Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ նախկին ԽՍՀՄ երկրներն աջակցեցին Ռուսաստանին Ուկրաինայում գործողության մեջ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

pravda.ru–ն գրում է, որ հետխորհրդային տարածքի երկրները, բացառությամբ Բալթյան երկրների, ուղղակի կամ անուղղակի աջակցել են Ռուսաստանին  ուկրաինական ճգնաժամում։ Այս մասին են վկայում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քվեարկության արդյունքները, որը մարտի 2-ին ընդունել է հակառուսական բանաձև։ Բանաձևին կողմ է քվեարկել 141 երկիր, դեմ՝ 5–ը, ձեռնպահ է մնացել ևս 35 երկիր։ Դեմ քվեարկողների թվում է եղել Բելառուսը, ձեռնպահ են մնացել Ղազախստանը, Հայաստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը, իսկ Ադրբեջանը, Ուզբեկստանը և Թուրքմենստանը նախընտրել են խուսափել քվեարկությունից։ Ինչո՞ւ է այդպես եղել:

Վերլուծությունը սկսենք ՀԱՊԿ երկրներից՝ Ռուսաստանի  մերձավոր դաշնակիցներից։ Բելառուսի դիրքորոշումը հստակ է՝ բազմաուղղվածության մոտեցումը էլ չկա։ «Իսկանդեր» ցամաքային թևավոր հրթիռներով Ուկրաինայի զինված ուժերին առաջին հարվածը հասցվել է հենց Բելառուսի տարածքից։ Այնտեղից էլ ռուսական առաջավոր ստորաբաժանումները շարժվել են դեպի Կիև։ Հիմա նայենք ՀԱՊԿ-ի անդամ Կենտրոնական Ասիայի երկրներին՝  Ղազախստանին, Ղրղզստանին, Տաջիկստանին։ Նրանց կանչել են ԱՄՆ–ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ «C5 + 1» ձևաչափով անձնական զրույցի, որում ակնարկվել է, որ Ռուսաստանը պետք է դատապարտվի, սակայն Նուր-Սուլթանը, Բիշքեկը և Դուշանբեն չեն ենթարկվել ճնշումներին։ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն ասել է, որ «ռուսական մտավախություններն անհիմն չեն» և նշել է, որ «այս կամ այն ​​պետության (ԼԺՀ և ԴԺՀ) ճանաչումը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է»։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Անվտանգության խորհրդի նիստում ընդգծել է, որ Ղազախստանը ըմբռնումով է մոտենում Ռուսաստանի գործողություններին և, մասնավորապես, երախտապարտ է նրան այս տարվա հունվարին իրենց քաղաքների վրա ավազակային հարձակումները հետ մղելու հարցում ցուցաբերած օգնության համար։ Տաջիկստանի կողմից պաշտոնական հայտարարություններ չեն եղել, թեև Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Ալնուր Մուսաևը հայտարարել է, որ գաղտնի մակարդակով Տաջիկստանն ու Ղրղզստանը պատրաստակամություն են հայտնել տրամադրել զինուժ Ռուսաստանին օգնելու համար: Ինչո՞ւ է այդ երկրների մոտ առկա նման արձագանք, որը կարելի է անվանել «լռելյայն հավանություն»։ ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղազախստանում պուտչը ճնշելուն տպավորել է կենտրոնասիական գործընկերներին: Նրանց համար պարզ է դարձել, որ իրենց օգնելու են դադարեցնել հերթական «գունավոր հեղափոխությունը»՝ առանց «պարտք մնալու»։ Նաև անհնար է անտեսել ռուսական բանակի հզորությունը` կապված Ռուսաստանի նոր դիրքորոշման հետ. ռուսներին խաբելու պատճառով պետականության կորուստն այժմ սպառնում է բոլորին։ Իհարկե, ազդեցություն է ունեցել նաև Չինաստանի դիրքորոշումը, որը աջակցում է Ռուսաստանին և կշարունակի դա անել, քանի որ նա Կենտրոնական Ասիայի հանրապետությունների երկրորդ իրական գործընկերն է։ Բացի դա ՀԱՊԿ բոլոր երկրների տնտեսությունները սերտորեն կապված են ռուսականի հետ, իսկ Ռուսաստանի տնտեսության վիճակի վատթարացումը թանկ կարժենա, ինչո՞ւ վտանգել Ռուսաստանում աշխատող միլիոնավոր հայրենակիցներին:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ անդամ Հայաստանին, ապա հայտնի է ասացվածք. «Եթե Ռուսաստանում փռշտում են, ապա Հայաստանում սառչում են»։ Հայաստանը միակ երկիրն է, որը դեմ է քվեարկել Ռուսաստանին Եվրախորհրդից հանելուն, Ռուսաստանը Հայաստանի ամենամեծ առևտրային գործընկերն է, Ռուսաստանում կա մեծ հայկական սփյուռք, և կան աշխատանքային միգրանտներ։ Կշտամբանքներ կան, որ բացի Բելառուսից, ՀԱՊԿ մյուս երկրները ռազմական աջակցություն չեն ցուցաբերել Ռուսաստանին։ Ղազախստանի Սենատի խոսնակ Մաուլեն Աշիմբաևը դա բացատրել է այսպես. «Ֆորմալ առումով հակամարտության գոտին ՀԱՊԿ անդամ երկրի տարածքում չէ»։ Իսկապես, Ուկրաինան պատերազմ չի հայտարարել Ռուսաստանին, ուստի ՀԱՊԿ–ը իրավունք չունի այնտեղ խաղաղապահներ ուղարկել։

Ադրբեջանը, Թուրքմենստանն ու Ուզբեկստանը դեռ բարեկամներ են Արևմուտքի հետ, բայց մտորումների մեջ են ընկել: Նրանք չեն քվեարկել Գլխավոր ասամբլեայում, որը, իհարկե, ջայլամային դիրքորոշում է, բայց ունենք այն ինչ ունենք: Ադրբեջանը երախտապարտ է Ռուսաստանին ղարաբաղյան պատերազմին չմիջամտելու համար: Իլհամ Ալիևն ասել է, որ «պատժամիջոցների ուղին ոչ արդյունավետ է», Ուզբեկստանն ունի արևմտյան «գունավոր» հեղափոխությունների իր պատմությունը, իսկ Թուրքմենստանը որպես տոտալիտար պետություն վտարված է արևմտյան աշխարհից, ինչու՞ պետք է աջակցի Արևմուտքին։ Ինչո՞ւ պետք է նրանք բոլորը Ուկրաինայում ամրապնդեն ՆԱՏՕ-ի կողմից աջակցվող նացիստական ​​ռեժիմը, որը սովորություն ունի իր քաղաքականությունն իրականացնել «ժողովրդավարական» ռմբակոծությունների միջոցով:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ռուսաստանը դատապարտվել է Վրաստանի և Մոլդովայի կողմից, սակայն նրանք ավելի վաղ հրաժարվել էին միանալ Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին։ Վրաստանը նույնիսկ հրաժարվել էր ինքնաթիռ տրամադրել Ուկրաինային օգնել ցանկացող վարձկաններին։ Մոլդովան հրադադարի կոչ է արել և սահմանափակվել այդքանով։ Այս երկրները մինչև կոկորդը կուշտ են Ռուսաստանի դեմ պատերազմից, չեն վստահում Արևմուտքին, թող ուրիշները փորձեն, ինչ էլ ասես, «սեփական շապիկն ավելի մոտ է մարմնին»։

Ուկրաինայի խնդրի հիմքում Ռուսաստանի պնդումներն են Խորհրդային Միության փլուզումից հետո Արևմուտքի խոստման մասին, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի դեպի Արևելյան Եվրոպա՝ սպառնալով Ռուսաստանի անվտանգությանը: Սակայն ՆԱՏՕ-ն ընդլայնվել է և մտել Ռուսաստանի ազդեցության գոտի՝ Ուկրաինա։ Անկախ նրանից, թե նույն Հայաստանը, կամ Վրաստանը համաձայն են թե չէ ռուսական տեսակետի հետ, դա ոչ մի կերպ չի ազդում Ռուսաստանի դիրքորոշման վրա, հակառակը,  չափազանց մեծ ազդեցություն է ունենում նույն երկրների վրա։ Մյուս կողմից էլ Ռուսաստանը հստակ է սահմանել իր դիրքորոշումը. չեք ունենա խամաճիկ ռեժիմ, որտեղ իշխանության գլուխ կգտնվեն արմատական ​​ազգայնականները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности
Самое популярное