Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ երևում է ոչ թե դատարկ խոստում, այլ կատարված գործ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Երբ երևում է ոչ թե դատարկ խոստում, այլ կատարված գործ

 
 
 
 
 
 
 

«Կենտրոն» Հեռուստաընկերության նախաձեռնությամբ Գագիկ Ծառուկյանի հոբելայանական տարեդարձի առթիվ 4 մասից բաղկացած ֆիլմաշար է պատրաստվել։ Պայմանականորեն ֆիլմերը կրում են «Բիզնես», «Եկեղեցաշինություն», «Սպորտ», «Բարեգործություն» վերտառությունները։

Ինչպես և սպասելի էր, Ծառուկյանի գործունեությանն ու անցած ճանապարին նվիրված այս ֆիլմաշարը չէր կարող  միանշանակ գնահատականի արժանանալ։ Առավել քան պարզ է, որ Ծառուկյանի նման հասարակական-քաղաքական գործիչն ամենուր հանդիպելու էր տաբեր վերաբերմունքների ու գնահատականների, սակայն մեկ բան միանշանակ էր, որ Գագիկ Ծառուկյանը ամենաշատը կարևորել և կարևորում է միայն հանրային և հասարակական վերաբերմունքը, մնացած կարծիքների հետ ոչ միայն հաշվի չի նստում, այլև հաճախ չի էլ անդրադառնում, քանի որ հանրության գնահատականից բարձր գնահատական չի կարող տալ որևէ անհատ, գործիչ կամ պաշտոնյա։

Թերևս հենց այս հանրային վերաբերմունք է արտահայտված նաև վերոհիշյալ ֆիլմաշարում։ Հայաստանյան իրականության մեջ ներկայումս շատ քիչ կան գործիչներ, որոնց գործունեությունն ու անցած ճանապարհը ներկայացնելու համար կարիք կլիներ 4 մասից բաղկացած ֆիլմի, միևնույն ժամանակ հնարավոր չէ  միանշանակ ասել, որ այս 4 ֆիլմերը կարող են լիովին ներկայացնել Ծառուկյան մարդուն, հասարակական-քաղաքական գործչին, քաղաքացուն և բարեգործին։

Ամենահետաքրքիրն այն է, որ չնայած Ծառուկյանը տարիներ շարունակ ընկալվել է որպես ոչ միայն գործարար, այլև առատաձեռն բարեգործ, այդուհանդերձ նրա գործունեության գերակշիռ հատվածի  մասին մենք տեղեկանում ենք ֆիլմից, ակնհայտ է, որ սա նշանակում է այն, որ գործիչը երբեք առաջին տեղում չի դրել սեփական անձի ու գործունեության գովազդը, իսկ այն ամենը,  ինչի մասին տեղեկանում է լայն հասարակությունը, ընդամենը Ծառուկյանի բազմաբնույթ գործունեության «ծաղիկներն են»։

Այս ամենից զատ, անշուշտ, սպասելի էին նաև տարատեսակ քննադատություններն ու քաղաքականություն վերադարձի հեռանկարներ տեսնողները, և իհարկե չարախոսներն ու ամենասովորական ընդդիմամոլները, սակայն ըստ էության պետք է փաստել, որ կան դեպքեր, երբ քննադատությանը, չարախոսությանը կամ նմանատիպ որևէ այլ վերաբերմունքին բացառապես հակադարձելու կարիք չկա, քանի որ ամեն ինչ ասված է՝ փաստերով և գործով։

Արդյոք այս հարցում հնարավոր է վիճել, տեսականորեն այո, քանի որ վիճել կարելի է միշտ և հաճախ նույնիսկ առանց պատճառի, սակայն դրանից արվածը չի կորչում և չի ոչնչանում, քանի որ այն ինչ ստեղծված է գործով, միայն խոսքով հնարավոր չէ փլուզել կամ սևացնել։

Ի վերջո պետք է խոստովանել, որ ներկայումս Ծառուկյանն այն հատուկենտ գործիչներից է, որի գործունեության մասին կարելի է պատրաստել ոչ թե մեկ այլ մի քանի ֆիլմ և սա վկայում է ոչ այնքան  ֆիլմերի ստեղծման պահանջի կամ հրատապության մասին, ինչն անշուշտ առկա է, որքան նման ֆիլմերի ստեղծման համար անհրաժեշտ նյութի ու պաշարի առկայության և առատության  մասին, որովհետև ի վերջո կարելի է խոսել միայն արվածի ու ռեալի մասին, որովհետև կարելի է ցույց տալ միայն արդյունքը և ոչ թե խոստումը։

Թերևս այս հարցում հայաստանյան հասարակական ու քաղաքական գործիչների մեծ մասը պետք է օրինակ վերցնեն և փորձեն հասարակությանը մատուցել ոչ թե լոկ տասնյակ ու հարյուրավոր խոստումներ, այլ իրական ու շոշափելի արդյունքներ։

 Վերջապես ֆիլմաշարի բովանդակության մեջ տարատեսակ ենթատեքստեր տեսնողներին թերևս պետք է հշեցնել, որ հայաստանյան իրականության մեջ նմանատիպ ֆիլմաշարեր շատ քիչ կան, վերջիններիցս ժամանակին ամենաաղմուկ հանածն ըստ էության նախկին նախագահներից մեկին նվիրված ֆիլմն էր, որը չափազանց հակասական գնահատականների արժանացավ, քանի որ հասկանալի է, խոսքը գնում էր քաղաքական ժամանակաշրջանի ու քաղաքական իրադարձությունների գնահատականների մասին, բացի այդ, նշված ֆիլմում ներկայացված «երանելի» ժամանակներն ավարտվեցին մարտիմեկյան ողբերգությամբ։

 Թերևս այս համեմատության մեջ պետք է ասել, որ չափազանց դժվար է այսօրինակ կերպով մոտենալ Գագիկ Ծառուկյանի գործունեության վերաբերյալ հոբելյանական ֆիլմաշարին, քանի որ այս դեպքում մենք գործ ունենք ոչ թե քաղաքական բագաժ հավաքելու միտումների հետ, այլ ուղղակի արված գործի հանրահռչակման, որն ինքնին ծառայում է հանրային նպատակին։

Թերևս հենց այս առումով էլ երբեմն պետք է դիմել նման համեմատականների, քանի որ մի դեպքում բարձրագույն պոստից հեռացած պաշտոնյան ֆիլմեր է պատրաստում իր ժամանակաշրջանը գովերգելու համար, մյուս դեպքում քաղաքականությունից սեփական նախաձեռնությամբ և երկրի ներքին անդորրը պահպանելու նպատակով քաղաքականությունից հեռացած գործչի հոբելյանին նախաձեռնվում է նման ֆիլմի ստեղծումը։ Հենց այս կոնտրաստով էլ առանձնանում  է վերոհիշյալ  ֆիլմաշարը մինչ այժմ ստեղծված նմանատիպ ֆիլմերից։

Տիգրան Դավթյան

Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянКогда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейДвое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesАрестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetАрестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияПочему Пашинян так спешит? «Паст»
Самое популярное