Բժիշկ Գիզինգերը պատմել է, թե ինչ թեստեր պետք է հանձնել COVID-19-ից ապաքինվելուց հետո
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆAbnews.ru-ն գրում է, որ կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Օքսանա Գիզինգերը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչ թեստեր պետք է կատարել կորոնավիրուսային վարակից հետո հետկովիդային բարդությունները ժամանակին բացահայտելու համար։
Մասնագետի խոսքով միայն մանրակրկիտ լաբորատոր ախտորոշման հիման վրա է հնարավոր կորոնավիրուսից հետո վերականգնումը սկսել։ Ինչպես բացատրել է նա առաջին հերթին պետք է արյուն հանձնել C- ռեակտիվ սպիտակուցի համար, որպեսզի համոզվեք, որ մարմնում բորբոքային պրոցեսներ չկան: COVID-19-ից հետո պարտադիր ուսումնասիրությունը արյան ամբողջական անալիզն է։ Բժիշկը նշել է, որ կորոնավիրուսով վարակվելուց հետո կարևոր է գնահատել լյարդի և երիկամների վիճակը։ Ուստի, բացի վերը նշվածից, պետք է արյան թեստ հանձնել կրեատինինի, միզանյութի, ալբումինի, ինչպես նաև ALT, AST և SDH-ի համար:
Օքսանա Գիզինգերն ընդգծել է, որ կորոնավիրուսային վարակից հետո ինքնազգացողության վատթարացումը հաճախ կապված է վիտամին D, B12, B9, ինչպես նաև երկաթի, ցինկի և մագնեզիումի պակասի հետ։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ստուգել արյան մեջ այդ միկրոտարրերի կոնցենտրացիան։ Թեստերի արդյունքներով պետք է դիմել բժշկի, ով կտա անհրաժեշտ խորհուրդներ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը