Բանկային քարտի համար այլ երկիր մեկնելը դարձել է զբոսաշրջության ձև
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆRiafan.ru-ն գրում է, որ ռուսական տուրօպերատորները սկսել են նոր ծառայություն մատուցել. արտասահմանյան ուղևորություններ տեղական բանկերից դեբիտորական կամ կրեդիտ քարտեր ստանալու նպատակով։ Առայժմ շուկայում կա ընդամենը երկու ուղղություն, որոնք են Հայաստանն ու Ուզբեկստանը։ Այս երկրներում բանկային քարտերի ստացումը տևում է համապատասխանաբար 4 և 2 օր։ Դա նույնպես ազդում է ճանապարհորդության արժեքի վրա: Այսպիսով, այցը Տաշքենդ արժենում է միջինը 40 հազար ռուբլի մեկ անձի համար ամբողջական տուր փաթեթի դեպքում երեք աստղանի հյուրանոցում տեղավորմամբ: Նույնը Հայաստանի ուղղությամբ մոտ 60 հազար ռուբլի է: Մասնագետները զբոսաշրջության այս ձևը համարում են չափազանց հեռանկարային, և դրա պահանջարկն անընդհատ աճում է։ Իսկ այն մարդկանց արձագանքները, ովքեր արդեն իսկ օգտվել են այդ ծառայությունից, ամենադրականներն են։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը