Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մայիսի 28)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հայաստան՝ Առաջին հանրապետության օր, Ադրբեջան՝ Հանրապետության օր, Բելոռուս, Ղրղզստան և Ռուսաստան՝ Սահմանապահի օր, Եթովպիա՝ Ռազմական ռեժիմի անկման օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1877-ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ռուսական զորքերը գրավել են Ալաշկերտը։

1878-ծնվել է ճարտարապետ Նիկոլայ Մադաթովը։

1918-Թիֆլիսում հռչակվել է Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության անկախությունը։

- Սարդարապատի ռազմաճակատում, չդիմանալով հայկական կողմի գրոհներին, թուրքերը նահանջել են դեպի Արագած կայարան, բայց այդ բնագծում ևս չդիմանալով՝ շուտով հետ են մղվել դեպի ավելի հյուսիս։ Հայկական կողմը գրավել է Ղարաբուրուն և Արագած կայարանները:

1926-ծնվել է ակնաբույժ Տատյանա Հովսեփյանը։

1927-ԽՍՀՄ-ում շրջանառության մեջ են դրվել առաջին ծրարները, որոնք իրենց վրա ունեցել են տպագրված նամականիշներ։

1938-ծնվել է հայազգի խորհրդային կինոգետ, կինոքննադատ, Պետկինոյի նախագահ Արմեն Մեդվեդևը։

1959-ծնվել է ֆրանսահայ անիմատոր Շարլ Բերբերյանը։

1988-ԼՂՀ-ի պետական և կուսակցական ղեկավար օրգանները նամակ են հղել ԽՄԿԿ Կենտկոմ խնդրանքով, որ առկա ծանր իրավիճակի պայմաններում մինչև ինքնավար մարզի վերջնական կարգավիճակը որոշելը այն հանել Ադրբեջանական ԽՍՀ-ի ենթակայությունից։

1992-Հայաստանը դարձել է Միջազգային Արժույթային Հիմնադրամի անդամ։

2000- «Վերածնունդ» հուշարձանի արևմտյան եզրաթմբի վրա հուղարկավորվել է Ապարանի հերոսամարտի ղեկավար Դրոյի՝ Դրաստամատ Կանայանի աճյունը։

2001- Երևանում բացվել է Աչքի լազերային վիրահատության կենտրոնը:

2002- բացվել է «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի երևանյան գրասենյակը:

2005 - «Նիգ-Ապարան» հայրենակցական ՀԿ-ի նախաձեռնությամբ Արագածի շուրջը՝ ավելի քան 160 կիլոմետրանոց շրջագծով կազմակերպվել է «Միասնության շուրջպար»-ը։

2006- մասնագետները ձեռնամուխ են եղել Սև ծովում վթարի ենթարկված հայկական ինքնաթիռի «սև արկղերի» վերծանմանը:

2009-քանի որ Ադրբեջանը արգելել է Ջուղայի գերեզմանատուն այցելել միջազգային դիտորդներին, Ամերիկայի աստղագիտական հետազոտությունների կենտրոնը համեմատել է 2003 թվականի և 2008 թվականի գերեզմանատան արբանյակային լուսանկարները և հաստատել, որ Ջուղայի գերեզմանատունը և այնտեղ գտնվող խաչքարերը ոչնչացված են։

2011-«Արթիկ» քրեակատարողական հիմնարկից համաներման որոշմամբ ազատ է արձակվել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

2013-Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը եղել է Հայաստանում, որպես  «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր:

2016-Երևանում հանդիսավորությամբ բացվել է Գարեգին Նժդեհի արձանը։

2021-Առաջին անգամ Հանրապետության տոնի գլխավոր հանդիսավայրը՝ Սարդարապատի հուշահամալիրը,  փակ է եղել լրագրողների և քաղաքացիների համար: Ոստիկանության աշխատակիցները փակել են դեպի հուշահամալիր տանող գլխավոր մայրուղին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1539-իսպանացի կոնկիստադոր և Կուբայի գուբերնատոր Էռնանդո դե Սոտոն մտել է Ֆլորիդայի ափերում գտնվող Տամպու ծոց, նրա 6 000-ոց բանակը կտրել անցել է ներկայիս Ջորջիայի տարածքը և 1542 թվականին հասել Միսսիսիպի։

1644-անգլիական քաղաքացիական պատերազմի ժամանակ Ջեյմս Ստենլիի ղեկավարած ռոյալիստները գրոհով վերցրել են Բոլթոնը, որի արդյունքում տեղի է ունեցել այսպես կոչված «բոլթոնյան սպանդը»։

-Բոստոնում հիմնադրվել է առաջին բաբտիստական համայքը։

1738-ծնվել է ֆրանսիացի բժիշկ և քաղաքական գործիչ Ժոզեֆ Գիլյոտինը, որի անունից է անվանվել գիլյոտինա մահապատժի գործիքը։

1738-Լոնդոնում ստեղծվել է առաջին փակ լողավազանը։

1812-Կուտուզովը կնքել է Բուխարեստյան հաշտությունը թուրքերի հետ, ըստ որի՝ Ռուսաստանը ստացել է Բեսարաբիան, և Դանուբի ակունքը, ավարտվել է 1806 թվականի ռուս-թուրքական պատերազմը։

1830-ԱՄՆ-ի նախագահ Էնդրյու Ջեկսոնը ստորագրել է հնդկացիների վերաբնակեցման հրամանագիրը, ըստ որի՝ նրանք հրաժարվում են Միսսիսիպիում իրենց հողերից քաղաքացիական իրավունքներից և ազատություններից օգտվելու պայմանով։

1858-կնքվել է Անգուրյան պայմանագիրը, ըստ որի՝ Ամուրի մարզը անցել է Ռուսաստանին, իսկ Ուսսուրական մարզը սահմանվել է որպես Չինաստանի հետ համատեղ օգտագործման տարածք։

1863-Բոստոնում ստեղծվել է առաջին ռազմական ստորաբաժանումը, որը ամբողջությամբ բաղկացած է եղել սևամորթներից։

1905-ռուսական նավատորմը ջախջախվել է Ցուսիմյան ճակատամարտում։

1908-ծնվել է անգլիացի գրող Յան Ֆլեմինգը, որը հայտնի է Ջեյմս Բոնդի մասին իր վեպերով։

1928-միաձուլվել են «Կրայսլեր» և «Դոդժ» ավտոմոբիլային կոնցեռները։

1957-ԱՄՆ-ում հիմնադրվել է Ձայնագրության ազգային ակադեմիան, որն էլ հանձնում է երաժշտության աշխարհում հայտնի մրցանակը՝ «Գրեմմին»։

1987-Մոսկվայի Կարմիր հրապարակում վայրէջք է կատարել գերմանացի Մատիաս Ռուստի սպորտային ինքնաթիռը։

1997-Կիևում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի՝ բաժանվել է ԽՍՀՄ Սևծովյան նավատորմը։

1998-Բելիջուստան տարածքում Պակիստանը իրականացրել է յուրաքանչյուրը 18 կիլոտոն հզորությամբ հինգ միջուկային լիցքերի ցամաքային փորձարկում։

2019-Հարյուրավոր վրացիների մասնակցությամբ բողոքի ակցիա է իրականացվել «Դավիթ Գարենջի» վանական համալիրի մոտ։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПремьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителями
Самое популярное