Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայի կողմից փրկված Տոկաևը դավաճանում է Ռուսաստանին և ուղղվում է դեպի Թուրքիա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Politnavigator.net-ը գրում է, որ քչերն են նկատել, որ ապրիլի սկզբին տեղի է ունեցել մի իրադարձություն, որը Թուրքիային մոտեցրել է Ղազախստանի մասնակցությամբ Կենտրոնական Ասիայում թյուրքական ինտեգրման բրիտանական նախագծի իրականացմանը։ Եվ եթե Նազարբաևների կլանը իշխանությունից հեռացնելու հունվարյան իրադարձությունների ժամանակ այդ հարցը օդում կախված էր, ապա այժմ այն ​​իրականացվում է արագացված տեմպերով։ Խոսքը ապրիլի 1-ին Թբիլիսիում վրացական, ղազախական, թուրքական և ադրբեջանական կողմերի «Տրանսկասպյան Արևելք-Արևմուտք միջանցքի» հռչակագրի ստորագրման մասին է, որն ակնհայտորեն հակառուսական բնույթ ունի։ Դա ճիշտ այն նույն նոր երթուղին է, որը թյուրքական ինտեգրման շրջանակներում շրջանցում է Ռուսաստանը, և որն ակտիվորեն քննարկվում էր Ստամբուլի գագաթնաժողովի նախօրեին, երբ ստեղծվեց Թյուրքական պետությունների կազմակերպությունը: Հռչակագիրը վավերացրել է Կասպից ծովով Բաքու, ապա Թբիլիսի և այնուհետև Անատոլիա տրանսպորտային ուղիների զարգացման Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի նպատակը։

Տրանսպորտային այդ նախագծում զգալի ուշադրություն է հատկացվել հատկապես Ղազախստանին, քանի որ հաշվարկը հիմնված է հենց արևմտյան ընկերությունների կողմից արդյունահանվող նավթի հսկայական այն ծավալների վրա, որոնք, ըստ ծրագրի, պետք է շրջանցեն Ռուսաստանը և առաջիկա տարիներին CPC խողովակաշարը թողնեն բեռնաթափված: Կողմերը թաքնվում են «Արևելք-Արևմուտք» միջանցքի հետևում, այսինքն քողարկվելու համար մատնանշում են Չինաստանից ապրանքների տեղաշարժը։ Սակայն իրականում Վաշինգտոնի, Լոնդոնի և Անկարայի հետաքրքրությունը գազով և նավթով հարուստ Ղազախստանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից էներգետիկ հոսքերի վրա է: Թուրքիայի իշխող էլիտան, իհարկե, երազում է այդ երկրները դարձնել իր գաղութը, փակել Կենտրոնական Ասիայից հումք տեղափոխելու բոլոր ուղիները և Ռուսաստանին զրկել մի շարք մենաշնորհային հնարավորություններից, իսկ Անատոլիան դարձնել ամենամեծ տրանսպորտային և էներգետիկ հանգույցը։ Սա հավաքական Արևմուտքի բավականին երկարաժամկետ ծրագիրն ու Թյուրքական պետությունների կազմակերպության հիմնական նպատակներից մեկն է։ Այդ համատեքստում ուրիշ երանգ է ստանում ղարաբաղյան երկրորդ պատերազմի նպատակը, երբ Անկարան ոչ միայն օգնել է Բաքվին հայերից հետ գրավել ութ շրջան, այլ նաև կարողացել է ստիպել Երևանին համաձայնել Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով մոտ 40 կմ երկարությամբ Զանգեզուրի տրանսպորտային միջանցք ստեղծելուն։ Հենց դա է ամենակարճ այն ճանապարհը, որ պետք է Ադրբեջանը կապի Թուրքիայի հետ և, համապատասխանաբար, կրճատի ադրբեջանական, իսկ հիմա նաև ղազախական նավթի ճանապարհը։ Ինչպես պարզվում է, վրացական երթուղին ամենևին էլ գլխավորը չէ, այն լրացուցիչ, ապահովագրող երթուղի է հիմնական տրանսպորտային երթուղուն։

