հայտնած տեղեկությունը քննիչը որպես հարց է ձևակերպել ու հարցաքննությունը սկսել է այդ հարցով՝ ըստ վկայի պատասխանի: «Դա քննիչի աշխատանքն է, ես չեմ կարող նրա փոխարեն պատասխանել, թե ինչու է այդպես արել»,- ասաց վկա Վարդանյանը:

Նախաքննական  ցուցմունքների հետ դատարանում հրապարակվեցին նաև չորս մեղադրյալների հետ առերես հարցաքննությունների ժամանակ Գևորգ Վարդանյանի տված ցուցմունքները:

Նա ներկայացրել է այն, ինչ տեսել է գիշերվա իրադարձությունների ժամանակ, նշել է, որ լսել է Գնել Թևոսյանի խոսքերը, որ վերջինս ասել է Հայկազին՝ հարվածներ հասցնելու ժամանակ. «Էս էդքան աճել ե՞ս...», իսկ Հայկազն ասել է. «Էս ուզում եք սպանե՞ք...»: Հնչել են փոխադարձ հայհոյանքներ: Հայկազը ծանր հայհոյանքներ է տվել՝ հասկանալով, որ ուզում են իրեն սպանել... Հետո նրա բերանը փակել են, նա չի կարողացել խոսել...

Մովսես Ազարյանի հետ առերես հարցաքննության ժամանակ Գևորգ Վարդանյանն ասել է. «Ես անհիմն մեղադրանքներ չեմ հնչեցնում... Ոչ մեկից վախենալու բան չունեմ... Իմ աչքերով եմ քեզ տեսել, իմ աչքերս ինձ չեն խաբում... Քեզ ոչ մեկի հետ չեմ խառնում... Վախից ձայն չեմ տվել օրապահին, որովհետև չգիտեի՝ իմ հե՞տ ինչ կկատարվեր... Երբ մարդուն ծեծում են, ու նա ասում է՝ ուզում եք ինձ սպանե՞ք, անկախ քեզանից՝ վախենում ես.... Վերկացից հետո մարտկոցում շունը տիրոջը չէր ճանաչում... »: Մովսես Ազարյանն ասել է Վարդանյանին. «Մտի իմ դրության մեջ... անմեղ տեղը 18-20 տարի կարող ա նստեմ...»: Գևորգ Վարդանյանն ասել է. «Քո դրության մեջ չեմ կարա մտնեմ...»:

Վաչե Սահակյանի հետ առերես հարցաքննության ժամանակ վկա Վարդանյանը պնդել է. «Քեզ տեսել եմ... Վախեցել եմ, որ Հայկազի նման իրավիճակի մեջ կընկնեմ...»:

Նորիկ Սահակյանի հետ առերես հարցաքննության ժամանակ Վարդանյանն ասել է. «Ինչ տեսել եմ, ասում եմ, անտեղի ոչ մեկին չեմ մեղադրի...»:

Գնել Թևոսյանի հետ առերես հարցաքննության ժամանակ Վարդանյանն ասել է. «Ես չեմ ստում»: Գնելը նրան ասել է. «Թե որ էդքան դուխով տղա ես, ես որ էկա ու ննջարանում հայհոյեցի, ինչի՞ ձեն չհանեցիր»: Վարդանյանը պատասխանել է. «Կարող ա հայհոյել ես, որ տեսնես՝ ո՞վ ա զարթուն, ու վնաս տաս... Ես ռիսկ չեմ արել, ձեն չեմ հանել...»:

Վկա Գևորգ Վարդանյանը նշեց, որ սկզբնական շրջանում ուժեղ սթրեսի պատճառով կորցրել էր իրեն, խառնվել էր, որոշ բաներ հետուառաջ է ասել, որոշ բաներ շփոթել է, որոշ բաներ ասել է մյուս կուրսանտների ասածները լսելով, բայց հետո՝ «սառը կշռադատել եմ ու ճիշտը ասել եմ... Դատարանում ասել եմ միայն ճիշտը...»:

 

Что скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамУ нескольких депутатов Госдумы заблокировали аккаунты на iPhone Срочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиКруг зачета: сможет ли Коростелев выиграть молодежный ЧМ Иран сообщил о поражении американского эсминцаГоскомпания Венесуэлы заключила контракты на поставку нефти в США Израиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодня«Табу» исторической памяти: «Паст»Начало политической консолидации: cовместная заявка «Крыльев единства» и «АйаКве»: «Паст»Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»Все это является примерами избирательных взяток: «Паст»От полученных ранений скончалась также супруга покойного Верховного лидера Ирана ХаменеиАрхимандрит армянской церкви: Армян среди жертв в Иерусалиме нетПосол Ирана: Мы уважаем подход Армении по диверсификацииФранция выразила «готовность защищать государства Персидского залива от Ирана»СК: В Армении арестовали обвиняемого в убийстве военнослужащего Нарека АкопянаПоражение было следствием системы управления. «Паст»Шеф, ЕС деньги не отдал. «Паст»Как воздух и вода необходима новая программа прослушивания. «Паст»Растущий рейтинг Карапетяна может заставить систему пересмотреть правила игры. «Паст»
Самое популярное