ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանը հայտարարել է Իրանի հետ համատեղ ճնշմանը դիմակայելու պատրաստակամության մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չինաստանը պատրաստ է Իրանի հետ համատեղ դիմակայել միակողմանի գործողությունների եւ հետապնդման քաղաքականությանը, ինչպես նաեւ պաշտպանել ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ տեղի ունեցած խոսակցության ժամանակ: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների խոսակցությունը տեղի Է ունեցել նոյեմբերի 24-ին՝ տեսախորհրդաժողովի ձեւաչափով:

«Չինաստանը մտադիր չէ արտահանել զարգացման իր մոդելը, բայց հույս ունի օրինակ դառնալ այնպիսի երկրների համար, ինչպիսին Իրանն է, որոնք ցանկանում են արագացնել զարգացումը եւ դրա հետ մեկտեղ պահպանել անկախությունը»,-հայտարարել է Վան Ին, որի խոսքը մեջբերում Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարությունը: Նրա խոսքով՝ «Չինաստանը պատրաստ Է համագործակցել Իրանի հետ՝ դիմակայելու միակողմանի գործողությունների ու հետապնդման ցանկացած քաղաքականության, պաշտպանելու ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը եւ միջազգային արդարությունն ու անաչառությունը»:

Նա նշել է, որ Չինաստանը գնահատում Է Իրանի կողմից գլոբալ զարգացման նախաձեռնությունները, որն առաջ է քաշել ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը, պատրաստ է Իրանի հետ աշխատել երկու երկրների համակողմանի համագործակցության պլանի իրագործման վրա եւ նպաստել իրենց ռազմավարական գործընկերության նոր արդյունքների ձեռքբերմանը: «Չինաստանի կառավարությունը որոշել է Իրանին փոխանցել պատվաստանյութերի եւս մեկ խմբաքանակ՝ իր բարեկամությունը իրանցի ժողովրդին արտահայտելու համար»,-նշել է նախարարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular