ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԱԳԱՏԷ-ն հավաստել է, որ Թեհրանը չի շեղվում ատոմային ծրագրից. Իրանի փոխնախագահ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հավաստել է, որ Իրանը չի շեղվում հայտարարած ատոմային ծրագրից: Թեհրանում Գրոսիի հետ կայացած բանակցությունների արդյունքների վերաբերյալ նոյեմբերի 23-ին այդ մասին հայտնել է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար, երկրի փոխնախագահ Մոհամադ Էսլամին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մեր այսօրվա երկխոսության ընթացքում Գրոսին մի քանի անգամ հավաստեց, որ ոչ մի կարգի շեղումներ չեն հայտնաբերվել Իրանի միջուկայն ծրագրում»,- ասել է նա: Ելույթը հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը: Էսլամին հավելել է, որ «Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև բոլոր հարցերը տեխնիկական են»:

«ՄԱԳԱՏԷ-ն չի քննարկի քաղաքական հարցեր, ինչպես նաև դավադիրների ներթափանցման խնդիրը, որը թշնամիները կազմակրեպել Էին Իրանի խաղաղ ատոմային ծրագրի դեմ»,- նշել Է նա: Ավելի վաղ իրանական կողմը բազմիցս ՄԱԳԱՏԷ-ին կոչ Է արել հանդես գալու Իսլամական Հանրապետության ատոմային ենթակառուցվածքի նկատմամբ դիվերսիաների դատապարտմամբ:

Նոյեմբերի 22-ին Գրոսին հայտարարել Է, որ իրանական կողմի հետ շփումների ընթացքում հուսով Է ստեղծելու «արդյունավետ ուղի ուղղակի երկխոսության համար, որը ՄԱԳԱՏԷ-ին կօգնի վերսկսելու անհրաժեշտ տեսչական գործունեությունն այդ երկրում»: Նրա այցը Թեհրան իրականացվում է Վիեննայում միջուկային գործարքի շուրջը երկխոսության վերսկսումից առաջ, որը պլանավորված է նոյեմբերի 29-ին: Նոյեմբերի 23-ին նա նաև բանակցություններ կվարի Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular