Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը Ռուսաստանին փոխարինող է փնտրում. հնարավոր է՝ ՌԴ-ն հանի՞ իր զորքն Արցախից և ՀՀ-ից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ: Ընդ որում, պաշտոնական Երևանը՝ ի դեմս ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, հայտարարել է՝ խաղաղության պայմանագրի շուրջ յուրաքանչյուր բանակցություն պիտի ընթանա առանց նախապայմանների։

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Միրզոյանի հայտարարությանը և նշել«Եթե Հայաստանը լուրջ է վերաբերվում այս հարցին, ապա պետք է ներկայացնի կոնկրետ առաջարկներ և դրանով իսկ ցուցադրի իր պատրաստակամությունը՝ սկսելու սուբստանտիվ և արդյունքների միտված բանակցություններ»:

Երեկ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը յութուբյան ալիքներից («Modern talking with Rasim Babayev») մեկին տված հարցազրույցում Հայաստանի՝ ՄԽ խմբի շրջանակում խաղաղության պայմանագրի կնքման առաջարկը որակել է ապակառուցողական քայլ և հրաժարում Բաքվի հետ կառուցողական երկխոսությունից:

«Իր կարգավիճակով ԵԱՀԿ ՄԽ-ն Մինսկի կոնֆերենցիայի աշխատանքային օրգանն է, որը կոչված էր որոշելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Այսինքն, փաստացի Հայաստանը ցանկանում է հարցը դիտարկել այն համատեքստում, որ անհրաժեշտ է որոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը»,- ընդգծել է դիվանագետը՝ վստահեցնելով, որ Ադրբեջանը չի համաձայնի ՄԽ շրջանակում բանակցություններին, քանի որ Իլհամ Ալիևը միանշանակ ասել է՝ կարգավիճակը որոշված է:

Մինսկի խումբը մանդատ չունի

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը «Խաղաղություն Ղարաբաղին» գրքում գրել է.

«Շատերը դիտարկում են Մինսկի խումբը՝ որպես իրողություն, և քչերը գիտեն դրա ծագման և լեգիտիմության «չափի» մասին: Նրանք տեղյակ չեն, որ ԵԱՀԽ-ում (Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհուրդ,- Մ.Պ.) որևէ որոշում Մինսկի խմբի ստեղծման մասին չի եղել, և այն որևէ մանդատ չունի: Ոմանք, ընդհանուր առմամբ, քննարկում են ՄԽ-ի մանդատը՝ չգիտակցելով, որ «բնության» մեջ այն գոյություն չունի: 1995թ. հաստատվել են համանախագահների և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատները, սակայն Մինսկի խումբը, որպես այդպիսին, մանդատ չունի»:

Այս համատեքստում Կազիմիրովը նշում է, որ երբ իրենք ժամանակին ցույց են տվել ՄԽ-ի թերությունները և առաջարկել վերացնել մանդատի հետ կապված անոմալիան, հասկացել են, որ արևմտյան երկրներին մանդատ պետք  չէ, քանի որ այս դեպքում արևմտյան պետությունները չէին կարողանա միջամտել կամ ցանկացած հարց առաջ քաշելով՝ կանգնեցնել և կաշկանդել ՌԴ-ի առավել հաջող միջնորդական ջանքերը:

«Վիեննայում կուրյոզային էին իմ ընդդիմախոսների փաստարկները: Ամերիկացին պնդում էր, որ ՄԽ-ն արդեն մանդատ ունի, պարզապես այն «թափված» է ԵԱՀԽ/ԵԱՀԿ տարբեր օրգանների փաստաթղթերում, գերմանացին վստահեցնում էր, որ դա իրեն ընդհանրապես պետք չէ: Ցինիզմի ցայտուն օրինակ դիվանագիտության մեջ: Կարծես թե երկուսն էլ չգիտեին, թե ինչ ասել է՝ մանդատ, ինչպես է այն կիրառվում: Մանդատը դա հստակ սահմանված, ամբողջական փաստաթուղթ է, ոչ թե ինչ-որ անուղղակի և «եթերային» բան»,- իր գրքում պատմում է Կազիմիրովը:

ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատը» բաժնում նշվում է, որ 1995թ. մարտի 23-ին ԵԱՀԿ նախագահը, կատարելով Բուդապեշտի գագաթաժողովի որոշումները, Մինսկի գործընթացում համանախագահության մանդատ տրամադրեց:

ՄԽ համանախագահներին շնորհված մանդատում մատնանշված են 15 քայլեր և գործողություններ, որոնք համանախագահները «լիակատար հավասարության և անաչառության» սկզբունքների հիման վրա պետք է իրականացնեին հակամարտության հանգուցալուծման համար, այդ թվում՝ ապահովելու բանակցային գործընթացի ապահովում, հակամարտության կարգավորման համար համապատասխան հիմքի ձևավորում և այլն:

Ադրբեջանը տարածքային պահանջներ կարող է ներկայացնել Հայաստանի տարածքների նկատմամբ

Հիմա ի՞նչ է ասում Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը. եթե հակամարտության կողմերից մեկը գտնում է, որ կոնֆլիկտը դեռևս ենթակա է կարգավորման, ապա դա նախևառաջ ենթադրում է տարածքային պահանջներ:

«Հայաստանի գործողություններն այդ մասին են վկայում: Այս դեպքում Ադրբեջանը տարածքային պահանջներ պետք է ներկայացնի Հայաստանի տարածքների նկատմամբ: Սա շատ հզոր փաստարկ է: Ես կարծում եմ, որ ճիշտ կլիներ, եթե Ադրբեջանը նաև այս կետն ավելացներ իր պահանջների մեջ: Այսինքն, եթե Երևանը տարածքային պահանջներ ներկայացնի Ադրբեջանին, ապա ինչի՞ պետք է մենք հրաժարվենք պատասխան տարածքային պահանջներից Զանգեզուրի նկատմամբ»,- շեշտել է իր հարցազրույցում Զուլֆուգարովը:

Ի դեպ, ավելի վաղ Զուլֆուգարովը հրապարակայնացրել էր ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջի իր սահմանները:

«Եթե նրանք ուզում են ունենալ սահման, ապա պետք է ճանաչեն մեր սահմանները, այդ դեպքում կուրվագծվի իրենցը: Սահմանը, մեր պատկերացմամբ, պետք է անցնի Գյոյչա լճի (Սևանա լիճ) մեջտեղով: Հետո Զանգեզուրը…, որը Խորհրդային տարիներին տրվել է նրանց՝ մոտ 7000 քառակուսի կմ»,- հայտարարել էր նա:

 Փաշինյանն այլևս չի կարող սպեկուլյացիա անել

Զուլֆուգարովը նաև ամեն պատեհ առիթի Լաչինի միջանցքը խաղարկել է «Զանգեզուրի միջանցքի» դիմաց: Այսօր, ըստ էության, նման խաղարկման անհրաժեշտություն պարզապես չկա, որովհետև Ադրբեջանը Իրանի հետ «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական շրջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Իրանի տարածքով հաղորդակցության նոր կապեր ստեղծելու մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրելով, լուծել է այս խնդիրը՝ առանց Հայաստանի:

Փաստաթղթի նպատակը Նախիջևանի հետ նոր երկաթուղային և ճանապարհային կապեր հաստատելն է, ինչպես նաև կապի և էլեկտրամատակարարման գծեր անցկացնելը:

Այս նպատակին հասնելու համար նախատեսվում է Արաքս գետի վրայով կառուցել չորս կամուրջ (երկու ճանապարհային և երկու երկաթուղային), ինչպես նաև՝ կապի և էներգետիկ ենթակառուցվածքներ։ Ի դեպ, այդ կամուրջները ՀՀ պետական սահմանից 5 կմ հեռավորության վրա են լինելու: 168.am-ն այս մասին մանրամասն նախկինում գրել է։

Ադրբեջանի ԱԳ նախկին նախարարը վերևում հիշատակված իր հարցազրույցում ակնարկել է, որ այս քայլին գնացել են նաև, որովհետև Նիկոլ Փաշինյանն անընդհատ փոխել է իր խոսքը «Զանգեզուրի միջանցքի» մասին:

«Շատ հաճախ կարծիք են հայտնում, որ հարավային «Զանգեզուրի միջանցքը» լինելու է հյուսիսային «Զանգեզուրի միջանցքի» հետ միասին, որն անցնում է Հայաստանի տարածքով: Ես չեմ կարծում, որ հարցի նման դրվածքը ճիշտ է, ընդհանուր առմամբ, իրավիճակը մի քիչ այլ է լինելու: Իսկ այս որոշումը քաղաքական լուրջ նշանակություն ունի: Երկրորդ՝ այն արագացնում է գործնականում «Զանգեզուրի միջանցքի» իրականացումը: Այսինքն, սրանով Ադրբեջանն արագացնում է հաղորդակցությունների ստեղծումը և զրկում հայկական կողմին այս թեմայով պարբերաբար սպեկուլյացիա անելու հնարավորությունից: Երբ մենք խոսում ենք «Զանգեզուրի միջանցքի» մասին, այն ենթադրում է և՛ հարավայինը, և՛ հյուսիսայինը: Կլինի ևս մեկ այլընտրանք՝ որպես լրացում մեր կոմունիկացիաներին Վրաստանի տարածքով»,- ասել է ադրբեջանցի դիվանագետը:

Մեկ այլ առիթով Զուլֆուգարովը խոսել էր միջանցքի և պարզապես հաղորդակցության միջև տարբերությունից և նշել՝ դա հատուկ ռեժիմ է, որը պարունակում է, այսպես ասած, էքստերիտորիալ էլեմենտներ: 

«Այո, այն հատուկ ռեժիմ է ենթադրում: 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ նշվում է, որ այնտեղ վերահսկողությունն ու անվտանգությունն ապահովելու են ռուս սահմանապահները կամ խաղաղապահները: Ավելին, 1992-ից հայկական սահմանները գտնվում են ռուս սահմանապահների հսկողության տակ, դա հայկական կողմի որոշումն էր (1992 թվականին Հայաստանը և Ռուսաստանը ստորագրել են պայմանագիր, համաձայն որի՝ Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանին հայ սահմանապահների հետ միասին հաստատվել են ռուս սահմանապահներ,-խմբ): Այսինքն, էքստերիտորիալ ասվածն արդեն իսկ կա: Իսկ մենք գիտենք, որ երկաթուղային ճանապարհն անցնում է Արաքս գետի երկայնքով: Կրկնում եմ՝ էքստերիտորիալ ասվածն արդեն իսկ առկա է, Հայաստանն իր համաձայնությունը դրան տվել է, այսինքն, միջանցքը, այսպես ասած, կանխորոշված է»,- ասել էր ադրբեջանցի նախկին պաշտոնյան:

 Հնարավոր է՝ ՌԴ-ն հանի իր զորքը և՛ Ղարաբաղից, և՛ ՀՀ-ից. Փաշինյանը ՌԴ-ին փոխարինող է փնտրում

Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին և ռուս-խաղաղապահների վերահսկողության գոտում՝ Արցախում տեղի ունեցող զարգացումներին, առհասարակ, ՌԴ խաղաղապահ և անվտանգային գործունեությանը ՀՀ-ում և Արցախում, վերոնշյալ իր հարցազրույցում Զուլֆուգարովը նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմն ազդելու է ՌԴ կարողությունների վրա՝ իրականացնելու ռազմական իմիջային նախագծեր՝ հետխորհրդային տարածքում բազաների ներկայության և դրանց պահպանման առումով, այդ թվում՝ Գյումրիի ռազմաբազայի:

«Այսինքն, այս իմիջային ռազմաքաղաքական նախագծերը, բնականաբար, կրճատվելու են, որովհետև, ըստ էության, ՌԴ-ն չունի բավարար ռազմական կարողություններ, որ հասնի իր նպատակներին Ուկրաինայում: Դա օբյեկտիվ իրավիճակ է: Այո, Ղարաբաղում և Հայաստանում ռուս զինվորականների թիվը կկրճատվի: Եվ անգամ մոտակա փուլում ՌԴ-ն հնարավոր է հանի իր զորքը և՛ Ղարաբաղից, և՛ ՀՀ-ից: Այս մասին կարելի է ենթադրել, բայց հավանականությունը մեծ է»,- պնդել է Զուլֆուգարովը՝ նկատելով, որ Հարավային Կովկասում ռուսական դիրքերի թուլացման միտում կա, և, որ սա Հայաստանում լավ են հասկանում:

