Իսրայելը մինչև 2025 թվականը կկրկնապատկի կանաչ էներգիայի մասնաբաժինը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆAussiedlerbote.de-ն գրում է, որ Իսրայելը հայտարարել է մինչև տասնամյակի վերջ վերականգնվող էներգիայի սպառման տոկոսը զգալիորեն ավելացնելու պլանների մասին: Մինչև 2025 թվականը կկրկնապատկի կանաչ էներգիայի մասնաբաժինը՝ արագացնելով անցումը վերականգնվող աղբյուրներին։ Այժմ այն կազմում է մոտ 10 տոկոս։ Կառավարությունը մայիսի 29-ին հայտարարել է ծրագիրը կյանքի կոչելու ճանապարհային քարտեզի մշակման մասին:
Խոսքն առաջին հերթին արևային էներգիայի մասին է։ Այսօր Իսրայելի սպառման էներգիայի հիմնական մասը ստացվում է բնական գազից: Լևիաթան գազի հանքավայրը երկրին հնարավորություն է տալիս ոչ միայն սեփական կարիքների համար գազ արդյունահանել, այլ նաև մտածել Եվրոպա մատակարարումների մասին։ Չնայած այն հանգամանքին, որ Իսրայելը կարող է հոգալ իր էներգետիկ կարիքները, տարեցտարի երկիրն ավելի ու ավելի շատ գազի կարիք է ունենում։ Երկրի բնակչությունը անշեղորեն աճում է, իսկ արտադրությունը զարգանում։ Այժմ Իսրայելը տարեկան սպառում է մոտ 12 միլիարդ խորանարդ մետր գազ։ Հաշվի առնելով սպառման աճը՝ Լևիաթանի պաշարները կբավականացնեն մոտ 70 տարի։ Գազի սպառումն աճում է նաև գյուղատնտեսության շնորհիվ, իսկ որակյալ պարարտանյութերի արտադրության համար առաջին հերթին գազ է պահանջվում։ Բացի այդ, ԵՄ-ն դիտարկում է իսրայելական գազը, որը կփոխարինի ռուսականին: Այժմ քննարկվում են Եգիպտոսով Եվրոպա հնարավոր մատակարարումների մասին։ Հենց այս պատճառով էլ Իսրայելը ցանկանում է կրկնապատկել կանաչ էներգիայի մասնաբաժինը մինչև 2025 թվականը։
Ժամանակի ընթացքում Իսրայելը նախատեսում է ավելի շատ «կանաչ» էներգիա օգտագործել։ Օրինակ մինչև 2030 թվականը դրա սպառումը հասցնել 30%-ի։ Իշխանությունները նաև հայտարարել են, որ 2030 թվականից երկիր կարող են ներկրվել միայն էլեկտրական մեքենաներ։ Ի թիվս այլ բաների, երկիրը պարտավորություն ունի մինչև 2050 թվականը ածխածնի արտանետումները զրոյի հասցնել:
Իսրայելն իր առջև դրել է շատ հավակնոտ ծրագիր, թեև 2050 թվականը դեռ բավականին հեռու է: Այնուամենայնիվ, պետությունը պետք է հնարավորինս արագ շարժվի այդ ուղղությամբ։ Ի միջի այլոց, իշխանությունը մտածում է ոչ միայն շրջակա միջավայրի մասին այլ նաև անհրաժեշտ է համարում իր համար ապահովել էներգետիկ անվտանգություն՝ աճող ճգնաժամերի պայմաններում։ Դա առաջին հերթին կապված է աշխարհաքաղաքականության հետ, քանի որ հարևան երկրների հետ մշտական պատերազմի պատճառով Իսրայելը չի կարող ունենալ ատոմակայաններ. դա անվտանգ չէ։ Միաժամանակ նրանք չեն կարող օգտագործել ածուխ, քանի որ դա հակասում է բնապահպանական պարտավորություններին։ Այսպիսով, անցումը «կանաչ» էներգիային ուղղակի անհրաժեշտ է երկրին։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք` 87-57, (010) 44-00-55
էլ. փոստ` [email protected]