Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բայրաքթարներն են ոչնչացրել մեր զավակներին, սա պարոն Լիպարիտյանին ոչինչ չի՞ հուշում». Արծվիկ Մինասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Առաջին  նախագահի գլխավոր խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Ժիրայր Լիպարիտյանն այսօր խորհրդարանում փակ դռների հետևում հանդիպում էր  իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպումից առաջ, սակայն, լրագրողները մի քանի հարցի պատասխան  ստանալու հնարավորություն  ունեցել էին։

Հարցերից մեկն էլ վերաբերում էր մեկ օր առաջ արված Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար Թուրքիան հատուկ ներկայացուցիչ կնշանակի։ Ժիրայր Լիպարիտյանն առհասարակ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հետևյալ տեսակետը հայտնեց. «Ինքս միշտ համաձայն եմ եղել, որ մեր հարաբերությունները հարևանների հետ նորմալանան,  բոլորի հետ։ Այստեղ ես մի քանի հարցազրույց եմ տվել և ավելին ասելիք չունեմ։ Առավոտյան Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը պատահմամբ եմ կարդացել, հիմա ի՞նչ ասեմ»։

Լրագրողների հարցերին պատասխանելիս դիվանագետն անդրադարձել էր նաև «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հայտարարությանը, թե ի՞նչ բարիդրացիական հարաբերություններ պետք է հաստատել այն երկրի հետ, որն ուզում է  քեզ մորթել, Ժիրայր Լիպարիտյանն ինքը միջնորդավորված հարց էր ուղղել Արծվիկ Մինասյանին. «30 տարի է, ասում է՝ մորթվելու ենք, մորթվե՞լ է»։

168.am-ի հետ զրույցում Արծվիկ Մինասյանն էլ հակադարձեց Ժիրայր Լիպարիտյանին, նախ նշեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ Ժիրայր Լիպարիտյանի տեսակետն ու ցանկությունը նոր չեն։

«Խնդիրն այն է, որ երբ պարոն Լիպարիտյանը խոսում է 30 տարվա մասին, ապա այն 30 տարիներին, երբ Հայաստանն ավելի ուժեղ էր, Արցախի հետ միասին, ինչո՞ւ Թուրքիան առանց նախապայմանների չէր գնում հարաբերությունների կարգավորման։ Երբ Հայաստանի դռները բացում են թուրքի առաջ, ստացվում է, որ այս մարդիկ չեն հասկանում ադրբեջանաթուրքական սպառնալիքը՝ մեր երկրի ու պետականության գլխին ծառացած։ Կամ՝ երբ օգտագործում են բարիդրացիական հարաբերություններ եզրույթը, որը կազմված է բարի և դրացի, և եթե պարոն Լիպարիտյանի համար թուրքը բարի է ու դրացի, ես բացարձակապես այդ տեսակետը չեմ կիսում։ Եթե նրա համար ադրբեջանցին բարի է ու դրացի, այն ադրբեջանցին, որը հերոսացնում է սաֆարովներին, որը քաջալերում ու պետական մակարդակի է հասցրել հայերին ոչնչացնելը, մորթելը, ապա նշանակում է, որ նա հայ ժողովրդի ապագան այս տարածաշրջանում չի տեսնում»,- նշեց Արծվիկ Մինասյանը։

Միաժամանակ ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց, որ Ժիրայր Լիպարիտյանն իր հայտարարությունն անելիս հաշվի չի առնում, թե Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ թուրք-ադրբեջանական տանդեմը որքան մարդ սպանեց, քանի քաղաքացիական անձանց սպանեց ու գլխատեց հայ զինվորների։

«Հաշվի չի առնում նաև, որ «բայրաքթարներն» են ոչնչացրել մեր բնակավայրերը, մեր զավակներին, սա պարոն Լիպարիտյանին ոչինչ չի՞ հուշում, սա պարոն Լիպարիտյանին գոնե զգուշավորության տեղ չի՞ տալիս։

Մենք չենք ասում, որ որևէ մեկի հետ որևէ հարաբերություն չպետք է լինի, բայց չի կարող այսպես թուլացած, նվաստացած, արժանապատվությունը գետնով տված իշխանության օրոք լինի։ Իսկ այսօր մեր երկիրն ու իշխանությունը մի վիճակի մեջ են, երբ թուրքական ու ադրբեջանական հարաբերությունները կառուցվում են բացառապես Հաայստանը ոչնչացնելու, իրենց համար սովորական վիլայեթ դարձնելու ու հայ ժողովրդին իրենց ծառայեցնելու հենքի վրա։ Բա արժանապատվության ու ազգայինի զգացողությունը ո՞ւր մնաց։ Եթե կլինի հարաբերության հաստատում առանց նախապայմանների, առանց որևէ խնդիր հարուցելու, որը կարող է վտանգել մեր պետականությանը, ապա ո՞վ է դրան դեմ։ Կամ մի հարաբերություն, որը չի կարող դուռ փակել մեր պատմական արդարության վերականգնման, Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտմանը, ապա  նման հարաբերություն, իհարկե, պետք է հաստատել, որպեսզի հնարավորություն լինի նաև, որպեսզի թուրքերն իրենք ճանաչեն Ցեղասպանությունը։ Եթե պարոն Լիպարիտյանի պատկերացրած այս ամենը ընդամենը երազանք է և որևէ առնչություն չունի իրականության հետ, նշանակում է՝ նա նույնպես Հայաստանն ու հայ ժողովրդին չի պատկերացնում այս տարածաշրջանում»,- եզրափակեց Արծվիկ Մինասյանը։

Какие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеИран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииТатоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлением«Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдМинистр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаБыло дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» Власти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФ
Самое популярное