Քաղաքացին առավել քան երբեք դարձել է տուգանքի մատերիալ. Դերենիկ Մալխասյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Քաղաքացին առավել քան երբեք դարձել է տուգանքի մատերիալ
Քանի որ 6 միլիոն դոլար ոստիկաններին պարգևավճար է բաժանել ու քանի որ Նիկոլը իր գրպանից չէր տալու այդ փողը, հետևաբար տուգանքներով պետք է քերեն տուգանքի մատերիալ քաղաքացիներից:
Պարեկ կոչվածը կանգնեցրել, ասում է` տեխզննման կտրոնի ժամկետը մի քանի օր անցած է, պետք է տուգանեմ: Ասում եմ՝ չեմ իմացել, որ անցել է` կարող ես հիմա զգուշացնել, վաղը տեխզննումն անեմ: 05758 բոռտի պարեկն ասում է՝ էլ չենք զգուշացնում, հրաման կա բոլորին անխտիր տուգանելու, ու մի քանի անգամ նույն բանի համար:
Ու սկսում է հեքիաթ պատմել, թե սա անում է իմ անվտանգության համար, ու համ էլ դա իմ պարտականությունն է: Էդտեղ եփած հավերը կչկչում են:
Ասում եմ, այ պարեկ, հանրապետության ճանապարհներին բարդակ է, ո՛չ նորմալ գծանշում կա, ո՛չ նորմալ ճանապարհային նշաններ, բա այդ առումով անվտանգություն ապահովելն էլ, իմ իմանալով, ձեր պարտականությունն է: Երևան-Գյումրի ճանապարհին այն կարգի բարձիթողի վիճակ է, որ մի քիչ անփորձ լինես, մի քանի անգամ կարող է գլորվես ձորերը կամ այլ ձևով գլուխդ ուտես: Ասում եմ, այդ անվտանգության հարցերով ո՞վ պետք է զբաղվի:
Սկսում է հեքիաթ պատմել, թե մենք մտածում ենք, ասում եմ՝ քո մտածելն ինձ ի՞նչ, որ ոչ մի օգուտ չկա: Պատմում է, թե երբ մենք Գյումրիում սկսեցինք աշխատել, մի ուրիշ ձև երթևեկությունը դզվել է: Էդտեղ էլի էփած հավերը կչկչացին, բնականաբար երթևեկությունը ոնց բարդակ եղել էր, այդպես էլ մնացել է, միայն պարեկների մեքենաներն են թարմացել:
Բոլորին էլ հասկանալի է, որ տեխզննում կոչվածը ոչ այլ ինչ է, քան միջոց վարորդներին ստիպելու, որ գույքահարկը վճարեն ու իրական կյանքում բացարձակ կապ չունի անվտանգության հետ: Ու նաև լավ միջոց է վարորդներին տուգանելու:
Մի բան էլ ասեմ, նախկին ՃՈ-ի աշխատակիցների շփան որակը մի քանի անգամ ավելի բարձր մակարդակի էր, քան այս պարեկների: Ու արդեն սկսում եմ համոզվել, որ ոստիկանական համակարգում կադրային առումով պարեկների ռեֆորմը ամենախայտառակն է լինելու: