Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրանացիստները գործում են Երևանում. Կիևը փորձում է գժտեցնել Հայաստանին և Ռուսաստանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

politnavigator.net-ը գրում է, որ բարձրագոչ հայտարարություններ, որոնք այսօր կարելի է անվանել միայն պարանոիդ շիզոֆրենիա, անում են գրեթե բոլորը՝ սկսած ԱՄՆ-ի և ԵՄ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներից մինչև աշխարհի տարբեր երկրներում գտնվող ուկրաինացի դիվանագետներ։ Պաշտոնական Կիևը շարունակում է հիստերիա հրահրել Ռուսաստանի իբր «հարձակողական» հատուկ ռազմական գործողության դեմ ընդդեմ...Օրերս Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը Երևանում ցույց էր կազմակերպել ի պաշտպանություն Ուկրաինայի։ Դրա մասնակիցները ակտիվորեն հակառուսական տրամադրություններ են հայտնել ծածանելով երկրի կապույտ- դեղին դրոշները և բացականչելով «Փառք Ուկրաինային»։ Ընթերցողին հիշեցնենք, որ ավելի վաղ այդ ուկրաինացի դիվանագետը, պատասխանելով հայ լրագրողների հարցին, բացատրել էր, թե ինչ քայլեր կձեռնարկի Կիևը, եթե Հայաստանը ճանաչի ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն։ «Նրանք, ովքեր կճանաչեն այդ կազմավորումները Կրեմլի բարեկամ բռնապետական ​​ռեժիմների որոշակի հատվածներ են, հենց նրանց կողմից էլ ճանաչում կլինի։ Կշահե՞ն դրանից, իհարկե ոչ։ Դրանից կշահի միայն Մոսկվան։ Իսկ Ուկրաինայի կողմից միանշանակ կլինի արձագանք»,- սպառնացել էր նա։ Նրա խոսքով արձագանքի ձևը կախված կլինի իրավիճակից։

Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովի նման պահվածքը հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը ոչ միայն ՀԱՊԿ  այլ նաև ԵԱՏՄ անդամ է:  PolitNavigator-ը փորձել է այդ ամենը պարզել վերլուծաբան Մարիամից Հովսեփյանից։

-Այո, Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովն անձամբ է մասնակցել Երևանում տեղի ունեցած չարտոնված հանրահավաքին, որն անցկացվել է ի պաշտպանություն Ուկրաինայի։ Այդ դրսևորումն այսօր արդեն կարելի է հանգիստ անվանել հակառուսական, հակապուտինյան։ Քաղաքապետարանի հետ չհամաձայնեցված հանրահավաքին պարոն Ավտոնոմովը ոչ միայն ներկա է եղել , այլ նաև կազմակերպել ու ղեկավարել է այն։ Ուկրաինացի դիվանագետը, բառիս բուն իմաստով, կանգնել է «Եվրոպական Հայաստան»  կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի հետ, ով, իմ կարծիքով, բավականին կասկածելի ընկեր է։ Նա փորձում է Հայաստանը վերածել Վրաստանի կամ բուն Ուկրաինայի, որտեղ նրանց թիկունքում կանգնած կլինեն արևմտյան ուժերը։ Դեռևս 2014 թվականին է Հայաստանը կատարել իր ընտրությունը և գնացել եվրասիական, այլ ոչ թե եվրոպական ինտեգրման ճանապարհով։ Այսօր Խզմալյանի և Ավտոնոմովի նման անձիք փորձում են հայ երիտասարդ տղաներին ներգրավել ինչ որ հակառուսական հանրահավաքների մեջ։ Նրանց դա չի հաջողվի, քանի որ հայ երիտասարդությունը չի պատրաստվում դեմ գնալ Ռուսաստանին։ Ասվածի ամենավառ հաստատումը, ակնհայտորեն, այն է, որ հայ երիտասարդությունը կազմակերպել էր «Z» երթ, որի մասնակիցները դեմ են արտահայտվել ֆաշիզմին և նացիզմին այնպես, ինչպես մեր պապերն ու նախապապերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

-Ինչպիսի՞ն է իշխող վերնախավի դիրքորոշումը, կամ արձագանքը այդ ամենին։

–Իշխանությունները հավատարիմ են չեզոքությանը, քանի որ Ուկրաինայի տարածքում մոտ կես միլիոն հայ է ապրում։ Իհարկե, իշխանությունները նման կերպ մտածում են մեր եղբայրների ու քույրերի անվտանգության հարցերից ելնելով։ Այնուամենայնիվ ինչպես տեսանելի է երկրում կա ժողովրդական աջակցություն Ռուսաստանին, իսկ հակառուսական ցույցին մասնակցած մարդկանց ճնշող մեծամասնությունը ծագումով սլավոնական էին, սրանք կա՛մ նույն «Ավտոնոմովի» աշխատակիցներն էին, կա՛մ նրանք, ովքեր փախել են հայրենիքից որպեսզի չզորակոչվեն բանակ, այդպիսին են օրինակ Ռուսաստանում Նավալնիի կողմնակիցները կամ ուկրաինական «հայրենասերները»։

-Ո՞րն է ընդդիմադիր կուսակցությունների վարքագիծը։ Արդյո՞ք նրանք կո՞ղմ են Ուկրաինային աջակցելուն, որպեսզի հնարավորինս արդիականացնեն հակառուսական տրամադրությունները հանրապետությունում։

-Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա նրանց մի մասը Ռուսաստանի Դաշնության մոլի կողմնակիցներ են, իսկ երկրորդ մասն այս փուլում չի երևում կամ չի արտահայտվում։ Իմ կարծիքով, նրանք ամեն դեպքում հանդես չեն գա ի պաշտպանություն Ուկրաինայի, քանի որ Ուկրաինան չէր թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։

Հայաստանում Ուկրաինային աջակցում է միայն Խզմալյանի կուսակցությունը, մնացածը կա՛մ ռուսամետ են, կա՛մ չեզոք։ Այսօր բոլորին պարզ է, որ Եվրոպան պարզապես օգտագործում է Ուկրաինային որպես Ռուսաստանի և Պուտինի դեմ պայքարի տարր, և ոչ ավելին։

– Դենիս Ավտոնոմովին կամ նրա նման մեկին կհաջողվի՞ խարխլել ռուս-հայկական հարաբերությունները։

– Միանշանակ ոչ, այսօր Հայաստանն ավելի ռուսամետ է, քան երբևէ։ Հայաստանի իշխանությունները պետք է այնպես անեն, որ Ուկրաինայի կողմից նման փորձերը այլևս չկրկնվեն։ Հայաստանն, իհարկե, հյուրընկալ երկիր է, բայց լավ կլինի, որ հյուրերը պահպանեն կանոնները և համերաշխ լինեն պաշտոնական Երևանի արտաքին քաղաքական ուղղվածության հետ։ Նրանք կարող են հանգիստ ապրել, աշխատել, ստեղծագործել, ունենալ տարբեր քաղաքական հայացքներ, բայց չեն կարող Պուտինի դեմ պայքարել Երևանի փողոցներում, դա հենց այնպես չի ներվի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: АмстердамВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаЕвропа готовится к самой трудной за 15 лет зиме Удар по Крыму, Запорожье без света, пытки пленных: ВСУ атакуют РФ 29 июня Иран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
Самое популярное