Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռազմական բարեփոխումը Հայաստանում. Փաշինյանը ու՞ր կտանի հայկական բանակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

politnavigator.net–ը գրում է, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարել է բանակի արդիականացման և վերազինման մասին, որը պետք է զինված լինի ամենաժամանակակից զինատեսակներով, պետք է կրճատի պարտադիր զինվորական ծառայության ժամկետը, ինչպես նաև հատուկ ուշադրության է դարձվելու տարբեր հատուկ նշանակության ուժերի ստեղծմանն ու զարգացմանը: Նախատեսվող բարեփոխման շրջանակներում կառավարությունն արդեն որոշում է կայացրել զինծառայության համար կին ներկայացուցիչներ ընդունելու մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով հանրապետությունը պետք է հնարավորինս արագ ստեղծի բարձր պրոֆեսիոնալիզմի բանակ։

Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմը հստակ ցույց տվեց, որ Հայաստանին իրոք անհրաժեշտ է զինված ուժերը բարեփոխել մի քանի ուղղություններով, վերանայել ուժն ու սպառազինությունը։ PolitNavigator-ը փորձել է պարզել, թե որքանո՞վ են իրատեսական Նիկոլ Փաշինյանի հայկական բանակը բարեփոխելու ծրագրերը` հաշվի առնելով Հայաստանի տնտեսության անկայուն վիճակը։

«Ռազմական բարեփոխումների մասին հայտարարությունները Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի ոգով են, ովքեր իրական քայլերի փոխարեն իմիտացնում են բուռն գործունեություն։ Բարեփոխումների մասին շատ են խոսում, բայց իրականում այդ ոլորտում իրական քայլեր չկան։ Չկա ռազմական բարեփոխումների տարրական հայեցակարգ, չկա այն, թե ինչպիսին պետք է լինի այն։ Միայն ամպագոռգոռ հայտարարություններ, որոնք կոչված են շոյել ժողովրդի ականջները»,- ասել է քաղաքական վերլուծաբան Հայկ Խալաթյանը։

Անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Իգիթյանի կարծիքով Հայաստանի իշխանությունները, հայտարարելով իրենց բարեփոխումների մասին, կփորձեն չեղարկել ժամկետային զորակոչը` ծառայության մեջ թողնելով միայն պայմանագրային զինծառայողներին։ «Ներկայիս իշխանությունները չեն հրապարակել բարեփոխումների ծրագիրը։ Պրոֆեսիոնալ բանակի անցնելու մասին խոսելը կարող է ամեն ինչ նշանակել։ Օրինակ` կառավարությունը կարող է չեղարկել պարտադիր զորակոչը և ծառայության թողնել արդեն այնտեղ գտնվող պայմանագրային զինծառայողներին։ Իսկ դրանք 10 հազարից ավելի են։ Ստացվում է, որ ժամկետայիններ չկան, և բանակը կարելի է անվանել «պրոֆեսիոնալ», քանի որ այնտեղ միայն պայմանագրայիններ են։ Նաև նման կրճատման համար լրացուցիչ ֆինանսական միջոցնեեր պետք չեն»,– ասել է նա։

Հարց. -Բարեփոխումների իրականացումը միշտ փոխկապակցված է հսկայական ֆինանսական ծախսերի հետ։ Ի՞նչ եք կարծում, որտեղի՞ց կգա ֆինանսավորումը:

Պատասխան. -Գործող իշխանությունը չի վարանում պարտքով գումար վերցնել, երբ դրա կարիքն ունի։ Օրինակ` եթե մինչև 2018 թվականի ապրիլը Հայաստանի պետական ​​պարտքը կազմում էր 6,8 միլիարդ դոլար, ապա Փաշինյանի իշխանության պաշտոնավարման երեքուկես տարիների ընթացքում այն ​​ավելացել է 40 տոկոսով՝ գերազանցելով 9 միլիարդը։

