Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանի ու Արցախի շահերն այս գործընթացում ներկայացված ու ապահովված չեն. խաղաղության բանակցությունների հիմքում դրված օրակարգը լրջագույն մարտահրավեր է». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի հետ զրույցում ամփոփել ենք Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը՝ այն դիտարկելով նաև մինչ այդ առկա գործընթացների համատեքստում: Փորձագետի խոսքով, ընդհանուր առմամբ, Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի ու Ալիևի բրյուսել յան եռակողմ հանդիպումը պետք է դիտարկենք աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում:

«Այն պետք է դիտարկենք Արևմուտքի կողմից Ռուսաստանին գործընթացներից դուրս թողնելու կամ առնվազն Արևմուտքի ներկայացվածությունը Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման գործընթացում բալանսավորելու համատեքստում: Ընդհանուր առմամբ, գործընթացն այս տրամաբանության ներքո է: Մյուս կողմից, իհարկե, շատ ակնհայտ էին Ադրբեջանի մղումներն ու ցանկությունները կոնֆլիկտի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակից դուրս բերելու տեսանկյունից: Բոլոր հնարավոր տարբերակներով այս ուղղությամբ Ադրբեջանը տասնամյակներ շարունակ աշխատել է: Ու հիմա, այս ամբողջը տանելով Եվրամիության հովանու ներքո, ըստ էության, նաև լուծում են կոնֆլիկտի կարգավորումը Մինսկի խմբի շրջանակներից դուրս հանելու խնդիրը: Մյուս կարևոր խնդիրն այն է, որ օրակարգում Ադրբեջանը դնում է իր կողմից առաջ քաշված հինգ կետերը: Այսինքն, ոչ միայն ձևաչափն է փորձում փոխել, այլև ջանում է բովանդակային առումով հիմքում դնել բացառապես իր շահերից բխող կետերը»,-ասաց Հ. Մխիթարյանը:

Նա շեշտեց՝ Հայաստանի և Արցախի շահերի ներկայացվածություն այս ամենի մեջ չկա, եթե անգամ մեզ համար ինչ-որ դրական դետալ գտնելու լավագույն ցանկություններն ունենանք: Անդրադառնալով ՌԴ-ի դերի նվազեցմանն ուղղված փորձերին՝ նա հավելեց. «Դեռ նախորդ տարվա աշնանից է սկսվել գործընթացը: Մասնավորապես, երբ ռուսական կողմն անընդհատ խոսում էր այն մասին, որ պետք է բանակցություններ սկսվեն սահմանազատման, սահմանագծման ու կոմունիկացիաների բացման թեմաներով, բայց կողմերն այդ ժամանակ որևէ կերպ ընթացք չէին տալիս առաջարկներն: Ու այնքան ձգձգվեց, մինչև եվրոպական կողմից եղավ դեկտեմբերին հանդիպելու առաջարկը: Բայց ավելի շուտ՝ նոյեմբերին, Սոչիում տեղի ունեցավ հանդիպում, որտեղ հստակ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին կոմունիկացիաների բացման, սահմանագծման, սահմանազատման թեմաներով: Եվ կրկին կողմերն այնքան ձգձգեցին դրանք իմպլեմենտացնելու գործընթացը, որ այն արդեն հասավ Բրյուսել: Մեծ հաշվով, այդ իմպլեմենտացիայի փուլը տեղափոխվեց արդեն Բրյուսելից հետո: Այս քաղաքականությունը իմիջային առումով Ռուսաստանի դերը նվազեցնելու միտումներ էր պարունակում: Հիմա նորից Բրյուսելում, ԵՄ-ի հովանու ներքո գործընթացներ տանելը ամբողջությամբ այս տրամաբանության ներքո է»:

