Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանի այս իշխանությունը մեծ նվեր է և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի համար». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ զրուցել ենք Հայաստանում ձևավորված շարժման, տեղի ունեցող անհնազանդության ակցիաների մասին, անդրադարձել նաև իշխանության վարքագծին, ընդհանրապես առկա գործընթացներին:

Այսօրվա փուլը դիտարկելով շուրջ մեկուկես տարվա իրադարձությունների համատեքստում՝ Տ. Աբրահամյանը հիշեցրեց՝ ունենք 2020 թ. նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որին նախորդել էր ավերիչ պատերազմը:

«2020 թ. նոյեմբերի 9-ից հետո մեր խնդիրները գնալով շատ ավելի են բարդացել. եթե ոմանք կարծում են, որ Ադրբեջանին հանձնված տարածքները բավարարելու են Ադրբեջանին, և տարածաշրջանում խաղաղություն է տիրելու, սխալվում են: Այս մասին մենք շատ ավելի վաղ ենք զգուշացրել, որովհետև Ադրբեջանն ու Թուրքիան անընդհատ օգտագործելու են ստեղծված իրավիճակը, օգտագործելու են Հայաստանում այսպիսի իշխանության ներկայությունը և փորձելու են ստանալ առավելագույնը: Պատահական չէ, որ Ադրբեջանը վերջին շրջանում շատ ավելի բաց, ամենաբարձր մակարդակով ուղիղ խոսում է Սյունիքի նկատմամբ իր հավակնությունների մասին, խոսում է նաև Երևանի մասին: Ավելին, ներկայումս Ադրբեջանի ղեկավարությունն այն ներկայացնում է որպես «պատմական փաստ»՝ բանակցային գործընթացում իր ունեցած նախապայմանների շրջանակներում: Բացի այդ, վերջին օրերին չափազանց վտանգավոր հայտարարություն հնչեցրեց նաև Թուրքիան՝ նշելով, որ հայթուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում պետք է վերաճշգրտվի նաև սահմանների հարցը, մինչդեռ այդ հարցը երկար ժամանակ որևէ ձևով օրակարգային չի եղել: Ինչո՞ւ է Թուրքիան նման քայլի գնում: Բնական է՝ Հայաստանի իշխանությունը մեծ նվեր է և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի համար, ու նրանք փորձում են օգտվել իրավիճակից ու իրենց համար առավելագույնին հասնել: Ադրբեջանի և Թուրքիայի համար առավելագույնը, փաստացի, Հայաստանի և Արցախի կորուստն է»,-ասաց պատգամավորը՝ նշելով, որ եթե մի քանի տարի առաջ խոսվում էր Արցախի կորստի հավանականության մասին, ապա այսօր խնդիրը շատ ավելի մեծ բնույթ ունի:

«Այսօր խնդիրը ներառում է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը: Դրանով է պայմանավորված այս պահին տարվող պայքարը, որն ունի հստակ ուղերձներ: Առաջին՝ փրկելով Արցախը, ըստ էության, փրկվում է նաև Հայաստանը: Ու բոլոր նրանք, ովքեր մտածում են, թե սա պայքար է միայն Արցախի համար, պետք է գիտակցեն, որ սա պայքար է նաև Հայաստանի Հանրապետության ցանկացած սանտիմետր հողի համար: Ադրբեջանն արդեն ցույց է տվել, որ իր կողքին բնականոն զարգացում ունեցող Հայաստան չի հանդուրժելու: Ադրբեջանը ցույց է տվել, որ դա թույլ չտալու ճանապարհին գնալու է ամենամեծ սադրանքների, այդ թվում՝ ուժի կիրառման»,-ասաց Տ. Աբրահամյանը:

Դիտարկմանը, թե այս առումով որքանո՞վ են համարժեք իշխանությունների արձագանքները, երբ, օրինակ՝ ԱԽ քարտուղարի մակարդակով հայտարարվում է, որ Երևանի առաջարկների մասով Ալիևի հայտարարություններում որևէ խնդիր չեն տեսնում, Տ. Աբրահամյանն արձագանքեց. «ՀՀ ԱԽ քարտուղարը շատ վատ դերակատարում է ստանձնել այս գործընթացում: Այն է՝ արդարացնել Արցախի կորուստը, արդարացնել Հայաստանի պետականությանն ուղղված հարվածները: Ցավալի է, որ նման դերակատար է դառնում մարդ, որն արմատներով արցախցի է: Թվում է՝ շատ ավելի լավ պետք է պատկերացներ կամ գիտակցեր Արցախի արժեքը և մեր հայրենիքին հասցված հարվածների վտանգավորությունը: Հրապարակվող առաջարկ-փաստաթղթերը, որոնցում նվազագույնն օրակարգային են հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող դրույթները, իրականում ցույց են տալիս, որ մենք բավականին մեծ դժվարություններ և բարդություններ ունենք: Անկախ նրանից, թե իշխանություններն ինչ ձևով են փորձում իրենց արդարացնել, միևնույնն է, դրանք արդարացումներ են ոչ թե առ այն, որ հայկական շահն է շոշափվում, այլ այն, որ երկիրը հայտնվել է այնպիսի բարդ իրավիճակներում, որ ստիպված են գնալ նման զիջումների»: Մեր զրուցակիցը շեշտեց՝ արդեն չորս տարի է՝ Նիկոլ Փաշինյանը իշխանության ղեկին է. «Այսինքն, այնպես չէ, որ 1, 2 կամ 4 ամիս են իշխանության, որի պարագայում գուցեև կարող էին արդարանալ այս կամ այն իրավիճակի համար: Այս իշխանությունն ուղղակի հեռանալու հնարավորություն ուներ, որով կարող էր չթաթախվել այն չափազանց վտանգավոր գործընթացի մեջ, ինչի մեջ այսօր արդեն թաթախված է: Բայց պետք է նշեմ, որ այսօր ևս իշխանությունը հեռանալու տարբերակ ունի, չնայած արդեն անդառնալի գծեր են հատել: Ամեն դեպքում, եթե այս իշխանությունը գոնե մի փոքր բարոյականություն ունենար, կթողներ ու կհեռանար:

Անընդհատ կորուստներ, պատերազմական վիճակներ և զրկանքներ մեր ժողովրդին փոխանցելը և անընդհատ արդարանալը զուտ քաղաքական խնդիր չէ: Սա խոսում է այն մասին, որ Հայաստանում և Արցախում ապրող հայն այս իշխանությունների համար ուղղակի գրոշի արժեք չունի:Սա վկայում է, որ իրենք իրենց քաղաքականությունն իրացնելիս հաշվի չեն առնում նաև որևէ մեկի հույզերը, կյանքը, ֆիզիկական գոյության խնդիրը: Բայց, կրկնում եմ, անգամ այս պարագայում այս իշխանությունը հեռանալու հնարավորություն ունի, որով տարբեր ունակ քաղաքական ուժերի համար այս ծանր իրավիճակում խնդիրներ, հարցեր կարգավորելու հնարավորություն կստեղծվի»: Անդրադառնալով պայքարին զուգահեռ իշխանությունների՝ «խաղաղության օրակարգից» չշեղվելուն, նաև Հայաստանի ու Ադրբեջանի առաջարկների փաթեթները միացնելու շուրջ փոխըմբռնմանն ու մի շարք հարցերում առկա ակնհայտ շտապողականությանը, Տիգրան Աբրահամյանը նշեց. «Այս փուլում այս շտապողականությունը բխում է բացառապես թուրք-ադրբեջանական շահերից, որովհետև Հայաստանի՝ այս պահին ունեցած իրավիճակը թույլ չի տալիս Հայաստանի համար շահեկան հարցեր առաջ մղել և այդ հարցերի շուրջ գործընթացն առաջ տանել: Այս շտապողականությունը նկատելի է նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից: Նրանք համարում են, որ քանի դեռ Հայաստանում այսպիսի իշխանություն կա, բոլոր հարցերն իրենց շահերի շրջանակներում լուծելու տեսանկյունից պետք է շտապեն, մինչդեռ հետագա տարիներին, հաջորդ բոլոր իշխանությունների համար սա չափազանց բարդ խնդիր է դառնալու: Հայաստանի իշխանությունը նույն այս գծի տրամաբանության ներքո է, ինչն ինքնին ցույց է տալիս թուրք-ադրբեջանական շահերի և Հայաստանի իշխանությունների՝ այս պահի ներդաշնակեցված քաղաքականությունը, որը, բնականաբար, որևէ առնչություն չունի Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեր հայրենակիցների շահերի հետ»:

Ինչ վերաբերում է վերոնշյալ վտանգներից բխող պայքարին զուգահեռ իշխանության կողմից դրսևորվող վարքագծին, Տ. Աբրահամյանն ընդգծեց. «Իշխանությունը սպասելի վարք է ցուցաբերում: Մի կողմից՝ փորձում է վարկաբեկել պայքարը, մինչդեռ իրականության մեջ ոչ թե պայքարն է վարկաբեկում, այլ մեր պետությունը, մեր այն քաղաքացիներին, որոնք ունեն գիտակցություն առ այն, որ մեր ընդհանուր հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, վտանգի առաջ են: Սպասելի էր, որ իշխանությունն ամենակեղտոտ մեթոդներով փորձելու է այս շարժման, այս պայքարի վրա սև բծեր թողնել, բայց անգամ այդ քարոզչությունը չի կարող որևէ ձևով փոխել իրականությունը, որովհետև շատ բան արդեն ակնհայտ է: Ակնհայտ է անգամ այն քաղաքացիների համար, ովքեր երբևէ ակտիվորեն նույնիսկ չեն հետևել քաղաքական իրադարձություններին: Իշխանության կողմից հանրությանը հստակ ուղերձներ են հնչել առ այն, որ իրենք ոչ միայն հանդուրժելու են Արցախն Ադրբեջանի կազմում ընդգրկելը, այլ նաև Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ ոտնձգությունը:

Այն ուժերը, որոնք վաղը տապալելու են այս իշխանությանը և գալու են իշխանության, հանրությանը հղելու ուղերձ ունեն առ այն, որ մենք մեր երկիրը այս ծանր իրավիճակից կարող ենք դուրս բերել միայն բացառիկ համերաշխության, միասնության, համախմբվածության շրջանակներում: Անկախ նրանից, թե մեր հասարակության որ հատվածը, որ խմբերը քաղաքական ինչ ուժերի են համակրում, ում են ընտրություններին ձայն տվել, մենք քինախնդրություն դրսևորելու իրավունք չունենք՝ մեղադրելով այս կամ այն ուժին ընտրելու համար: Անկախ ստեղծված իրավիճակից, մենք կփորձենք հասարակությանը ընդհանուր համերաշխության և համախմբման գործընթացի հուն բերել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» Власти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»
Самое популярное