Երևանյան լճում կնոջ դի է հայտնաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Այսօր ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում դի կա, տեղեկացնում է Shamshyan.com-ը:
ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատի փրկարարները Երևանյան լճից դուրս են բերել կնոջ դի:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: