Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քանի դեռ Ռուսաստանն ակտիվ ռազմակալման գործողություն է իրականացնում Հարավային Կովկասում Թուրքիայից ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխություն ակնկալել պետք չէ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Ուկրաինայի նկատմամբ և այսօր էլ շրջափակել է մայրաքաղաք Կիևը։

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Սարո Սարոյանի հետ։

Հարցին,c թե Ուկրաինա ներխուժումն ի՞նչ զարգացումների կարող է հանգեցնել` քաղաքագետն ասաց. «Ակնհայտ է, որ որոշակի ծրագիր կա։ Եվ ակնհայտ էր, որ այն նպատակները, որոնք դրված էին աշխարհաքաղաքական ինչ-որ շրջանակների առջև, դրանք հնարավոր չէր լուծել առանց պատերազմի։ Հիմա այդ պատերազմը մեր աչքի առաջ է և ես մնում եմ այն կարծիքին, որ այստեղ կոնկրետ ծրագիր է իրականացվում։ Այս գործընթացներն են։ Երբ ասում ենք ծրագիր, բնականաբար, հասկանում ենք, որ կան հեղինակներ, որոշակի նպատակներ, այդ նպատակներն իրենց հերթին որոշակի խնդիրներ են լուծելու, հաշվարկել են որոշակի ռեսուրսներ, նաև հաշվարկված են հակընդդեմ ցուցաբերվող քայլերը։ Թե ինչ ծրագիր է սա, ես այս պահին չէի ցանկանա շատ մանրամասնել։ Ընդհանուր առմամբ, ռուսական զորքերի կողմից Ուկրաինայի ռազմակալման հարցն է դրված, դրա արդյունքում՝ նաև ինչ-որ զարգացումներ, որոնք նորից կբերեն Արևմուտքի և Ռուսաստանի միջև ինչ-որ առումով երկաթյա վարագույրի հաստատմանը։ Սրանք մեզ համար կանխատեսելի են, մնացածն արդեն կախված է ռազմական գործողությունների առանձին հանգամանքներից, որտեղ գլխավոր նրբությունն այն է, թե ուկրաինական հանրությունը կդիմադրի՞ նման ագրեսիային, թե՞ չի դիմադրի։ Հարցերի հարցն այստեղ է»։

Հարցին, թե Ադրբեջանն ու Թուրքիան այս իրավիճակում Հայաստանի դեմ գործողություններ կձեռնարկե՞ն` քաղաքագետը պատասխանել է. «Քանի դեռ Ռուսաստանն ակտիվ դերակատարի կարգավիճակով կոնկրետ ռազմակալման գործողություն է իրականացնում և հանդես գալիս հաղթողի դիրքերից, Հարավային Կովկասում թուրքական կողմերից ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխություն ակնկալել պետք չէ։ Խնդիրն այդտեղ չէ, այն է, թե ուկրաինական հանրությունն ինչպիսի դիմադրություն ցույց կտա և արդյոք աշխարհաքաղաքական որոշակի ուժեր կան, որոնք իսկապես շահագրգռված են, որպեսզի ուկրաինական հանրություն այնպիսի դիմադրություն ցույց տա, որ իմ նշած ծրագիրը տապալվի։ Պատերազմներն ընդհանրապես լինում են կառավարելի և ոչ կառավարելի, այս պահին կառավարելի պատերազմ վարելու որոշակի տարրեր են նշմարվում։ Բայց, եթե ուկրաինական հանրությունն իր մեջ ուժ գտնի դիմադրելու, և կառավարելի պատերազմից այն վերափոխվի անկառավարելի պատերազմի, այդ ժամանակ շատ խաղադրույքներ, ծրագրեր ու որոշումներ փոփոխության կենթարկվեն։ Այդ դեպքում վտանգներ կարող են լինել։ Բայց վերադառնանք իմ ասած կառավարելի պատերազմին, որն ինչ-որ շղթայի մաս է կազմում, և որոշակի աշխարհաքաղաքական բալանսի բերելու գործընթաց է մեր աչքի առաջ տեղի ունենում։ Դրա վառ արտահայտությունը պետք է լինեն հենց Ադրբեջանի շուրջ տեղի ունեցող այն զարգացումները, որոնք մի կողմից բերեցին «Շուշիի հռչակագրին», մյուս կողմից՝ Մոսկվայում Ադրբեջանի ու ՌԴ միջև կնքված ռազմավարական դաշնակցությանը։ Բնականաբար, սրանք իրար հետ փոխկապակցված են։ Եվ երբ շատերը ելնում են վերջին մի քանի 100 տարվա ռուս-թուրքական հակամարտության պատմական փորձից, իրենք սխալվում են։ Իրականում, թե «Շուշիի հռչակագիրը», թե Մոսկվայի այդ հռչակագիրը դրանք իրար փոխլրացնող են, որտեղ Ադրբեջանի կապող օղակը և ռուս-թուրքական ընդհանուր մերձեցման ասիճանն են մատնանշվում։ Իրենք իրար դեմ չեն, իրար փոխլրացնող են։ Այնպես, ինչպես պաշտոնական Կրեմլը ոչինչ չհակադրեց «Շուշիի հռչակագրին», այնպես էլ սպասելի է, որ Թուրքիան ոչինչ չի հակադրելու Մոսկվայի այս հռչակագրին։ Ընդհակառակը, ուժերի հավասարակշռման համար է դա, որպեսզի յուրաքանչյուրը հասկանա որտեղ ինչ է շահել և ինչ է շահում։ Եվ այդ տեսանկյունից արդեն պարզ է դառնում, որ վերջին 1-1․5 տարվա կոմունիկացիաների բացման հետ կապված ամբողջ գործընթացը, որը պարտադրված է Հայաստանին, դա հենց իմ նշած շղթայի մասերից մեկն է, որտեղ հայկական գործոնն ընդհանրապես դուրս է բերված քաղաքական օրակարգից։ Դուրս է բերված, որպեսզի իրականություն դառնա ռուս-թուրքական մերձեցումը, դա թուրքական պահանջն է եղել, և ռուսները շատ մեծ հաճույքով գնացել են դրան` պահելով իրենց ներկայությունը Հայաստանում, Արցախում, բայց նաև հայկական գործոնը չեզոքացնելով և լիարժեք ոչնչացնելով։ Անգամ փորձել են լուծել բոլոր այն հարցերը, որոնք Թուրքիային կապանքների մեջ են պահել՝ Ցեղասպանության հետևանքների վերացման հարցը, հայ-թուրքական հաշտեցման, սահմանների բացման գործընթացը։ Այս իրավիճակում գալիս ենք հենց այն կանխատեսմանը, որ ռուս-ուկրաինական այս պատերազմի ընդհանուր համատեքստում, բնականաբար, Թուրքիան ներգրավված է և շատ ակտիվ ներգրավված կողմ է։ Եվ այստեղ արդեն պետք է հասկանալ, որ այնպես, ինչպես Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ռուսաստանը տրոյական ձիու կարգավիճակով դեմ գնաց հայկական շահերին և անգամ իր դիրքորոշմամբ ու ազդեցությամբ պատերազմի նման հետևանքների կանխորոշիչը դարձավ, այնպես էլ Թուրքիային ռուս-ուկրաինական այս պատերազմում նույն դերակատարման մեջ պետք է դիտարկել»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» Власти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»
Самое популярное