Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի հեղինակած «պղծագիրը» թարգմանվել է ալբաներեն ու մակեդոներեն. հաճույքներ՝ պետբյուջեի հաշվին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի ալբաներեն թարգմանության ծախսերը հոգացել է ԿԳՄՍ նախարարությունը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության կայքում կա բաժին, ուր տեղադրված է «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» ծրագրով 2022 թ. դրամաշնորհ ստացողների ցանկը:

Դրամաշնորհ է տրվում հետևյալ մրցութային ուղղություններին համապատասխանող աշխատանքներին՝

ա) Ստեղծագործական աշխատանքներ
բ) Հետազոտական աշխատանքներ
գ) Թարգմանական աշխատանքներ
դ ) Հայ գրականությունը թարգմանություններում

2022թ. «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառմամբ աջակցություն ստացող ֆիզիկական և իրավաբանական անձանց ցանկի «Հայ գրականությունը թարգմանություններում» ենթաբաժնում աջակցություն ստացող հեղինակները 10-ն են, այդ թվում՝ Ալեքսանդր Թոփչյան, Մկրտիչ Սարգսյան, Գուրգեն Խանջյան, Հովիկ Աֆյան, Գուրգեն Մահարի:

Ինչպես ուշադիր ընթերցողը կարող է նկատել, Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրվածքը ևս դրամաշնորհ ստացող գործերի շարքում է: Այն ալբաներեն թարգմանելու համար հատկացվել է 1.695.000 դրամ գումար:

Այսինքն՝ ՀՀ պետական բյուջեից «Երկրի հակառակ կողմը» գիրքը ալբաներեն թարգմանելու համար կհատկացվի բավականին պատկառելի գումար:

Հատկանշական է, որ 2020թ. ևս Նիկոլ Փաշինյանի գիրքն ընդգրկված է եղել դրամաշնորհ ստացող գործերի թվում, միայն թե այդ ժամանակ գումարը հատկացվել է գիրքը մակեդոներեն թարգմանելու համար:

«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որով աջակցում է արտերկրի այն հրատարակչություններին, որոնք ցանկանում են իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական կամ ժամանակակից գրականություն:

 

Ծրագրի նպատակը հայ գրականությունն ու մշակույթը աշխարհին ճանաչելի դարձնելն է:

2019 թվականի ավարտին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` 2020 թվականին կհրատարակվի 16 գիրք` 12 լեզվով»,- կարդում ենք 2020թ. հունվարի 23-ին ԿԳՄՍ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: 16 գրքերի թվում, ի թիվս Հովհաննես Թումանյանի, Րաֆֆու, Ֆրանց Վերֆելի գործերի ու Կոմիտասի նամակների, իր «պատվավոր» տեղն ունի նաև Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը:

Դեռևս հայտնի չէ, թե պետական բյուջեից որքան և որ նախարարությունն է հոգալու Փաշինյանի այդ գրքի հրատարակման ծախսերը:

Այնուամենայնիվ, մենք այդ կապակցությամբ գրավոր հարցումներ ենք ուղարկել Ալբանիայի նախագահին և Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության վարչապետին: Ալբանիայի նախագահ Իլիր Մետային ուղղված հարցում-նամակում ասվում է.

«Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի ալբաներեն թարգմանության համար ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը դրամաշնորհ է հատկացրել՝ շուրջ 3 000 եվրո գումարի չափով:

Այս առնչությամբ խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցերին՝

1. Արդյո՞ք Ալբանիայում մեծ է գիրքն ալբաներենով ունենալու պահանջարկը:

2. Ո՞ր երկրի կառավարությունն է հոգալու գրքի ալբաներեն հրատարակության ծախսերը»:

Հարցումն ուղարկվել է նաև Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության վարչապետին: Ի դեպ, Մակեդոնիայի  նախագահ Ստևո Պենդարովսկու հետ Նիկոլ Փաշինյանը 2020թ. փետրվարին հանդիպում էր ունեցել:

Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետից ևս փորձել ենք ճշտել՝

«Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի մակեդոներեն թարգմանության համար ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը 2020թ. դրամաշնորհ է հատկացրել:

Այս առնչությամբ խնդրում ենք պատասխանել հետևյալ հարցերին՝

1. Արդյո՞ք Մակեդոնիայում մեծ է գրքի մակեդոներեն տարբերակի պահանջարկը:

2. Ո՞ր երկրի կառավարությունն է հոգացել գրքի մակեդոներեն հրատարակության ծախսերը:

3. Արդյո՞ք կա վիճակագրություն գրքի վաճառքի ծավալների վերաբերյալ»:

Պատասխան նամակները ստանալուն պես կհրապարակենք դրանք:

Какие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеИран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииТатоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлением«Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдМинистр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаБыло дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» Власти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФ
Самое популярное