Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներկայիս ՀՀ իշխանությունը բարոյական իրավունք չունի ընդունել Թուրքիայի բոլոր նախապայմանները՝ առանց հարցնելու Սփյուռքի և իր իսկ ժողովրդի կարծիքը․ ֆրանսահայ և ֆրանսիացի գործիչներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսահայ, ֆրանսիացի և հայաստանցի մի շարք մտավորականներ, գործիչներ հայտարարություն են տարածել Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների հեռանկարի, Հայ Դատից հրաժարվելու ՀՀ քաղաքականության վերաբերյալ։

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

Մենք՝ լինելով ֆրանսահայ, հայաստանցի կամ  Հայ Դատի բարեկամ, 2020 թվականին տագնապով հետևում էինք Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, որը տեղի ունեցավ Արևմուտքի անտարբեր հայացքի ներքո։

Այսօր մենք բացահայտորեն ականատես ենք Արևմուտքի ժողովրդավարությունների վախվորած հակազդեցությանը, որ անկարող եղավ  ինքնորոշված մի ազգի ապրելու իրավունքը պաշտպանելու և Բաքվի բռնապետի  բազմաքանակ ու գերզինված բանակի հարձակումը կասեցնելու։ Այն անկարող գտվեց նաև արգելել իր իսկ դաշնակցին՝ Թուրքիային՝ վարձելու հազարավոր ջիհադիստներ ու մասնակցելու հարձակմանը ՝ ՆԱՏՕ-ի տեխնոլոգիայով ու թուրքական գենշտաբի հրամանտարության օգնությամբ։ Մենք խորապես ափսոսում ենք, որ Ֆրանսիան չվավերացրեց Ազգային ժողովի ու Ծերակույտի որոշումները ու չճանաչեց Արցախի Հանրապետությունը, ինչը կհանդիսանար արցախահայության գոյատևման առաջին միջազգային իրավունքը։ Այսօր Ռուսաստանի Դաշնությունը միակ պետությունն է, որը եռակողմ պայմանավորվածության շրջանակում, ապահովում է Արցախի և իր բնակչության անվտանգությունը, ինչպես նաև հայկական մշակութային արժեքների պահպանումն ազատ մնացած տարածքներում։

Սակայն, այսուհետ մենք անհանգստացած ենք նաև Հայաստանի քաղաքական իրավիճակով։ Նոյեմբերի իննից  ի վեր, Ադրբեջանը թեժ ճակատամարտը փոխարինել է մաշեցնող պատերազմով՝ խաղաղ բնակիչներին կամ հայ զինվորներին սպանելով, ՀՀ ինքնիշխան տարածքից հատվածներ բռնազավթելով ու ռազմագերիներին շանտաժի առարկա դարձնելով։

Բաքվի բռնապետի ու թուրքերի նպատակը մեկն է՝ առերևույթ խաղաղության քողի տակ հասնել նրան, ինչին պատերազմով հնարավոր չեղավ, որպեսզի Հայաստանը հրաժարվի Արցախից, իր իսկ հարավային ինքնիշխան տարածքից և ցեղասպանության պահանջատիրութունից։ Նրանց գործը ոչ այլ ինչ է, եթե ոչ ցեղասպանության շարունակությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ « ադրբեջանական Արցախի » մասին, և այն ստահոդ պնդումը , թե « Հայ Դատը Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը չի եղել », ցույց են տալիս, որ Բաքուն և Անկարան մոտենում են իրենց նպատակին։ Հայաստանի իշխանությունների կողմից թուրքական ապրանքների նկատմամբ արգելքի վերացումը , ընդդիմադիր գործիչներին բանտարկելը, հանգեցնում են մի բանի․ հարևան ավտորիտար ռեժիմներին զիջելով՝ Հայաստանը իրեն դնում է նրանց նմանվելու վտանգի տակ։

Ելնելով այս չափազանց վտանգավոր իրավիճակից՝  մենք բարձրաձայնում ենք, որ Հայաստանը այն հազվադեպ երկրներից է, որի ճակատագիրը միայն իրեն չէ, որ պատկանում է։ Այն բացառապես իրենը չէ։ Պատմությունը մեզ պարտավորեցնում է․ Սփյուռքով այն դուրս է գալիս իր սահմաններից։ Հայաստանի վարչապետը կամ որև մեկը առհասարակ իրավունք չունի որոշելու Արցախի քաղաքական պատկանելությունը․ այդ իրավունքը պատկանում է միայն արցախահայությանը։ Այդ իրավունքը արտացոլված է Արցախի Ազգային ժողովի՝ « Արցախի Հանրապետության ինքնիշխանությանը սպառնացող վտանգների ու մարտահրավերիների վերաբերյալ »  հայտարարության մեջ ։

Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ որևէ մեկը իրավունք չունի Թուրքիայի կատարած ցեղասպանության կարևորությունը նսեմացնել և կասկածի տակ դնել հայ ժողովրդի կյանքի մեջ  դրա այժմեականությունը։ Թուրքիան այսօր էլ համառորեն հավատարիմ է այդ ոճրագործության ժառանգությանը։ Պատմաբանները, որոնց մասին Թուրքիան նշում է, վաղուց են որոշել, որ Թուրքիան պետք է պատասխանատվություն կրի Մեծ Եղեռնի հետևանքների համար և բարոյապես ու նյութապես հատուցի հայությանը ։

Ցեղասպանությունը միջազգային իրավունքի կողմից ձևակերպում ստացած հանցագործություն է մարդկության դեմ և մեզ բոլորիս է վերաբերում ու նաև պարտավորեցնում։ Այն ոչ մի պարագայում չի՛ կարող  հանձնվել փորձագետների կոմիտեի դատին , զոհաբերվել ձևական հաշտեցման խորանին կամ ջնջվել միայն Հայաստանի վրա գործադրվող ճնշումների տակ։

Մանավանդ, որ Հայաստանի կողմից Արցախից հրաժարվելը կհանգեցնի Ադրբեջանի կողմից նոր ցեղասպանության, ինչի մասին վկայում է Բաքվի կողմից Արցախի տարածքում իրականացվող էթնիկական բնաջնջումը ։ Արցախի դեմ իրականացվող ոճրագործությունները արդյունք են Արցախի՝ չճանաչված լինելու։ Այն պարզապես հայության ցեղասպանության շարունակությունն է։

Մենք գիտենք, որ հայերը չափազանց մեծ գին են վճարել այս պատերազմի, ինչպես նաև այն պատերազմական վիճակների համար, որ իրենց պարտադրել են ադրբեջանցիները՝ թշնամական քաղաքականությամբ։

Մենք ցավով ու հարգանքով ենք ըմբռնում  այն անսահման ծանր զոհողությունները, որոնք պարտադրվել են հայ ժողովրդին, հասկանում ենք նրանց վիշտը և թևաթափ լինելը։ Բայց գիտենք նաև, որ նրանց կողմից ցանկացած թուլություն Հայոց պետականությունը կդնի վտանգի տակ։

Մենք այն գիտենք, ու նրանք դա մեզանից ավելի լավ են գիտակցում։ Այդ իսկ պատճառով, մենք վստահ ենք, որ նրանք ի զորու են մերժել այս կործանարար դիրքորոշումը և կերտել իրենց ազգային ապագան։ Խոսքը վերաբերում է տարածաշրջանի անվտանգությանը, որը չի կարող հանդիսանալ մի իշխանության մենաշնորհը, որովհետև մի ազգի համար ճակատագրական որոշումները տեսանելի հորիզոնից առավել անդին են, քան կարճատես իշխանությունների քայլերը։

Արցախի հարցը, կազմելով Հայության Դատի անբաժան մաս, մեզ պարտավորեցնում է՝ անկախ այն բանից, թե ինչ են մտածում եւ արտահայտում այդ պահի իշխանությունները։

Հայ Դատը արհեստականորեն կտրել Հայաստանից և այն վերագրել  միայն Սփյուռքին, ինչպես դա անում է ՀՀ վարչապետը,  իրականում կնշանակի ծառայել թուրքական շահերին։

Ներկայիս իշխանությունը բարոյական իրավունք չունի ընդունել Թուրքիայի բոլոր նախապայմանները՝ առանց հարցնելու Սփյուռքի և  իր իսկ ժողովրդի կարծիքը։

Սրանով մենք  սթափության կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են գործել ի շահ Հայաստանի, քանի որ այն պարտավորեցնում է բոլորիս ՝ Արցախը պիտի մնա հայկական, և Հայկական հարցը ծագել է, որպեսզի Հայաստանը ապրի և արարի։

Լորան  Լեյլեքյան, « Ֆրանսիա-Արցախ » Բարեկամության Շրջանակի քարտուղար

Իրինա Հովսեփյան, ENA-ի շրջանավարտ, վերլուծաբան, ծրագրերի ղեկավար

Հիլդա Չոբոյան, « Կովկաս » կենտրոնի նախագահ

Ֆրանսուա Ռոշեբլուան, Ազգային Ժողովի պատվավոր անդամ, « Ֆրանսիա -Արցախ » Բարեկամության Շրջանակի նախկին նախագահ, Արցախի ֆրանկոֆոնիայի նախագահ

Ալեն Նավարա-Նավասարդյան,  սոցիոլոգիայի և արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր

Էրվե Ժորժելեն, Աթենքի համալսարանի գիտաշխատող, դասախոս

Տիգրան Եգավյան, լրագրող

Բելլա Շահնազարյան, Փարիզի Թումո կենտրոն, ծրագրի ղեկավար

Ռոզ-Մարի Ֆրանգուլյան- Լե Պրիոլ, փաստաբան

Ալեքսի Գրիգորյան, մարդու իրավունքների և անթրոպոլոգիայի մասնագետ

Սարգիս Շահինյան, Շվեյցարիա Հայաստան GSA կազմակերպության պատվավոր նախագաh

Թալին Տեր Մինասյան, պատմաբան, INALCO -ի համալսարանի դասախոս

Լուսինե Ասլանյան, դաշնակահար

Նինա Առաքելյան-Լաբուրե, բժիշկ-արյունաբան

Քսավիե Շուքուրյան, իրավաբան

«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеИран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииТатоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлением«Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдМинистр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаБыло дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» Власти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в Тольятти
Самое популярное