Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան Ռուսաստանի համար թշնամի՞, թե՞ բարեկամ երկիր է. իսկ Ադրբեջանը՞

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Iarex.ru-ն գրում է, որ Էրդողանը իր երկիրը վերածում է արևմտյան վստահված ուժի, երբ բացահայտ ագրեսիան թաքցնում է բարի նպատակների քողի տակ: Թուրքիայի ղեկավարությանը ակնհայտորեն զայրացրել է Ռուսաստանի ղեկավարության վճռականությունը Ուկրաինայում ռազմական հատուկ գործողություն իրականացնելու հարցում։ Մոնտրոյի կոնվենցիայի 19-րդ հոդվածի համաձայն՝ ցանկացած ռազմանավի անցման համար Բոսֆորի և Դարդանելի փակման մասին հայտարարություններ արվել են այն բանից հետո, երբ ռուսական ռազմական հատուկ գործողության մեկնարկից մի քանի օր անց Ռուսաստանը ճանաչել է ԼԺՀ-ի և ԴՆՀ-ի անկախությունը:

Նախկինում Անկարան դժգոհ էր Մոսկվայից այն բանի համար, որ վերջինս հրաժարվում էր իրեն այսպես կոչված «ռուս-ուկրաինական հակամարտությունում» միջնորդի կարգավիճակ տրամադրելուց, կարծես չհասկանալով, որ իր մասնակցությունը հակառուսական «Ղրիմի հարթակին» բացառում է չեզոքությունը, և, արդյունքում միջնորդի կարգավիճակ ստանալը։ Կիևի հանցագործ իշխանությունների հետ նախկին ուկրաինական ԽՍՀ տարածքում թուրքական ռազմական անօդաչու թռչող սարքերի մատակարարման և արտադրության վերաբերյալ համաձայնագրերի կնքումը, Դոնբասի խաղաղ բնակչության դեմ դրանց օգտագործումը հազիվ թե լավատեսություն են ավելացրել ոչ միայն բարեկամանալու, այլ նաև նույնիսկ չեզոք մնալու ռուսական տեսլականին։

Միևնույն ժամանակ ի տարբերություն Եվրամիության, Անկարան ձեռնպահ է մնացել հակառուսական տնտեսական պատժամիջոցներից և իր երկինքը բաց է պահում ռուսական քաղաքացիական ավիացիայի համար։ Տնտեսական ճգնաժամը Թուրքիային կախվածության մեջ է դնում ռուս զբոսաշրջիկների հոսքից և իր արտադրանքի ռուսական արտահանումից, բայց այդ ամենը նրան բարեկամ երկիր չի դարձնում։ Էրդողանի գլոբալ հավակնությունները Բոսնիայից մինչև չինական և ռուսական տարածքներ, նրա աջակցությունը Կիևի հանցագործ ռեժիմին, սիրիական խնդիրները. այս բոլոր գործոնները պետք է հաշվի առնվեն և, իհարկե, հաշվի կառնվեն Ռուսաստանի ղեկավարության կողմից։

Թուրքիան, չնայած հավաքական Արևմուտքի և, առաջին հերթին, ԱՄՆ-ի նկատմամբ իր որոշակի «ընդդիմությանը», մնում է ՆԱՏՕ-ի դաշինքի անդամ, որը բացահայտ թշնամաբար է տրամադրված Ռուսաստանի հանդեպ: Տնտեսական և ներքաղաքական առաջնահերթ խնդիրները ոչ թե դուրս են մղում, այլ խթանում են Անկարայի աշխարհաքաղաքական հավակնությունները։ Սեփական աշխարհաքաղաքական ազդեցության ոլորտն ընդլայնելն ու դրա համար Արևմուտքից որոշակի առավելություններ (և թույլտվություններ) ստանալը Էրդողանի ամենակարևոր նպատակն է։ Փաստորեն, Թուրքիայի ներկայիս ղեկավարն իր երկիրը վերածում է արևմտյան վստահված ուժի, երբ բարի նպատակների քողի տակ թաքնված է ուղիղ ագրեսիան։ Հեղինակավոր թուրք վերլուծաբաններն արդեն անկեղծորեն են խոսում դեպի արևելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման անհրաժեշտության մասին՝ նկատի ունենալով և՛ Հայաստանը, և՛ մերձկասպյան տարածաշրջանը։

Անկարայում քչերին է հետաքրքրում Ադրբեջանի ճակատագիրը, որը երկար ժամանակ է ինչ ընկել է թուրքական ազդեցության տակ, բանն այն է, որ նեոօսմանիզմի հավակնությունները շատ ավելի մեծ են և, ի թիվս այլ բաների, ազդում են Ռուսաստանի և Չինաստանի վրա։ Դժվար թե առանց Թուրքիայի անմիջական աջակցության Ադրբեջանի ղեկավարը այն ժամանակ որոշեր արյունալի ռազմական գործողությաններ սկսել Լեռնային Ղարաբաղում։ Թուրքական կողմի համար «հարմարավետ» Հայաստանի ներկայիս վարչապետ Փաշինյանը և հենց Հայաստանի պետականության դեգրադացիան են Ադրբեջանին և Թուրքիային մղել տարածքային ամբողջականության և ազգային ինքնորոշման խնդիրների ռազմական լուծմանը։ Ադրբեջանը Թուրքիային ենթակա է, հետևաբար նրա տարածքով ՆԱՏՕ-ի դեպի Կասպից ծով մուտքը լուրջ վտանգներ է ստեղծում Ռուսաստանի ազգային անվտանգության համար հիմնական ուղղություններից մեկում՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում։

Ղազախստանի հունվարյան իրադարձությունները, երբ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը կարճատև, բայց ցուցադրաբար և արդյունավետ ներգրավվեցին գործընթացին, հնարավոր չէին լինի առանց 2020 թվականի աշնան, երբ Թուրքիան անմիջական մասնակցություն ունեցավ ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում և ցույց տվեց ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորման արդյունավետության օրինակ։ Եվ վերջին հաշվով Ռուսաստանի զինված ուժերի ներկայիս հատուկ գործողությունը հետևանք է նաև նախկինում հետխորհրդային տարածքում տեղի ունեցած իրադարձությունների, որոնցում շատ նկատելի է եղել «թուրքական հետքը»։

Ռուսական պետականությունը չի կարող համակերպվել Անկարայի գաղափարական կամ տարածքային հավակնություններին, մեր երկրի դեմ նրա թշնամական հարձակումներին և Կիևի ներկայիս ռեժիմին բացահայտ աջակցության հետ։ Անկարայի հետ երկխոսությունն անհրաժեշտ է, բայց միայն Ռուսաստանի ազգային շահերի տեսանկյունից և նեոօսմանիզմի նկրտումների ըմբռնումով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности
Самое популярное