Իսկ այն, որ բրիտանացիներն ու թուրքերը հետաքրքրված են նախկին խորհրդային Կենտրոնական Ասիայի հանրապետությունների նավթով և գազով, վկայում են անդամ երկրների էներգետիկայի նախարարների և Թյուրքական խորհրդի դիտորդների առաջին հանդիպման արդյունքները, որը տեղի է ունեցել դեռ փետրվարին առցանց ձևաչափով։

Այսինքն դեռ այն ժամանակ Կենտրոնական Ասիայի երկրները պայմանավորվել են Թուրքիայի առաջարկած երթուղիներից օգտվել: Մասնավորապես 1,85 հազար կմ երկարությամբ, առավելագույն թողունակությամբ Անդրանատոլիական գազատարի (TANAP) օգնությամբ, որի հզորությունը մինչև 31 մլրդ խմ է։ Տվյալ նախագիծը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի հետ կբերի այն երկարամյա գործունեության ավարտին, որով սև ոսկու գետերը կհոսեն եվրոպական շուկաներ։

Հենց դրա հետ էր կապված այն, որ մարտի 29-ին Բրյուսելում Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Թիմուր Սուլեյմենովը հակառուսական հարցազրույց էր տվել իմանալով, որ ապրիլի 1-ին այդ վերջնական հռչակագրը կստորագրվի, որն էլ կմեղմի ԵՄ-ի դիրքորոշումը Նուր-Սուլթանի նկատմամբ և թույլ կտա հուսալ, որ հիմք կստեղծվի Մոսկվայից «տրանսպորտային անկախություն» ստանալու համար։

Եվրամիությունը իսկապես կենսականորեն է շահագրգռված այդ ճանապարհով, և Թուրքիան նման միջանցք ճեղքելու համար խաղում է Արևմուտքի խոյահարողի դերը, ինչպես նաև հանդես է գալիս որպես «եվրաինտեգրող» Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի և Թուրքմենստանի համար: Ավելին, նախատեսվում է Աշգաբադին ևս ներառել նավթագազային այդ նախագծում, քանի որ դեռ 2021 թվականի հունվարին Անկարայի միջնորդությամբ հնարավոր է եղել բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել Բաքվին և Աշգաբադին, որոնք Կասպից ծովի Դոստլուգ հանքավայրի ածխաջրածնային պաշարների համատեղ հետախուզման և արտահանման փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։

Ղազախստանի ակտիվ մասնակցությունն այս գործընթացներին ակնհայտորեն ցույց է տալիս Անկարայի հովանու ներքո, և Լոնդոնի պատվերով, Կենտրոնական Ասիայում Նուր-Սուլթանի հիմնական դերի վերականգնումը թյուրքական ինտեգրման մեջ։ Եթե ​​Ղազախստանի հունվարյան արյունալի իրադարձություններից հետո անցյալ տարվա նոյեմբերին Ստամբուլում ստեղծված Թյուրքական պետությունների կազմակերպությունը օդում կախված էր մնացել, ապա հիմա այն ​​նորից միս ու արյուն է ստանում։ Սա հուշում է այն, որ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ելնելով արևմտյան անդրազգային կորպորացիաների շահերից շարունակում է Նուրսուլթան Նազարբաևի նախկին կուրսը և՛ արտաքին քաղաքականության մեջ, և՛ թյուրքական ինտեգրման շրջանակներում, և՛ ներքին քաղաքականության մեջ՝ ստեղծելով մոնոէթնիկ պետություն։ Սա լուրջ մարտահրավեր և սպառնալիք է, քանի որ Թյուրքական պետությունների կազմակերպությունը ի սկզբանե ստեղծվել է որպես տարածաշրջանում ԵԱՏՄ-ին հակակշիռ, և կխաղա նշտարի դեր նախկին ԽՍՀՄ տարածքից հսկայական կտորներ պոկելու համար։

 Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности
Самое популярное