Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը չի կարող չեզոքություն պահպանել, աշխարհը կիսվել է․ երկաթե վարագույրի կա՛մ այս, կա՛մ այն կողմում ես». Գելա Վասաձե

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախյան 44-օրյա պատերազմից գրեթե մեկուկես տարի անց Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը լրջագույն մարտահրավերներ է ստեղծել ոչ միայն ողջ աշխարհի, այլև Հայաստանի արտաքին քաղաքականության և դիվանագիտության համար:

Ռուսաստանը, լինելով Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, ՀՀ-ի հետ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ անդամ, Հայաստանում ունենալով ռուսական 102-րդ ռազմաբազա, պատերազմի հետևանքով Արցախում՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտ, հայտնվել է արևմտյան ամենաաննախադեպ պատժամիջոցների փաթեթի թիրախում, Ռուսաստանը փաստացի կտրվում է քաղաքակիրթ աշխարհից:

Աշխարհը փաստացի հայտնվել է Հայաստանում շատ չարչրկված «սևի ու սպիտակի» տիրույթում, երբ յուրաքանչյուր երկիր ընտրում է, թե որ բևեռում է:

Ըստ մի շարք փորձագետների՝ Հայաստանը, լինելով ՌԴ-ից կախված երկիր, այնուամենայնիվ, ելնելով իր ազգային անվտանգային շահերից, պետք է կարողանա չեզոքություն պահպանել:

Նշենք, որ այս իրադարձությունների ֆոնին օրերս Պուտինը հեռախոսազրույցներ ունեցավ թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Իլհամ Ալիևի հետ, ում հետ պատերազմին ընդառաջ դաշնակցային գործընկերության հռչակագիր ստորագրեց՝ Ադրբեջանին փորձելով ավելի սերտ հարաբերություններով կապել Ռուսաստանին:

Փետրվարի 25-ից սկսված պատերազմից հետո արդեն երկու միջազգային քվեարկություն է տեղի ունեցել, որոնցից մեկով Հայաստանն աջակցել է Ռուսաստանին, մյուսով՝ ձեռնպահ քվեարկել:

Փետրվարի 25-ին ԵԽ կանոնադրությանը համապատասխան՝ Նախարարների կոմիտեն որոշում էր կայացրել կասեցնել Նախարարների կոմիտեում և Խորհրդարանական վեհաժողովում ՌԴ ներկայացված լինելու իրավունքը: DW-ի փոխանցմամբ, Եվրախորհրդին Ռուսաստանի ներկայացվածության կասեցման օգտին քվեարկել էր 42 պետություն, երկու երկիր՝ Հայաստանն ու Ռուսաստանը, դեմ էին եղել:

Այսօր հայտնի դարձավ, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հանդես է եկել Ժնևում 49-րդ նստաշրջանում Ուկրաինայում տիրող իրավիճակի հրատապ քննարկում անցկացնելու օգտին։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի թվիթերյան գրառման մեջ նշվում է, որ խորհրդի 47 անդամներից կողմ են քվեարկել 29-ը, 5-ը՝ դեմ, 13-ը՝ ձեռնպահ։ Դեմ են քվեարկել Ռուսաստանը, Չինաստանը, Վենեսուելան, Կուբան և Էրիթրեան։ Հայաստանը, որը ևս Մարդու իրավունքների խորհրդի անդամ է, ձեռնպահ է քվեարկել, ինչպես Ուզբեկստանը, Ղազախստանը, Հնդկաստանը: Նախապես 49-րդ նստաշրջանի օրակարգում չընդգրկված այդ հարցը քննարկելու նախաձեռնությամբ հանդես էր եկել Կիևը։ Ակնկալվում է, որ հարցի քննարկումը կկայանա այս շաբաթվա ընթացքում։ Սակայն լարվածությանը զուգահեռ՝ առճակատվող գեոպոլիտիկ ուժերի բևեռացումը խորանալու է՝ իր հետ ծանր խնդիրների առջև կանգնեցնելով Հայաստանը:

168.am-ի հետ զրույցում վրացի Վրաստանի Ռազմավարական վերլուծության կենտրոնի առաջատար վերլուծաբան, քաղաքագետ Գելա Վասաձեն ասաց, որ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցն է, Ռուսաստանի ղեկավարած կառույցների անդամ, ու հասկանալի է, որ ՀՀ ղեկավարությունը պետք է փորձի առավելագույնն անել, որպեսզի շատ չներքաշվի այս ամենում:

«Հույսն այստեղ ՀՀ հասարակությունն է, որը կասի իր կտրուկ և կոշտ «ոչ»-ը տեղի ունեցողին, ներկայումս քաղաքացիական հասարակությունը պետք է ակտիվ լինի: Հայաստանի համար միակ հնարավորությունը, որպեսզի այս պատերազմում չպարտվի Ռուսաստանի հետ միասին, քաղհասարակության ակտիվությունն է՝ ի աջակցություն Ուկրաինայի: Սա ամենակարևորն է:

Այսօր չեզոք որոշումների հնարավորություն չկա, այսօր աշխարհը կիսվել է բարոյական և անբարոյական մարդկանց միջև: Հայաստանը կարող է բարոյական դիտարկվել միայն քաղհասարակության ակտիվությամբ: Իհարկե, Արևմուտքն իրերը ընկալելու է հենց այնպես, ինչպես կա: Իսկ որքան շատ ակցիաներ լինեն, հումանիտար աջակցության հավաքագրում, որքան շատ խոսվի, այնքան լավ Հայաստանի համար»,- ասաց Վասաձեն:

Նա նշեց, որ Արևմուտքը հասկանում է, թե ինչ իրավիճակում է Հայաստանը, ամեն ինչ է հասկանում արդեն 30 տարի:

«Բայց այսօր վերաբաժանում է տեղի ունեցել, երկաթե վարագույրի կա՛մ այս, կա՛մ այն կողմում ես: Մենք տեսանք վրացական ղեկավարության փորձը, որ չեն միանա պատժամիջոցներին, արդյունքում նրանց շատ լավ բացատրեցին ու շարունակում են բացատրել, որ դա հնարավոր չէ՝ Դուք կա՛մ այն, կա՛մ այս կողմում եք: Չգիտեմ՝ կմիանա՞ Վրաստանի ղեկավարությունը պատժամիջոցներին, թե՞ ոչ, շատ հնարավոր է…

Ներկայումս Ուկրաինայի խաղաղ քաղաքները և խաղաղ բնակչությունը ռմբակոծվում են, Կիևը կռմբակոծվի՞ այնպես, ինչպես Խարկովը, թե՞ ոչ: Հարցն այն է, որ աշխարհը կիսվել է, և սա ոչ թե պարզապես պատերազմ է, այլ ազատ մարդկանց դեմ պատերազմ է ոչ ազատ մարդկանց կողմից, և դա քաղաքացիություն չի պահանջում, դա կախված է քաղաքացիական դիրքորոշումից»,- նման տեսակետ հայտնեց Վասաձեն:

Նա Երրորդ համաշխարհային պատերազմը քիչ հավանական է համարում, միջուկային զենքի կիրառումը՝ ևս, քանի որ դա կկանխեն նրանք, ովքեր երեխաներ ունեն:

«Ինչ վերաբերում է շանտաժին, երկաթե վարագույրին, որը կարող է հիմա իջնել, դա ոչ միայն իրատեսական, այլև անխուսափելի սցենար է: Պարզապես կարևոր է հասկանալ, թե երկաթե վարագույրի ո՞ր կողմում կհայտնվենք մենք բոլորս»,- ասաց Վասաձեն:

Վրացի վերլուծաբանը վստահ է՝ Ուկրաինան կդիմակայի ռուսական հատուկ ռազմաօպերացիային:

«Պուտինը կարծում էր, որ իրեն կհանձնվի 250 հազարանոց բանակը, պարզվեց, որ նա պատերազմում է Ուկրաինայի ժողովրդի դեմ: Հնարավոր չէ հաղթել մարդկանց, ովքեր զենք են վերցրել և իրենց տունն են պաշտպանում: Նրանք կարող են զբաղեցնել ինչ-որ քաղաքներ, տարածքների հատվածներ, բայց չեմ կարծում՝ հաղթեն: Նրանք կարծում էին, որ ուկրաինացիներն իրենց ծաղիկներով են դիմավորելու, բանակը հանձնվելու է, բայց դա տեղի չի ունենում»,- ասաց Վասաձեն:

«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеИран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииТатоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлением«Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдМинистр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаБыло дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» Власти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в Тольятти
Самое популярное