Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (դեկտեմբերի 16)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Շրջակա միջավայրի պաշտպանության համաշխարհային օր, Բահրեյն՝ Ազգային օր, Բանգլադեշ՝ Հաղթանակի օր, Ղազախստան՝ Անկախության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1772 – ծնվել է հայագետ Հակոբ Շահեն-Ջրպետյանը։

1863 – ծնվել է գեղանկարիչ, մանկավարժ Ստեփան Աղաջանյանը։

1915 - Թուրքական կառավարությունը չեղյալ է հայտարարել 1914 թվականի փետրվարի 8-ին ստորագրած հայաբնակ նահանգներում բարենորոգումների գործարկման ծրագիրը։

1917 - Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհուրդը Լենինի նախագահությամբ որոշել է Բաքվի խորհրդի նախագահ Ստեփան Շահումյանին նշանակել Կովկասի գործերի ժամանակավոր արտակարգ կոմիսար։

1918 - Հայաստանի հետ բախումների արդյունքում Թբիլիսիում վերջապես հասկացել են, որ դա պատերազմ է և հայտարարել են մոբիլիզացիա։

1932 – ծնվել է նկարչուհի Աիդա Բոյաջյանը։

1966 – վախճանվել է հայ խորհրդային կենսաբան և ծագումնաբան Արտավազդ Ավագյանը:

2002 - Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը Թուրքիայի օգտին լրտեսության համար տասը տարվա ազատազրկման է դատապարտել Հայաստանի քաղաքացի Մուրադ Բոջոլյանին:

2005 - Ստամբուլում սկսվել է աշխարհահռչակ գրող և հրապարակախոս Օրհան Փամուկի դատավարությունը: Նա մեղադրվել է «թուրք ժողովրդին և Թուրքիայի Հանրապետությանը նսեմացնելու» մեջ, քանի որ հարցազրույցում Փամուկը հայտարարել է, որ Թուրքիայում 30 հազար քուրդ եւ 1 միլիոն հայ է սպանվել:

2008 - շուրջ 200 թուրք մտավորականներ համացանցում հայտարարություն են տեղադրել, որով հայ ժողովրդից ներողություն են խնդրել Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցածի համար` դա որակելով «Մեծ աղետ»: 

2010 - «Ա1+» հեռուստաընկերությունը կրկին չի ստացել հեռուստածրագրերի հեռարձակման լիցենզիա, նա մրցույթում պարտվել է «Արմնյուզ» հեռուստաընկերությանը:

2012 - սկսվել է Երևանում առաջին անգամ անց կացվող Ամանորի և Սուրբ Ծնունդի տոնավաճառը, որտեղ վաճառվել են Նոր տարվա և Սուրբ Ծնունդի հետ կապված պարագաներ:

2013 - կայացած Նկարիչների միության 18-րդ համագումարում երեք թեկնածուներից փակ, գաղտնի քվեարկությամբ նախագահ է վերընտրվել Կարեն Աղամյանը։

2016 - հարձակումներ են տեղի ունեցել միանգամից երկու բանկերին՝ ՎՏԲ-ին և «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ»-ին, պատկանող բանկոմատների վրա:

2019 - վախճանվել է բանաստեղծ Վահրամ Թաթիկյանը։

- Երևանի ավագանու արտահերթ նիստում որոշում է ընդունվել Երևանի կենտրոնական փողոցներից մեկում տեղադրվել «Քայլող մարդը» քանդակը, որի հեղինակն է քանդակագործ, նկարիչ Արտո Չաքմաքչյանը։

2020 - հայտնի է դարձել, որ Խծաբերդի ուղղությամբ անհետ կորած շուրջ 60 զինծառայող հայտնվել են գերության մեջ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1598 - վախճանվել է կորեացի նավատորմի հրամանատար, աշխարհում առաջին զրահանավերի ստեղծող Լի Սունսինը։

1631 - Իտալիայում տեղի է ունեցել Վեզուվի հրաբխի ուժեղ ժայթկում։

1641 - Ֆրանսիայում Ջուլիո Մազարինին ստացել է կարդինալի կոչում։

1770 - ծնվել է գերմանացի կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենը։

1773 - տեղի է ունեցել «Բոստոնյան թեյախմությունը», որը արտահայտվել է նրանով, որ ամերիկյան գաղութարարները որպես Բրիտանիայի կողմից թեյի նկատմամբ մտցված հարկի դեմ բողոքի նշան հագել են հնդկացիների հագուստներ և Բոստոնի նավահանգստում սկսել են ջուրը նետել թեյով լի արկղերը։

1775 – ծնվել է անգլիացի նշանավոր կին գրող, ընտանեկան «կանացի» վեպի հիմնադիր Ջեյն Օսթինը:

1809 - վախճանվել է ֆրանսիացի քիմիկոս, իրիդիումի հայտնագործող Անտուան դե Ֆուրկուրան։

1838 - տեղի է ունեցել Նկոմե գետի ճակատամարտը բուրերի և զուլուսների միջև, որը հետագայում անվանվել է Արյունոտ ճակատամարտ։

1866 – ծնվել է ռուս նկարիչ, գրաֆիկ, արվեստի տեսաբան, աբստրակցիոնիզմի հիմնադիրներից մեկը հանդիսացող Վասիլի Կանդինսկին:

1897 – ծնվել է խորհրդային զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Կոնևը։

1899 – հիմնվել է «Միլան» իտալական ֆուտբոլային ակումբը Ալֆրեդ Էդվարդսի գլխավորությամբ։:

1915 – ծնվել է խորհրդային կոմպոզիտոր և երաժշտական-հասարակական գործիչ Գեորգի Սվիրիդովը։

1920 - Չինաստանի Գանսուն նահանգում տեղի է ունեցել երկրաշարժ, որի արդյունքում զոհվել է ավելի քան 200 հազար մարդ, որոնցից մոտ 20 հազարը ուղղակի սառել են զրկվելով տնից։

1940 - վախճանվել է հոլանդացի մարդագետ էժեն Դյուբուան, որը առաջինն է հայտնաբերել պիթեկանտրոպի մնացորդներ։

1946 - «տեքստիլի արքա» Մարսել Բրուսսակի օգնությամբ Քրիստիան Դիորը Փարիզի Մոնտեն փողոցում բացել է իր նորաձևության տունը։

1947 - Ուիլյամ Շոկլին, Ջոն Բարդինը և Ուոլտեր Բրատտեյնը  «Bell Labs» ընկերության լաբորատորիայում առաջին անգամ ստեղծել են գործող բիպոլյար տրանզիստոր։

1965 – վախճանվել է անգլիացի գրող, բազմաթիվ վեպերի, պատմվածների և պիեսների հեղինակ Վիլյամ Սոմերսեթ Մոեմը:

1971 – ծնվել է գերմանացի էլեկտրոդանս ոճի դիջեյ, երաժիշտ և պրոդյուսեր Փոլ վան Դայկը:

1991 – Ղազախստանը անկախացել է ԽՍՀՄ-ից:

1991 - ՄԱԿ-ը չեղարկել է իր 1975 թվականին ընդունված որոշումը առ այն, որ սիոնիզմը ռասիզմի տարատեսակ է։

1997 – «Պոկեմոն» սերիալի ցուցադրությունից հետո մոտ 700 ճապոնացի երեխաներ էպիլեպսիայի ախտորոշմամբ հիվանդանոցներ են տեղափոխվել:

2009 - վախճանվել է ռուս պետական և քաղաքական գործիչ Եգոր Գայդարը։

2011 - անկարգություններ են տեղի ունեցել ղազախական Ժանաոզեն քաղաքում, այրվել են պետական ադմինիստրատիվ շենքեր, զոհվել է 14 մարդ։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянКогда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейДвое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesАрестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetАрестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияПочему Пашинян так спешит? «Паст»
Самое популярное