Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քանդել Ռուսաստանը ազգային համայնքներով. Սոչիում փորձել են կռվեցնել հայերին և ադրբեջանցիներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

tsargrad.tv-ն գրում է, որ օրերս Սոչիի վարչակազմի պաշտոնական կայքում հայտնվել էր հետաքրքիր տեղեկություն։ Հրապարակվել էր քաղաքապետարանի 2021 թվականի «Տոների, հիշարժան և հոբելյանական տարեթվերի, նշանակալից իրադարձությունների օրացուցային պլանը հաստատելու մասին» որոշումը, որտեղ կար «Հաղթանակի օր. Ադրբեջանի 2020 թվականի Հայրենական պատերազմի օր»: Չտեղեկացվածների համար ասենք, որ խոսքը ՀԱՊԿ անդամ Հայաստանի նկատմամբ Ղարաբաղում թուրք-ադրբեջանական բանակի վերջին հաղթանակի տոնակատարության մասին է։ Հասարակական հասկանալի ընդվզումից հետո տեղեկատվությունը կեղծ է ճանաչվել և հեռացվել: Բայց, ինչպես ասում են «նստվածքը մնացել է»։ Սոչիի իշխանությունները տեղի ունեցածը բացատրել են անհայտ չարագործների կողմից իրենց կայքը կոտրելով և այնտեղ այդ կեղծ (հուսա՛նք) տեղեկատվությունը ներրբեռնելով։ Բայց լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ դա սովորական «հաքերային» խուլիգանություն չէ, այլ տեղի է ունեցել դիտավորյալ սադրանք, որն իր հերթին ընդամենը Ռուսաստանի ոչնչացման ծրագրի աշխատանքային տարր է, և որն իրականացվում է ազգային համայնքների միջոցով։ 

Ռուսաստանում կա մի Ադրբեջանի քաղաքացի՝ բլոգեր-քարոզիչ Սադաթգուլու Գուլիևը, ՈւՀԱ-ի նախկին մասնակից, իսկ հիմա կորպորատիվների վարող և ադրբեջանական համայնքում տարածված «Կույսի աշտարակ» հեռագրային ալիքի ղեկավար (27,7 հազար բաժանորդ): Խոսակցություններ կան, որ այդ ռեսուրսը ֆինանսավորում և ուղղորդում է ադրբեջանցի միլիարդատեր Գոդի Նիսանովը՝ Food City-ի, Radison-ի և շատ այլ բաների սեփականատերը։ Իսկ ինչպիսի՞ գաղափարներ են քարոզվում Գուլիևի և նրա բարձր հովանավորի այդ ռեսուրսով։ Միանշանակորեն առաջ են մղվում Ադրբեջանի և Թուրքիայի շահերը։ Ցավոք սրտի, պետք է խոստովանել, որ շատ հստակ աշխատանք է տարվում Ռուսաստանի ադրբեջանական համայնքը (որոնց կեսը մեր երկրի քաղաքացիներ չեն) վերածելու արտաքին ազդեցության գործիքի, որպեսի պետք եղած դեպքում բռնեն Ռուսաստանին կոկորդից։ Հիշենք տեղացի ադրբեջանցիների ավտոշարասյունները, որոնք շրջում էին Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի շուրջ ադրբեջանական և թուրքական դրոշների ներքո։ Հիշենք ադրբեջանցիների չարտոնված (և գործնականում չպատժված) քաղաքական գործողությունները կրկին ադրբեջանական և թուրքական դրոշների ներքո, երբ տոնում էին «Շուշայի գրավումը»։ Հիշենք Նովոսիբիրսկի մարզի ոստիկանական բաժանմունքի պաշարումը զինված ադրբեջանցիների կողմից, ովքեր պահանջում էին իրենց հանձնել այն ճանապարհային տեսուչին, ով ձերբակալության ժամանակ պատահաբար կրակել էր իրենց հայրենակցի վրա։ Ի վերջո, հիշենք, թե ինչպես Նովյե Վատուտինկիում երեխա ունեցող հոր վրա ադրբեջանցիների խմբակային հարձակումից հետո համայնքը վարձու լրատվամիջոցների միջոցով մի ամբողջ տեղեկատվական արշավ ծավալեց զոհին նվաստացնելու համար՝ վստահեցնելով, որ երեխայի հայրն ինքն է հարձակվել:

Արձանագրենք, որ խոսքը ոչ թե համայնքներից մեկի կողմից ոչ ճիշտ վարքագծի առանձին դրսևորման մասին է, այլ մի ամբողջ համակարգ ստեղծելու մասին, որն ունի իր սեփական ֆինանսիստները, քարոզչական ռեսուրսները, մարտական ​​խմբերը, լավ զարգացած մոբիլիզացիոն մեխանիզմները և լիակատար աջակցությունը «պատմական հայրենիքից»: Եվ պետք չէ մեղադրել ինչ որ մեկին ինչ որ «հատուկ ադրբեջանցիների հանդեպ հակակրանքի» մեջ։ Եթե ​​ավելի խորանաք (ի դեպ, ինչո՞ւ դա չանել), ապա գրեթե բոլոր (!) ազգային համայնքներում կարելի է գտնել որոշակի կառուցվածք, ռեսուրսների կուտակում և այդ ամենի ոչ մի կերպ Ռուսաստանի շահերից չբխող օգտագործում։ Ինչպես ասում են՝ «մեկը մյուսին արժեն»։

Իսկ իրական վտանգը կայանում է նրանում, որ արտաքին ուժերը (այդ թվում «պատմական հայրենիքները») փորձում են ազգային համայնքների հետ աշխատանքի միջոցով պառակտել ռուսաստանյան բազմազգ հասարակությունը և իրենց ներքին հակամարտությունները բերել մեր տարածք: Հենց դա սադրելու փորձ էլ եղել էր Սոչիում, որտեղ ապրում է զգալի հայկական սփյուռք։ Ամենայն հավանականությամբ նպատակը հայերին ադրբեջանցիների հետ միջադեպերի սադրելն է եղել։ Եվ արդյունքում, ստացի՛ր Ռուսաստան քո ներքին Ղարաբաղը։

Ռուսաստանի ազգային միավորումների կոնգրեսի նախագահ Վլադիմիր Խոմերիկինը տեղի ունեցածին այսպիսի գնահատական ​​է տվել. «Սա ակնհայտորեն խելացի սադրանք էր։ Սեփական ղարաբաղյան գզվռտոցները այստեղ Ռուսաստան բերելն անընդունելի է թե՛ ադրբեջանցիների, թե՛ հայերի համար։ Այնտեղ՝ տանը, թող անեն ինչ ուզում են, իսկ այստեղ գործում են Ռուսաստանի օրենքները։ Իսկ Ռուսաստանի համար ամենավատը պատժամիջոցներն ու արտաքին ագրեսիան չեն, այլ ազգամիջյան վեճերը։ Ուստի բոլորը, ովքեր դա հրահրում են, պետք է պատասխանատվության ենթարկվեն»։

Շատ ճիշտ է ասված՝ ոչ մի համայնք իրավունք չունի խարխլել ազգամիջյան խաղաղությունն այն երկրում, որտեղ ապրում է, և առավել ևս լոբբինգի ենթարկել այլ երկրի շահերը այնտեղ։

Պատմում են, որ եվրոպական կոալիցիայի հետ պատերազմից առաջ Նապոլեոնը հավաքել է Ֆրանսիայի հրեական համայնքի առաջնորդներին, որոնք ապրում էին իրենց օրենքներով և ամբողջովին մեկուսացված էին Ֆրանսիայի մնացած մասից, և առաջարկել նրանց հստակ ասել. ովքե՞ր են իրենք՝ հրեաներ, թե՞ ֆրանսիացիներ։ Հրեաները մտածել են ու պատասխանել. «Մենք ֆրանսիացի ենք», քանի որ հասկացել են, որ կա ազգային փոքրամասնության իրավունքների սահմանափակում։ Նապոլեոնը պատասխանել է. «Գերազանց է, մենք ձեզ բանակ կտանենք»: Եվ, ըստ որոշ տեղեկությունների, միայն Ռուսաստանի դեմ նրա Մեծ բանակի արշավին մասնակցել է մինչև 50 հազար հրեա։ Նման «քաղաքացիական» մոտեցումը միանգամայն ճիշտ է և այսօր պետք է կիրառվի Ռուսաստանում գտնվող ցանկացած ազգային համայնքի նկատմամբ։ Թող իրենք որոշեն՝ Ռուսաստանի մաս են, թե՞ առանձին համայնք։ Եթե ​​առաջինը, ապա պետք է քաղաքացիական հավատարմություն ցուցաբերեն Ռուսաստանին, այլ ոչ թե իրենց «փոքր հայրենիքին»՝ Թուրքիային, ԱՄՆ-ին կամ մեկ ուրիշին։ Ցանկացած այլ վարքագիծ այդ համայնքը դարձնում է «օտարերկրյա գործակալներ»՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОЗдание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»
Самое популярное