Այս առումով նա ընդգծեց՝ նաև շատ են կրկնում, որ Երևանն ու Բաքուն հենց «երկկողմ ձևաչափով պետք է առաջընթաց գրանցեն բոլոր կարևոր հարցերի շուրջ»՝ արանքից հանելով ԵԱՀԿ Մինսկի խումբն ու Ռուսաստանի դերակատարումը. «Հիշենք նաև, որ բրյուսել յան հանդիպմանը նախորդող օրը տեղի ունեցավ Բլինքենի հեռախոսազրույցը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, ինչը ևս չափազանց կարևոր է: Այսինքն, կարող ենք ֆիքսել, որ ոչ միայն ԵՄ-ի, այլև ընդհանրական Արևմուտքի, մասնավորապես նաև ԱՄՆ-ի անմիջական աջակցությամբ ու հովանավորությամբ են այս գործընթացները տեղի ունենում: Իսկ երկկողմ ձևաչափով երկխոսության թեզերը, նաև այն, որ իրենք պարզապես հարթակ են տրամադրում, ևս ԵԱՀԿ ՄԽ-ն արանքից հանելու և, հետևաբար, նաև Ռուսաստանի դերակատարումը նվազեցնելու միտում են հետապնդում»:

Փորձագետն Արևմուտքի վերոնշյալ ձգտումները հետևյալ կերպ է բացատրում. «44-օրյա պատերազմի ժամանակ և պատերազմից հետո նույն Մինսկի խմբի եռանախագահության համատեքստում Արևմուտքի դիրքերը բավականին թուլացել էին: Ամբողջ նախաձեռնողականությունը ռուսական կողմի ձեռքերում էր՝ ելնելով օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի շարք գործոններից: Մասնավորապես, Ռուսաստանի անմիջական շահերը տարածաշրջանում, Արևմուտքի, օրինակ՝ ԱՄՆ-ի զբաղվածությունն իր ներքին խնդիրներով (այդ օրերին ԱՄՆ-ում ընտրություններ էին): Այս ամենի համատեքստում Ռուսաստանի դերակատարումը բավականին մեծացել էր, ու Մոսկվայի միանձնյա ջանքերով կրակի դադարեցման պայմանավորվածություն ձեռք բերվեց, հետո խաղաղապահները տեղակայվեցին: Այս ամենն ԱՄՆ-ի համար լուրջ խնդիր էր, իրենք իրենց գործընթացներից դուրս մնացած էին զգում: Ու նախորդ տարվա աշնանից սկսած գործընթացները ցույց են տալիս, որ իրենք փորձում են առնվազն վերականգնել իրենց դիրքերը, իսկ լավագույն տարբերակն իրենց համար Ռուսաստանին գործընթացներից ընդհանրապես դուրս թողնելն է»:

Անդրադառնալով եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքների մեկնարկը տալու հանձնարարականներին, այդ հարցում ընդգծվող շտապողականությանը՝ Հ. Մխիթարյանը նշեց. «Եվրոպական խորհրդի նախագահը՝ Շառլ Միշելը, ամփոփիչ խոսքում հստակ ֆիքսեց, որ կողմերն օր առաջ ձգտում են հասնել խաղաղության, բայց կան կետեր որոնք պետք է մշակվեն, քննարկվեն: Այսինքն, այդ հարցում Հայաստանի և Ադրբեջանի կողմից շտապողականությունը հստակ արձանագրված է: Մյուս կողմից՝ մենք այդ նույն մեսիջները ստանում ենք և՛ պաշտոնական Երևանի, և՛ պաշտոնական Բաքվի՝ բարձր մակարդակով արված հաղորդագրություններից: Այս ամենը դիտարկենք կողմերի շահերի տեսանկյունից: Ադրբեջանի շտապողականությունն ամբողջությամբ բացատրվում է նրանով, որ Բաքուն փորձում է օր առաջ հասնել իր կողմից դրված կետերի կյանքի կոչմանը: Ադրբեջանի համար շատ կարևոր են ներկայացված հայտնի 5 առաջարկները, որոնք, ըստ էության, ամբողջապես ներկայացնում են իրենց շահերը: Բնականաբար, իրենք հասկանում են, որ Հայաստանում, օրինակ՝ իշխանափոխությունից հետո, շատ ավելի դժվար կլինի այդ հարցերը լուծել: Սա է պատճառներից մեկը, որ Ադրբեջանն այսօր առանձնահատուկ կերպով շտապողականություն է դրսևորում»:

Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի իշխանությունների շտապողականությունը, փորձագետն ասաց. «Ես ենթադրում եմ, որ խնդիրը գոնե ցույց տալն է, որ իրենց այդ «խաղաղության դարաշրջանի» թեզը կյանքի է կոչվում: Պատահական չէ, որ բրյուսել յան հանդիպումից առաջ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ կրկին խոսում էր պատերազմի հավանականության մասին: Իրականում պատերազմի հավանականությունը 44-օրյա պատերազմից և՛ առաջ, և՛ հետո չի նվազել: Մենք այդ խնդիրն ունեցել ենք նաև նախորդ տարի, երբ ադրբեջանական զորքն առանց դիմադրության մտավ Հայաստանի սուվերեն տարածք՝ օկուպացնելով այն: Նկատենք, սակայն, որ իշխանություններն այդ ժամանակ լայնածավալ պատերազմի վտանգի մասին չէին խոսում, մինչդեռ բրյուսել յան հանդիպումից առաջ նշում են այդ վտանգի մասին: Սա հանրության հետ աշխատանքի բաղադրիչ է: Իշխանությունները փորձում են առաջ տանել խաղաղության դարաշրջանի քաղաքականությանը, փորձում են ցույց տալ, թե հետամուտ են դրան: Փորձում են դա բալանսավորել այն թեզով, որ «եթե չգնայինք զիջումների ու խաղաղության պայմանագրի, մեզ պատերազմ էր սպառնալու»: Արդեն տևական ժամանակ է՝ այս օրակարգն են առաջ տանում, այս խաղն են խաղում ու մոտեցումներում որևէ բան չի փոխվել»:

Իսկ իրականում, ըստ փորձագետի, «խաղաղության պայմանագիր» կոչվածն ու առկա գործընթացները հստակ վտանգներ են ենթադրում:«Մեծագույն մարտահրավերն ու վտանգն այն է, որ Արցախն այդ գործընթացներից ամբողջովին դուրս է հանվում: Բրյուսել յան հանդիպումը հերթական անգամ ցույց տվեց, որ որևէ խոսք, անգամ բառ չկար Արցախի մասին: Էլ չասենք, որ բառ անգամ չկա նաև Արցախի կարգավիճակի, դեօկուպացիայի, Արցախի անվտանգության համար երկարաժամկետ երաշխիքների մասին: Արցախի անունն անգամ այդ հանդիպմանը չի հիշատակվել, ինչը լրջագույն մարտահրավեր ու խնդիր է մեզ համար: Լրջագույն մարտահրավեր ու խնդիր է նաև այն օրակարգը, որը դրվել է խաղաղության բանակցությունների հիմքում: Ըստ էության, Բրյուսելում խաղաղության բանակցությունների մեկնարկն էին փորձում ապահովել, որի հիմքում դրվել են Ադրբեջանի ներկայացրած 5 կետերը: Այդ կետերից առաջին երեքն առնվազն վկայում են այն մասին, որ եթե ՀՀ-ն համաձայնի դրանց հետ, այսպիսով հրաժարվում է Արցախից, ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հրաժարվում է տարածքային պահանջներից այսօր և ապագայում, հրաժարվում է միջազգային կազմակերպություններում Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը բարձրացնելուց: Նշվածները հստակ արձանագրված են այդ կետերում: Մեծագույն մարտահրավեր է, որ, մեծ հաշվով, Հայաստանի ու Արցախի շահերն այս գործընթացում ներկայացված ու ապահովված չեն»,եզրափակեց մեր զրուցակիցը: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» Власти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»
Самое популярное