ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը, ՌԴ-ն, Թուրքիան կարող են տարածաշրջանի անվտանգությունը պաշտպանել տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցությամբ. Էրդողան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանը և Թուրքիան տարածաշրջանի մյուս երկրների հետ համագործակցությամբ կարող են պահպանել անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում, ըստ իրանական վարչակազմի կայքի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական Tasnim լրատվական գործակալությունը, նա նաև նշել է. «Սպիտակ տունը սովորեցնում և զինում է տարածաշրջանի բոլոր ահաբեկչական խմբերին, այդ թվում ՝ ԴԱԻՇ-ին (Իսլամական պետություն, ԻԼԻՊ) և PKK-ին (Քրդստանի աշխատավորական կուսակցություն) ՝ նրանց մատակարարելով ահաբեկչական սարքավորումներ և գործիքներ ՝ անվտանգ իրադրության ստեղծման համար»:

Էբրահիմ Ռաիսին մտահոգություն է հայտնել Աֆղանստանում «Իսլամական պետության» ահաբեկիչների ներկայությունից հետո այդ երկրում անվտանգության վատթարացման կապակցությամբ: «Ահաբեկչական խմբավորումները ոչ միայն սպառնալիք են ստեղծում Աֆղանստանում անվտանգության համար, այլև սպառնում են տարածաշրջանային անվտանգությանը։ Այդ պատճառով մենք չպետք է թույլ տանք, ահաբեկչական խմբավորումներին, ինչպիսին են ԴԱԻՇ-ը և PKK-ն, սպառնալ տարածաշրջանի երկրների անվտանգությանը», - ասել է Իրանի նախագահը:

Նա նաև նշել է Իրանի և Թուրքիայի միջև համագործակցության լայն և բազմազան ոլորտները տարբեր հատվածներում, ներառյալ՝ էներգետիկան, բանկային գործը և դրամավարկային հարցերը, ինչպես նաև առևտրային փոխանակումները՝ հավելելով. «Մենք պետք է նպաստենք տնտեսական հարաբերությունների զարգացմանը, և այդ պատճառով արտոնյալ սակագները կարող են վերանայվել»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular