Հայաստանի քաղաքի և Խաբարովսկի եղբայրացման շուրջ բանակցությունները սառեցվել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆDvnovosti.ru-ն գրում է, որ Խաբարովսկի քաղաքային դումայի պատգամավոր Տարոն Գրիգորյանը ձեռնամուխ է եղել Խաբարովսկի և արտասահմանյան քաղաքների միջև հարաբերությունների ամրապնդման աշխատանքներին։ Դրա համար նա նույնիսկ 2020 թվականին թռել է Հայաստան և հանդիպել պետական պաշտոնյաների հետ։ Բայց այս ամբողջ ընթացքում նրան այդպես էլ չի հաջողվել համագործակցության պայմանագիր կնքել։
«Հարցը ուսումնասիրվում է մեկուկես տարի, սակայն, հաշվի առնելով սկզբից բարդ համաճարակաբանական, ապա աշխարհաքաղաքական իրավիճակը, դեռ վաղ է խոսել եղբայր քաղաքների հարաբերությունների մասին համաձայնագրի կնքման կոնկրետ ժամկետների մասին։ Հարցը պատժամիջոցների մեջ չէ, այլ նրա մեջ, որ բուն Հայաստանում իրավիճակը հիմա խառն է, որը չի նպաստում երկխոսության շարունակությանը։ Երբ իրավիճակը կարգավորվի, գործընթացն ավելի արագ կընթանա»,- ասել է Խաբարովսկի միջազգային կապերի բաժնի ղեկավար Տատյանա Իվանովան։
Հարկ է նշել, որ Տարոն Գրիգորյանը նաև Խաբարովսկի համագործակցություն է մշակել Կալիֆորնիայի Գլենդել քաղաքի հետ, որը գտնվում է Լոս Անջելեսի մերձակայքում։ 2020 թվականի վերջին այդ շրջանային կենտրոնի ժողովրդի ընտրյալը նրա հետ նախնական պայմանագիր է կնքել հարաբերություններն ամրապնդելու համար։ Բայց այստեղ էլ են գործերը կանգ առել։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը