ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղրղզստանում խափանել են իշխանությունը բռնությամբ վերցնելու փորձը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն (ԱԱՊԿ) հայտարարել է պետական հեղաշրջման փորձը կանխելու մասին, տեղակացնում է «Արմենպրես»-ը: «ԱԱՊԿ-ի և ՆԳ նախարարության կողմից անցկացված աշխատանքի ընթացքում, որն իրականացվել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների անվտանգության ապահովման ուղղությամբ, տվյալներ են ստացվել մի խումբ անձանց մասին, որոնք պլանավորել էին անմիջապես ընտրություններից հետո սադրանքներ կազմակերպել երկրի հասարակական-քաղաքական իրադրությունը ապակայունացնելու համար, որին հաջորդելու էր իշխանության բռնի զավթումը»,-ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ այդ խմբի ղեկավարները խորհրդարանի պատգամավորներ են և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Նրանք պլանավորել էին Բիշքեկում բողոքի զանգվածային ակցիաներ կազմակերպել եւ ակնկալում էին ընտրություններում հաղթանակ տանող քաղաքական ուժերի աջակցությունը: Դրա համար խումբը հավաքել էր ագրեսիվորեն տրամադրված մոտավորապես հազար երիտասարդների: «Անցկացվել են սիստեմատիկ հանդիպումներ, որոնք ուղղված են եղել իրենց գաղափարախոսական մշակմանը պետական կառույցների դեմ, քննարկվել են զանգվածային անկարգություններ սադրելու պլաններ, որոնք հետագայում տանելու էին իշխանության բռնի զավթման»,-հայտարարել են ԱԱՊԿ-ում:

Խմբի ակտիվ մասնակիցների բնակության վայրերում եւ նրանց կողմից վարձակալած գրասենյակում անցկացվել են խուզարկություններ, որոնց ժամանակ հատուկ ծառայությունների աշխատակիցները հայտնաբերել են փաստաթղթային նյութեր, որոնք հաստատել են հանցագործության նախապատրաստումը, ինչպես նաեւ հրաձգային զենք, զինամթերք եւ թմրանյութեր: Արդյունքում ձերբակալել են խմբի առավել ակտիվ 15 անդամների: Ղրղզստանում խորհրդարանի ընտրություններն անցկացվել են 2020 թվականի հոկտեմբերին: Դրանից հետո երկրում սկսվել են զանգվածային անկարություններ. արդյունքում ԿԸՀ-ն չեղարկել է քվեարկության արդյունքները, իսկ նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հարկադրված է եղել պաշտոնաթող լինել: Պատգամավորներ ընտրելու նոր փորձը նշանակված է նոյեմբերի 28-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular