ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի և Ադրբեջանի մոտեցումներով կոնֆլիկտը պետք է հանգուցալուծվի Հայաստանի լիակատար պարտությամբ ու կապիտուլյացիայով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵԱՀԿ արտգործնախարարների 28-րդ խորհրդի նիստի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հարավային Կովկասում հարատև խաղաղության հնարավորության պատուհան է բացվել: Գրեթե նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահական աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավարը՝ ասելով, որ Բաքուն դրական է գնահատում Սոչիի եռակողմ հանդիպումը ու պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել: Այս թեմայով զրուցել ենք թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ։

Հարցին, թե ինչ կարծիք ունի թուրքագետն ասել է․ «Երկու վերապահում պետք է անել. նախ՝ «խաղաղություն» եզրույթը և խաղաղության ընկալումները լիովին տարբեր են Եվրոպայում, աշխարհում ու Արևելքում: Երկրորդ վերապահումն այն է, որ այն, ինչը Թուրքիան ու Ադրբեջանը համարում կամ անվանում են հարատև խաղաղություն, այլոց ու Արցախի ինքնորոշված ժողովրդի իրավունքների ոտնահարում է, իրենց գործած ռազմական և այլ հանցագործությունների մոռացում ու, իրենց ձևակերպմամբ՝ այս պահի ստատուս քվոյի ամրագրման ձգտում, այսինքն՝ իրենց մոտեցումներով կոնֆլիկտը պետք է հանգուցալուծվի Հայաստանի լիակատար պարտությամբ ու կապիտուլյացիայով, իսկ նման խաղաղություն չի լինում, այն էլ՝ հարատև: Ուստի կարծում եմ, որ այդ ձևակերպումները նախ՝ տեղին չեն, և երկրորդ՝ դրանց տակ թաքնված են թուրքական հեռահար ու մոտալուտ պլանները՝ կապված տարածաշրջանում իրենց օկուպացիոն քաղաքականության հետ: Դժվար է հավատալ այն երկրների կողմից խաղաղություն հաստատելու խոստմանը, որոնք ցեղասպանության, մարդու իրավունքների ոտնահարման, բռնության ու նման այլ գործողությունների սանդղակներով աշխարհում առաջատար են, ուստի այդ հայտարարությունները բավական հեռու են ազնվությունից ու ճշմարտությունից»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular