Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ԵԱՀԿ Մինսկի խումբը վերածվում է «Բերմուդյան եռանկյունու»»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Regnum.ru-ն գրում է, որ երբ ֆրանսիացի դիվանագետ Բորիս Ռոքֆեյլը այցելել էր Երևան և բանակցություններ վարել, հայկական լրատվամիջոցները նրան ներկայացրել են որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիայից։ Արտաքնապես դա թվում էր Մոսկվային ուղղված քաղաքական մարտահրավեր, քանի որ ավելի շուտ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեղադրել էր Վաշինգտոնին և Փարիզին «ռուսաֆոբական կատաղության» մեջ և ասել, որ Մոսկվան «այդ ձևաչափով չի շփվի նրանց հետ»։

Ստացվում է այնպես, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խումբը չի համարում աշխատանքային խումբ, մինչդեռ Ֆրանսիան այլ կարծիքի է։ Եվ միայն որոշ ժամանակ անց Ֆրանսիայի ԱԳՆ-ն որոշեց պարզաբանել, որ Ռոքֆեյլը Հայաստան էր այցելել ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, այլ որպես Արևելյան գործընկերության գծով Ֆրանսիայի նախարարության հատուկ ներկայացուցիչ։ Այնուհետև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մանրամասներ է ներկայացրել այն իրավիճակի մասին, որը ստեղծվել է այն բանից հետո, երբ «ԱՄՆ-ը և Ֆրանսիան դադարեցրել են համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում»։ Ռուս դիվանագետ Իգոր Խովաևը, ով փոխարինել է Իգոր Պոպովին  համանախագահի պաշտոնում, ստացել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցչի կարգավիճակ։ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հայտարարությունը այդ առումով ինտրիգային է եղել: Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի մասին նա հայտարարել է հետևյալը. «Մենք միշտ աջակցել ենք այդ ձևաչափին և երբեք չենք ասել, որ հրաժարվում ենք դրանից։ Խնդիրը կապված է համանախագահության ձևաչափում մեր ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների դիրքորոշման հետ, որոնք այժմ հրաժարվում են աշխատել Ռուսաստանի հետ»։ Այստեղ ինտրիգն այն է, որ Մոսկվան քաղաքական իմաստով չի մերժում ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ինչ վերաբերում է Վաշինգտոնին, ապա ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը խոսել է անորոշ. «Աջակցում ենք խաղաղության համաձայնագրի ստորագրման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված հարցերը լուծելու նախաձեռնություններում, այդ թվում «ԵԱՀԿ Մինսկի խմբում մեր հնարավորությունների շրջանակներում»»: Միաժամանակ չի կարելի բացառել, որ ամերիկացիներն այդ ոլորտում ինչ-որ նոր կադրային որոշումներ են նախապատրաստում։

Իսկ Ալիևը «ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը փաստացի անվավեր է համարում»։ Նրա խոսքով, «Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո մեկ տարուց ավելի ԵԱՀԿ Մինսկի խմբից ոչ մի առաջարկ չի ստացվել, և ներկա պայմաններում խմբի համանախագահների ձևաչափը փաստացի գտնվում է ոչ ֆունկցիոնալ վիճակում»:

Փաշինյանն էլ է գնացել սրացման: Ելույթ ունենալով Ազգային ժողովում նա ներկայացրել է իրադարձությունների զարգացման մասին իր այն վարկածը, որոնք հանգեցրել են ղարաբաղյան երկրորդ պատերազմին, և պարտության պատասխանատվությունը գցել է արտաքին ուժերի վրա, որոնց անունը չի նշել, բայց ավելի շատ մատնացույց է արվել Ռուսաստանը։ «Ես մեղավոր եմ, որ 2018 և 2019 թվականներին ժողովրդին չեմ ասել, որ մեր բոլոր ընկերները, հեռու թե մոտիկ, մեզնից ակնկալում են այս կամ այն ​​ձևով Ադրբեջանին հանձնել տխրահռչակ յոթ շրջանները և իջեցնել Ղարաբաղի կարգավիճակի մեր դրած նշաձողը,- ասել է նա,- միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ակնկալում է Ղարաբաղը լքած ադրբեջանական բնակչության լիակատար ներգրավվածությունը նրա հետագա ճակատագրի որոշման գործընթացում»։ Բայց Փաշինյանը չի մատնանշել այն պատճառները, թե ինչո՞ւ Երևանն ինքը հրաժարվեց ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչի մասին, ի դեպ, ժամանակին խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։Հայաստանի կառավարության ղեկավարի այս ելույթը վրդովեցրել է անհաշտ ընդդիմությանը ի դեմս «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, որոնք ևս մեկ անգամ մեղադրել են Փաշինյանին կապիտուլյացիայի և «հայ ժողովրդի շահերը զիջելու» մեջ։

Հիմա Հայաստանն ու Ադրբեջանը երկկողմ հիմունքներով հայտարարում են, որ իբր պատրաստ են մասնակցել Ռուսաստանի կողմից մշակված կարգավորման գործընթացին և խաղաղության պայմանագրի բանակցություններին։ Դրա համար Բաքուն առաջարկել է իր հինգ սկզբունքները (նախապայմաններ), իսկ Հայաստանը երեք սկզբունքներ (նախապայմաններ)։ Բայց Հայաստանն անտեսում է այն փաստը, որ այդ սկզբունքները քննարկվել են մեկ այլ հարթակում ևս՝ Բրյուսելում։ Այսպիսով, նման կերպ անսովոր իրավիճակ է ձևավորվել ղարաբաղյան ուղղությամբ: Մոսկվան և Բաքուն տարբեր պատճառներով կարծում են, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարել է գործել, իսկ Վաշինգտոնը, Փարիզը և Երևանը կարծում են, որ այդ ձևաչափը կենսունակ է։ Սա առաջին հերթին։

Երկրորդ հերթին վերջերս ԵՄ միջնորդությամբ Բրյուսելում կայացած Ալիև-Փաշինյան հանդիպմանը որոշում է կայացվել ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման համատեղ հանձնաժողով, բայց առանց Ռուսաստանի մասնակցության։ Սա այն դեպքում, երբ անցյալ տարեվերջին Սոչիում Ալիևի, Փաշինյանի և Պուտինի միջև արդեն իսկ նման եռակողմ հանձնաժողովի ստեղծման պայմանավորվածություն էր ձեռք բերվել։

Երրորդ հերթին Փարիզն ու Վաշինգտոնը, խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի պահպանման անհրաժեշտության մասին, չեն հիշատակում երրորդ համանախագահին՝ Ռուսաստանին, ինչպես նաև Մոսկվան ընդհանրապես չի հիշատակվել բրյուսելյան բանակցությունների վերջնական հայտարարության մեջ։ Բացի այդ, ԵԱՀԿ-ն ողջունել է այդ հանդիպումն ու դրա արդյունքները կարծես չնկատելով, որ ԵՄ-ն սկսել է այդ հարցում «վերմակը» իր վրա քաշելու գործընթաց։

Եզրակացությունն այն է, որ եթե նման միտումները շարունակվեն, ապա հորիզոնում կհայտնվի Ադրբեջանի և Հայաստանի միջև ռուսական միջնորդական ջանքերի դեգրադացիայի վտանգը։ Ինչպես ասում են՝ տեղ ենք հասնում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеИран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииТатоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлением«Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдМинистр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаБыло дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» Власти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в Тольятти
Самое популярное