ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիեննայում համաձայնության են եկել երկու աշխատանքային խմբերի վերագործարկման շուրջ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանական միջուկային ծրագրի շուրջը գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) մասնակից երկրների համատեղ հանձնաժողովի մասնակիցները Վիեննայում հավաստել են միջուկային գործարքի լիարժեք իրականացմանը վերադառնալու հանձնառությունը եւ ընդգծել են հնարավորինս կարճատեւ ժամկետներում արդյունքի հասնելու ձգտումը:

Այդ մասին ասված Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ)՝ նոյեմբերի 30-ին տարածված հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Բոլոր մասնակիցները հավաստել են շուտափույթ միջուկային գործարքի լիարժեք իրականցմանը վերադառնալու՝ հետագա ջանքերի հանձնառությունը, ինչպես նաեւ այն հարցերի կարգավորման ինտենսիվ փոխգործակցության շարունակման նպատակաուղղվածությունը, որոնք չլուծված են մնացել բանակցությունների նախորդ՝ վեցերորդ փուլի ավարտման պահից:

Ընդգծված Է հնարավորինս կարճատեւի ժամկետներում արդյունքի հասնելու ձգտումը»,- նշել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում: ԱԳՆ-ում նաեւ հայտնել են, որ նիստում համաձայնություն Է ձեռք բերվել պատժամիջոցների եւ միջուկային հարցերի վերաբերյալ երկու արտակարգ աշխատանքային խմբերի վերագործարկման շուրջը:

Իրանական միջուկային ծրագրի շուրջը ԳՀՀՊ-ի վերականգնման հարցի բանակցությունների յոթեորդ փուլն սկսվել Է նոյեմբերի 29-ին Վիեննայում այն բանից հետո, երբ դրանք այս տարվա հունիսին դադարեցվել Էին Իրանում կայացած ընտրությունների պատճառով: 2021 թվականի ապրիլից մինչեւ հունիս անցած վեց փուլերի ընթացքում ԳՀՀՊ-ի մասնակից երկրների եւ ԱՄՆ-ի բանագնացներին հաջողվել Է որոշել, թե Իրանի նկատմամբ ամերիկյան որ պատժամիջոցներն են ենթակա չեղարկման եւ կազմել այն քայլերի ցանկը, որոնք Թեհրանը պետք Է ձեռնարկի՝ նրա միջուկային պարտավորություններին վերադառնալու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular