Հունիսի 1-ը` Նոյեմբերյանում. ուրախ ֆոտոշարք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեխաների պաշտպանության միջազգային օրը նշվում է ամեն տարի հունիսի 1-ին, հաստատվել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնն առաջին անգամ նշվել է 1950 թվականին։
Տոնի առթիվ սահմանամերձ Նոյեմբերյանում նույնպես կազմակերպվել էր ուրախ միջոցառում: Ելույթ ունեցան Մշակույթի կենտրոնի սաները, Գեղարվեստի դպրոցի և մանկական գրադարանի ուսուցիչներն անցկացրեցին վարպետության դասեր:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ուրախ ֆոտոշարքը` առանց մեկնաբանության:
Մարիամ Նալբանդյան