Հարց. -Ինչո՞ւ է Փաշինյանը հիմա մտածում բանակը բարեփոխելու մասին, այլ ոչ թե ղարաբաղյան պատերազմից առաջ։

Պատասխան. -Պատերազմից առաջ նա բազմիցս խոսել է ռազմական ոլորտի ձեռքբերումների մասին, օրինակ, որ սննունդը բարելավվել է, ռազմական մատակարարումների ծավալը կտրուկ աճել է և այլն։ Բայց պետք է նշել, որ ռազմական պայմանագրերի հիմնական մասը կնքվել է նախորդ իշխանության օրոք։ Մյուս կողմից նախկին իշխանությունների օրոք ընդունված բանակի վերազինման ծրագիրը չեղարկվել է նոր իշխանությունների գալուստով, ինչը, բնականաբար, վատ ազդեցություն է ունեցել պատերազմի ժամանակ։

Հարց. -Ի՞նչ է հիմա իրենից ներկայացնում Հայաստանի բանակը։ Որո՞նք են նրա ամենաթույլ և ուժեղ կողմերը՝ համեմատած իր հարևանների և հակառակորդ Ադրբեջանի հետ։

Պատասխան. -Չնայած Ղարաբաղի պարտված պատերազմին, հայկական բանակը դեռևս գործոն է Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այդ իսկ պատճառով Ալիևը պարբերաբար հարձակվում է հայկական բանակի վրա։ Ադրբեջանը քաջ գիտակցում է, որ հայկական բանակը հիմա էլ տարածաշրջանային լուրջ գործոն է, և եթե իշխանության գան ազգային ուժեր, ապա կկարողանան արագ վերականգնել բանակը այնպես, որ  Ադրբեջանը ստիպված կլինի հաշվի նստել նրա հետ։

Հարց. -Ի՞նչ ցույց տվեց պատերազմը Ղարաբաղում։ Ի՞նչ թերություններ պետք է բարեփոխվեն/բարելավվեն, և արդյո՞ք Փաշինյանը դա խոստանում է։

Պատասխան. -Պատերազմում կրած պարտությունը գործող իշխանությունների քաղաքականության արդյունքն էր՝ և՛ պաշտպանական, և՛ դիվանագիտության, և՛ գաղափարախոսության և այլ ոլորտներում։ Ընդ որում ​​պատերազմից հետո էլ ճիշտ եզրակացություններ չեն արվել։ Սա քաղաքականության խնդիր է։ Իշխանությունները հայտարարել են, որ գալու է խաղաղության դարաշրջան, և հավանաբար դրա համար են թուլացնում բանակը` հուսալով, որ դրանով կհանդարտեցնեն ագրեսորին։

Հարց. -Ո՞ւմ աջակցությամբ է Փաշինյանը պատրաստվում արդիականացում իրականացնել, եթե երկրում Սորոսի բազմաթիվ ՀԿ-ներ կան։ Կա՞ վտանգ, որ բարեփոխումը կգնա արևմտյան զենք գնելու և ՀԱՊԿ-ից հեռանալու ճանապարհով։

Պատասխան. -Չեմ կարծում, որ մոտ ապագայում ՀԱՊԿ-ից շեղում կլինի։ Հայաստանի իշխանություններն այժմ շատ սահմանափակ են այդ հարցերում թե՛ քաղաքական, թե՛ ֆինանսական տեսակետից, մինչդեռ Ռուսաստանը հնարավորություն է տալիս ձեռք բերել ժամանակակից սպառազինություն ցածր գներով։ Բայց Զինված ուժերի բարեփոխման հարցում արևմտյան օրակարգն արդեն ակնհայտ է։ Մասնավորապես դա զորակոչի կրճատման և բանակում կանանց թվի ավելացման հայտարարված նպատակներն են:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеИран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииТатоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлением«Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдМинистр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаБыло дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» Власти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против Ирана
Самое популярное