60 նոր դեպք, ոչ մի մահ` մեկ շաբաթում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը ՀՀ-ում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ շաբաթում ավելացել է 60-ով և դարձել 423 104:
Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 102 մարդ, կատարվել է 3 127 681 թեստավորում (+6 968), առողջացել են վարակվածներից 412 693-ը (+25): Կորոնավիրուսային վարակի զոհերի ընդհանուր թիվը նույնն է մնացել (8 625)։