Զուլֆուգարովի խոսքով, Հայաստանը դաշնակիցների կամ տերերի փնտրտուքի մեջ է, այդ նպատակով էլ Նիկոլ Փաշինյանը շտապ մեկնեց Ֆրանսիա: Այսինքն, ըստ նրա, Փաշինյանը ՌԴ-ին փոխարինող է փորձում գտնել Արևմուտքից, կամ ի դեմս Ֆրանսիայի:

«Բայց ֆրանսիացիները չեն ցանկանում գալ այս տարածաշրջան այս կարգավիճակով, իսկ Ֆրանսիայում ընտրություններից հետո հայկական թեմատիկան կմոռացվիԻսկ ով կգա, ես կարծում եմ, որ եթե ՌԴ-ն կրճատի իր մասնակցությունը խաղաղության աջակցման գործում, չպետք է մոռանանք, որ նա նաև մոնիտորինգային առաքելություն ունի, որին հավասարաչափ մասնակցում է նաև թուրքական կողմը: Այնպես որ, եթե Ռուսաստանը որոշի նվազեցնել իր ներկայությունն այդ օպերացիայում, այն հեշտությամբ կարող է փոխհատուցվել թուրքական զինուժով: Այսինքն, խաղաղության աջակցման առաքելությունը կամ գործառույթը, որը կատարվում է այսօր, կշարունակի կատարվել»,- շեշտել է ադրբեջանցի նախկին նախարարը:

Լաչինի միջանցքը՝ սովորական ճանապարհ

Խոսելով Լաչինի միջանցքի դերի մասին, Զուլֆուգարովը, որը մշտապես պնդում էր, թե այն պիտի անցնի ադրբեջանական վերահսկողությանը, վերևում հիշատակված հարցազրույցում չի բացառել, որ Լաչինի միջանցքը հետագայում չծառայի որպես միջանցք:

«Ես տպավորություն ունեմ, որ այն, որպես այդպիսին, պետք չի գա, կլինի սովորական ճանապարհ, ինչպես Ադրբեջանում մյուս բոլոր ճանապարհները, որի վրա տարածվելու է ադրբեջանական օրենքը»,- շեշտել է նա:

Ի դեպ, 2013-ին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական աշխատած Վաֆա Գուլուզադեն նշել էր, որ դեմ է Լաչինի միջանցքին:

«Եթե խոսենք հայկական պլանի իրականացման հնարավորության մասին, ապա Լաչինի կենտրոնական հատվածը պետք է հատուկ կարգավիճակ ունենա, որտեղ կվերահսկվեն միջազգային ուժերի կողմից»,- ասել էր նա՝ դեմ արտահայտվելով եվրոպական պետությունների ուժերի տեղակայմանը:

Իսկ ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովն իր հերթին՝ այդ ժամանակ հավելել է.

«Լաչին քաղաքը պետք է վերադարձվի Ադրբեջանին, իսկ Լաչինի տրանսպորտային միջանցքը պետք է տեղակայվի քաղաքից հեռու՝ շրջանցելով շրջանի հիմնական բնակավայրերը: Այսինքն, պետք է լինի ժամանակավոր ճանապարհ՝ չվտանգելու լաչինցիների անվտանգությունը, որոնք վերադառնում են իրենց տները»:

Նշենք, որ ըստ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության՝ կառուցվում է միջանցքային նոր ճանապարհ, որը շրջանցելու է Բերձոր քաղաքը, սակայն, մեր տեղեկություններով, այն անցնելու է Ադրբեջանի վերահսկողությանը:

Հաշվի առնելով Հայաստանի գործող իշխանության, Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների տրամադրվածությունը, թե Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու գործընթաց կարող է քննարկվել, ուրեմն՝ մեծ վտանգները և մեզ սպասվող նորանոր աղետները դեռ առջևում են: Ի վերջո, Փաշինյանը հանգիստ հղում տալով Ադրբեջանին՝ կասի՝ փրկել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеИран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииТатоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлением«Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдМинистр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаБыло дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» Власти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в Тольятти
Самое популярное