Ի՞նչ վիճակ է հիմա Քարագլխում. հայտնում են բնակիչները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում կյանքը մարտի 24-ից կանգ էր առել․ ադրբեջանական զորքերի՝ Փառուխ ներխուժումից հետո հարևան Խրամորթ գյուղից տարհանվել էին կանայք ու երեխաները։ Շուրջ երկու ամիս խրամորթցիներն ապաստանել էին Արցախի տարբեր բնակավայրերում ապրող ծանոթ-բարեկամների տներում։
Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է, որ բնակիչների մոտ 25 տոկոսն՝ այդ թվում կանայք ու երեխաներ, արդեն վերադարձել են հայրենի օջախներ։
«Բնակիչները կամաց-կամաց, մեկը մյուսին նայելով՝ գալիս են։ Գյուղն արդեն գյուղի նման է դարձել։ Մարդիկ իրենց այգիներն են մշակում, թութ են թափում, առօրյա գործերով են զբաղվում։ Քիչ-քիչ են գալիս, չենք էլ կարող ասել միանգամից եկեք, քանի որ պետք է վստահ լինենք, որ մարդկանց անվտանգությունը լիովին ապահովված է»:
Քարագլխի բնակիչներից 1or.am-ին հայտնում են, որ գյուղում իրավիճակը նորմալ է, լարվածություն չկա.
«Գյուղը սովորական իր վիճակի մեջ է, մարդիկ շարունակում են իրենց սովորական կյանքը: Բարձունքի ադրբեջանցիների տեղաշարժը հիմա չենք տեսնում»:
Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանն էլ մեզ հետ զրույցում հաստատեց բնակիչների խոսքերը.
«Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է: Միայն վերջերս ամսի 3-6-ը, ուղղաթիռով թրթուռների դեմ անտառային սրսկումներ ենք իրականացրել, միայն այդ շրջանում թույլ չենք տվել բնակիչներին անասուններին սար տանել»:
Մարիամ Նալբանդյան