Արևային մոդուլների ռուսական արտադրողը մտադիր է ընդլայնել իր ներկայությունը Հայաստանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆmadeinrussia.ru-ն գրում է, որ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն հանդիպում է ունեցել «Հավել» ընկերությունների խմբի ղեկավարության հետ, որպեսի ընդլայնի այդ արտադրողի ներկայությունը Հայաստանում։ Ըստ արդյունաբերության և առևտրի նախարարության հաղորդագրության բանակցություններում քննարկվել են Ռուսաստանից ֆոտոգալվանային փոխարկիչների և ֆոտոգալվանային մոդուլների արտահանման մեծացման ներուժը և Հայաստանում ընկերության արտադրական գործընթացների տեղայնացումը։
Դոնչենկոն «Հավել» -ի ներկայացուցիչներին պատմել է Հայաստանում ապրանքների առաջմղման հնարավորությունների, շուկայի առանձնահատկությունների, գործող մաքսային ու հարկային օրենսդրության մասին։
«Հայաստանի էներգետիկ արդյունաբերության շուկան դինամիկ զարգանում է, և մեր ընդհանուր նպատակն է նպաստել ռուսական ընկերությունների ինտեգրմանը նոր արտադրական և լոգիստիկ շղթաների ձևավորմանը, օգնելով ամրապնդել երկկողմ առևտրաարդյունաբերական համագործակցությունը և խորացնել համագործակցային կապերը ԵԱՏՄ տարածքում»,- ասել է Դոնչենկոն:
«Հավել»-ը հիմնադրվել է 2009 թվականին և Ռուսաստանում արևային մոդուլներи միակ ուղղահայաց ինտեգրված արտադրողն է:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը