Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թափոնը զենք է. վերամշակված պլաստիկից պարագաներ՝ մեր զինվորների համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Շանի» ՀԿ նախագահ Էրիկ Սարգսյանը նոր սարքեր է նախագծել, որոնց օգնությամբ պլաստիկը վերամշակվում, վերածվում է սինտեպոնի, որից այնուհետև տաք պարագաներ են կարվում մեր զինվորների համար.

«Դեռ պատերազմի ժամանակվանից սկսեցինք մտածել, թե մեր ունեցած ռեսուրսից՝ թափոնից ինչ կարող ենք պատրաստել, որ չպատվիրենք արտերկրից: Պլաստիկ շշից սկսեցինք որոշ բաներ ստանալ: Պատերազմի ընթացքում կիսատ մնաց, բայց շարունակելու ցանկություն կար, երբ հնարավորություն ստեղծվեր: Հիմա գործարան ունենք, ռազմական վրաններ ենք արտադրում, քողարկիչներ՝ վերամշակված պլաստիկից: Գլխավորը սինտեպոնն է, իսկ այն պլաստիկը, որը չի վերամշակվում, ուտիլիզացիայի է ենթարկվում, ավազի հետ խառնվում, ստանում ասֆալտի նման ինչ-որ չայրվող նյութ, որը խրամատների պատերին կարող է ավելացվել և բավականին կիրառելի լինել բանակում:

Մենք ռազմարդյունաբերական ձեռնարկություն ենք և աշխատում ենք տեղական հումքից ստեղծել այնպիսի իրեր, որոնք բանակին օգուտ կլինեն: Ռազմարդյունաբերությունը միայն ԱԹՍ-ն չէ, ցանկացած ռազմական գույք ռազմարդյունաբերության խնդիրն է: Մենք հասարակական կազմակերպություն ունենք՝ մոտ 20 աշխատողներով: Քանի որ մենք շահույթ չհետապնդող կազմակերպություն ենք, ամեն ինչ անում ենք հանգանակությունների և օգնության շնորհիվ: Ամեն ինչ անում ենք, որ մեր վերջնական սպառողի՝ զինվորի համար մեր արտադրանքը հնարավորինս մատչելի լինի, քանի որ լրիվ անվճար չենք կարողանում»,- 1or.am-ի հետ զրույցում նշեց Էրիկը:

May be an image of text

Էրիկի խոսքով՝ իրենք պետությունից ոչ մի աջակցություն չեն ստանում, մեկ տարի է՝ փորձում են Պաշտպանության նախարարության հետ աշխատել, նամակագրական կապերի մեջ են, պարբերաբար հանդիպումներ են ունենում, բայց՝ ապարդյուն, քանի որ պետությունը պարզապես չի ցանկանում բանակի համար ինչ-որ բան անել՝ այն դեպքում, երբ իրենք երկակի խնդիր են լուծում, և՛ աղբից ենք ազատվում, և՛ բանակին ենք օգուտ տալիս.

«Քանի որ մենք կոմերցիոն կազմակերպություն չենք, եկամուտ չենք ստանում, նաև դոնորի համար շահութաբեր չենք, և ներդրում անելու մոտիվացիա չունեն: Ամբողջ աշխարհում դեռ ոչ մեկը չի հասել նրան, որ պլաստիկի վերամշակումը շահութաբեր լինի: Դա պետությունների խնդիրն է, վերամշակողներին գոնե որոշակի աջակցություն տրվում է: Մեր դեպքում  դա այդպես չէ, որովհետև, չեմ ուզում ասել, թե պետություն չունենք, բայց մեր պետությունն ընդհանրապես հետաքրքրված չէ ոչ մի բանով, եթե դա եկամուտ չի բերում: Հիմա, օրինակ, քաղաքապետարանը պլաստիկը հավաքում է, բայց նրանք փորձում են տենդերով ամենաբարձր գինն առաջարկողին վաճառել այն»

Նախաձեռնությունը հանրության շրջանում լայն արձագանք է ստացել, բազմաթիվ դպրոցներ են միացել, մոտ 100 դպրոցից քիչ-քիչ հումք են բերում: Ելենա Հակոբյանը պատահական է իմացել նախաձեռնության մասին.

«Հարևանուհուս հետ կիսվեցի, հաջորդ օրը տեսնեմ՝ արկղը՝ կոկիկ տեքստը վրան կպցրած, մեր մուտքի մոտ դրած։ 3-4 օր բավական եղավ, որ արկղը լցվի: Տղաս հավանեց միտքը, տղերքին պատմեց, հավաքվեցին, արկղեր բերեցին, տեքստը կպցրեցինք, տարան տարբեր շենքերի մուտքերում դրեցին, բնակիչների դռները թակեցին, պատմեցին ինչն ինչոց է։ 4-5 օրվա ընթացքում ընդամենը 5 արկղերից բավականին մեծ քանակությամբ «բերք» ստացանք: Արդեն երկու անգամ տարել հանձնել են երեխաները, շուտով էլի կտանեն, լցված են արկղերը։ Բոլորին խորհուրդ եմ տալիս միանալ այս ֆանտաստիկ նախաձեռնությանը. հա՛մ շրջապատը մաքուր կմնա, հա՛մ կարևոր գործին մասնակից կլինեք, հա՛մ էլ ճիշտ սերունդ կդաստիարակվի»,- նշում է Ելենան։

No description available.

Ցանկության դեպքում քաղաքացիները կարող են հումք մատակարարել նախաձեռնությանը.

«Մեր ընդունման կետը դեռևս միայն Նոր-Նորքի Գյուրջյան 15/2 հասցեում է՝ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի հարևանությամբ, մեկ կետ էլ Մասիս քաղաքում ունենք: Քիչ-քիչ ընդլայնվում ենք, մարդիկ տարբեր տեղերում հավաքում են, ուղարկում, որն էլ կարողանում ենք, մենք ենք գնում-բերում»:

Մարիամ Նալբանդյան

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОЗдание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»
Самое популярное