Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական հետքը Ղազախստանում. հայացք Հայաստանից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

politexpert.net-ը գրում է, որ Հայաստանը հեռու է Ղազախստանից, բայց Երևանն ամենևին էլ անտարբեր չէ այն ամենի նկատմամբ, ինչ այսօր կատարվում է այնտեղ։ PolitExpert-ի սյունակագիր Ռուբեն Մարգարյանը դրա մի քանի պատճառներ է նշել:

Նախ Երևանը պարզապես պարտավոր է ուշադիր հետևել բոլոր այն իրադարձություններին, որտեղ երևում է թուրքական հետքը հաշվի առնելով այն, որ Անկարան հետևողականորեն ամրապնդում է իր դիրքերը տարածաշրջանում։ Դա արդեն իսկ դրսևորվել է 44-օրյա պատերազմի ընթացքում Անկարայի կողմից Ադրբեջանին ուղղակի ռազմական օգնություն տրամադրելու միջոցով։ Այժմ Անկարան դիվանագիտորեն է գործում հայտարարելով Երևանի հետ հարաբերությունները բարելավելու պատրաստակամության մասին, բայց միայն հաշվի առնելով նաև Բաքվի պայմանները։ Իսկ դրանց թվում է Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան ինքնիշխան միջանցքի տրամադրումը և Արցախին աջակցելուց Երևանի հրաժարումը նախատեսող խաղաղության պայմանագրի ստորագրումով։

Կենտրոնական Ասիայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վարում է «թուրքական աշխարհ»-ի տարածման քաղաքականություն։ Արդեն ստեղծվել է Թյուրքական պետությունների կազմակերպությունը, հայտարարվել են ինտեգրացիոն ծրագրեր՝ ընդհուպ մինչև «Մեծ Թուրանի» միացյալ բանակի ստեղծումը։ Ղազախստանն ակտիվորեն է մասնակցում  այդ բոլոր գործընթացներին։ Չնայած այն հանգամանքին, որ, ընդհանուր առմամբ, Նուր-Սուլթանի և Երևանի միջև առկա են հավասարազոր հարաբերություններ, հայ-ադրբեջանական դիմակայության հարցերում Ղազախստանն ավելի հաճախ է դիրքավորվում Բաքվի դիրքորոշման ուղղությամբ։ Այդպես էր Նուրսուլթան Նազարբաևի նախագահության ժամանակ, և այդպես է հիմա՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի օրոք, ով թյուրքալեզու պետությունների գագաթնաժողովում շնորհավորել էր Իլհամ Ալիևին Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման կապակցությամբ։ Այսինքն շնորհավորել էր ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Ղազախստանի դաշնակցի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ։ ՀԱՊԿ-ի զուսպ արձագանքը Ադրբեջանի հետ սահմանային վեճերում Հայաստանի աջակցության խնդրանքներին, ի թիվս այլ բաների, բացատրվում էր Բաքվի և Աստանայի սերտ հարաբերություններով։ Բայց այսօր իրողություններն այնպիսին են, որ Տոկաևին կարգուկանոնը վերականգնելու հարցում աջակցություն է ցուցաբերում ոչ թե «Մեծ Թուրանի» բանակը, այլ ՀԱՊԿ-ը, այդ թվում Հայաստանը, որի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը օպերատիվ կերպով է արձագանքել Ղազախստանի օգնության կոչին։ Ինչն, ի դեպ, իր վրա է ուղղել բազմաթիվ քննադատական ​​սլաքներ սկսած տեղացի արևմտամետներից և վերջացրած Գարրի Կասպարովով: Երևանն իսկապես շահագրգռված է Ղազախստանում բնականոն կյանքի վերականգնման մեջ, թեկուզ միայն այն պատճառով, որ քաոսը ի վերջո կհանգեցնի թուրքական գործոնի ուժեղացմանը, որն արդեն իսկ ուժեղ է այդ հանրապետության հարավային շրջաններում։

Երևանի հետաքրքրության վրա ազդող մեկ այլ գործոն էլ այն է, որ Ղազախստանի իրադարձությունները կարծես թե ՀԱՊԿ-ի ուժի փորձություն է։ Եթե ​​հնարավոր լինի օգտակար կերպով իրականացնել խաղաղապահ առաքելությունը, դա կնպաստի կազմակերպության հեղինակության բարձրացմանը։ Երևանը հույս ունի, որ ՀԱՊԿ-ի հաջողությունը Ղազախստանում կնպաստի անդամ երկրների համախմբմանը և արդյունքում նրանց ավելի ակտիվ ներգրավմանը հայ-ադրբեջանական վեճերի կարգավորման գործընթացում։ Նկատենք, որ ի տարբերություն ՀԱՊԿ երկրների, որոնք միանշանակ աջակցություն են հայտնել Ղազախստանի նախագահին, Անկարան և Բաքուն սկզբում զուսպ են արձագանքել այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին։ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսով քննարկել են իրավիճակը եզրափակելով այն խաղաղ կարգավորման մասին ընդհանուր ցանկությունների արտահայտություններով։ Բայց այն բանից հետո, երբ ակնհայտ դարձավ ՀԱՊԿ-ի ներգրավվածությունը և տեղեկություններ հայտնվեցին, որ Տոկաևին հաջողվում է իրավիճակը վերահսկողության տակ առնել, Էրդողանը անհանգստացավ և սկսեց բանակցել թյուրքական միության մաս կազմող պետությունների ղեկավարների հետ։

Վերջապես երրորդ գործոնը այն է, որ Ղազախստանում ապրում է մոտ 25 հազար հայ։ Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքական դիտորդ Արման Աբովյանը գրել է, որ «Ղազախստանում վաղուց է նկատվում բնակչության ակտիվ թուրքացում հակահայկական քարոզչության տարրերով»։ Եվ դա միայն խոսքեր չեն: 2018 թվականին Կարագանդայում կենցաղային հակամարտությունը վերածվել էր զանգվածային ծեծկռտուքի ղազախների և հայերի միջև։ Բարեբախտաբար, ջարդերը ժամանակին կանխվել էին։

Ամփոփում. Երևանն ակնկալում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի կանխատեսումը ճիշտ կստացվի, և իրավիճակը Ղազախստանում կկայունանա, եթե ոչ մի քանի օրվա ընթացքում, ապա շաբաթների ընթացքում։ Բայց Հայաստանում էլ են հասկանում, որ նման ուժի պայթյունի օջախները հնարավոր չէ կարճ ժամանակում ամբողջությամբ վերացնել, քանի որ դրանք պատահականորեն չեն առաջացել։ Կիսելով Տոկաևի կարծիքը, որ անկարգությունների հետևում կանգնած են արտաքին ուժեր, Երևանի շատ փորձագետներ վստահ են. հենց թուրքական գործոնն է այդ ուժը... Իսկ հիմա նաև տեղեկություններ են հայտնվել, որ Ղազախստանում ապստամբները գրավել են շինություններ օգտագործելով  Թուրքիայում արտադրված զենքեր։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдМинистр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаБыло дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» Власти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»
Самое популярное