Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ծանոթ ու միարժամանակ անհայտ … կարտոֆիլ ֆրի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ֆրի ուտեստը կամ կարտոֆիլ ֆրին (ֆրաանսերեն  pommes de terre-«կարտոֆիլ» և frites-«տապակած»)  կարտոֆիլի խորանարդիկային շերտեր են, որոնք տապակվում են մեծ քանակությամբ բուսական կամ կենդանական յուղի մեջ: Ըստ բաղադրատոմսի դրանք պատրաստվում են ֆրիի համար նախատեսված սարքերի՝ ֆրիտյուրնիցաների մեջ, սակայն կարող են պատրաստել նաև գազօջախի վրա: Կարտոֆիլ ֆրին հանրահայտ ուտեստ ու նաև արագ սննդի տեսակ է, այն շատ է պատրաստվում  McDonald’s, Burger King, KFC  և այլում։ Միացյալ Նահանգներում կարտոֆիլ ֆրին հայտնի է որպես «կարտոֆիլ ֆրանսիական ձևով» կամ պարզապես ֆրի, Ֆինլանդիայում կոչվում է Ranskalaiset perunat, իսկ Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում և Իսրայելում ուղղակի չիպս: Ֆրին լինում է փափուկ կամ խռթխռթան: Այն համարվում է նաև նախաճաշ:  Ֆրի կարտոֆիլի առաջացման  մի քանի վարկածներ կան: Օրինակ ՝ անգլախոս երկրներում այս ուտեստը կոչվում է ֆրի ֆրանսիական ձևով՝  ֆրի կամ «French Fries»: Սակայն այն Ֆրանսիայում չի հորինվել: Համարվում է, որ նման ուտեստ առաջին անգամ պատրաստել են 17-րդ դարի վերջին Բելգիայում: Ըստ Բելգիայի բնակիչների ֆրի կարտոֆիլը, կամ  ինչպես իրենք են անվանում այն՝ «ֆրիտը», հանդիսանում է  բելգիական ազգային խոհանոցի ամենասիրելի ուտեստներից մեկը, և առաջին անգամ  պատրաստվել է Լիեժ քաղաքի մերձակայքում գտնվող Մեյուս հովտում: Այդ հովտի բնակիչները հաճախ էին տեղի գետից բռնած  ձկներ տապակում: Ընդ որում  այն նախ կտրտում էին շերտերով, ապա մեծ քանակությամբ յուղով տապակում: Իսկ ձմռանը, երբ գետը սառում էր և ձուկ չէր լինում, հովտի բնակիչները ստիպված էին լինում չճաշակել իրենց սիրելի ուտեստը, և  այդ ժամանակ բելգիացիների մոտ  գաղափար է ծնվում ձկների փոխարեն կարտոֆիլ տապակել: Իսկ «Ֆրիտ» անունը ծագել է Ֆրիտ անունով տեղացի ձեռներեց բելգիացու անունից, որը  1861 թվականին առաջին անգամ սկսել է վաճառել յուղի մեջ  տապակած կարտոֆիլի կտորներ: Այնուամենայնիվ  որտեղից է ստացվեց «կարտոֆիլ ֆրանսիական ձևով» անվանումը: Դա տեղի է ունեցել ճակատագրական սխալի պատճառով: Բանն  այն է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկացի զինվորներն առաջին անգամ համտեսել են այդ անսովոր ուտեստը իրենց բելգիացի դաշնակիցների շնորհիվ, իսկ այդ զինվորների մեծ մասը  ծնունդով  Բելգիայի ֆրանսախոս մասից էին և հենց  այդտեղից էլ կարտոֆիլին ավելացվել են «ֆրանսիական» բառը, քանի որ ամերիկացիները չէին կարող իմանալ, որ իրենց կարտոֆիլ հյուրասիրում են ընդամենը ֆրանսախոս բելգիացիները: Ֆրի կարտոֆիլի պատմությունը դրանով չի ավարտվում: ֆրի կարտոֆիլը հանրահայտ դառնալու երկրորդ հնարավորությունը ստացել է  անցյալ դարի կեսերին  երկաթուղու հետ կապված: Գնացքը, որով  Փարիզ էր ժամանելու մի կարևոր քաղաքական գործիչ՝ ուշանում էր, և պաշտոնական ընթրիքը սպասարկող խոհարարները ստիպված են եղել արդեն տապակված կարտոֆիլը երկրորդ անգամ տապակել: Արդյունքում  կարտոֆիլը դարձել է ավելի փխրուն և համեղ, պարզվել է, որ  կարտոֆիլ պատրաստելու ամենաբարձրաճաշակ ձևը այն ձիթայուղով կրկնակի տապակելն է: Ներկայումս  կարտոֆիլ ֆրիի մասին խոսելիս պետք չէ խանդավառվել: Բանն այն է, որ կարտոֆիլի ինտենսիվ աճեցման ժամանակ քիմիական հավելումներ (թունաքիմիկատներ և տարբեր խթանիչներ) են օգտագործվում: Բացի դա ֆրի կարտոֆիլ ստանալու համար իրականացվում է կարտոֆիլի նախնական մշակում և սառեցում, ապա տապակում բազմակի անգամներ օգտագործված յուղի մեջ: Այս ամենը ոչ միայն բացասաբար է անդրադառնում կարտոֆիլի համային որակների վրա, այլ նաև կարող է վտանգել առողջությունը:

Рубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОЗдание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
Самое популярное