ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ-ը նոյեմբերի 17-19-ին հատուկ նշանակության ուժերի վարժանքներ կանցկացնի Տաջիկստանում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) նոյեմբերի 17-19-ին Տաջիկստանում կանցկացնի հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2021» վարժանքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 15-ին հաղորդել է Կենտրոնական ռազմական օկրուգը (ԿՌՕ):

«Վարժանքները նոյեմբերի 17-19-ին կանցկացվեն Տաջիկստանի Հանրապետության «Ֆահրաբադ» զինափորձարանում: Ռուսաստանի զորակազմը վարժանքներում ներկայացված Է ԿՌՕ-ի հատուկ նշանակության ստորաբաժանումների և 201-րդ ռազմաբազայի հետախուզական գումարտակի զինծառայողներով»,-ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ընդամենը վարժանքներին ռուսական կողմից գործի կդրվի մոտավորապես 60 զինծառայող եւ տասը միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ 201-րդ ռազմաբազայի ավիախմբի Մի-8ՄՏՎ5-1 երկու ուղղաթիռ, հաղորդել են օկրուգում:

Ռուսաստանցի զինվորականների խոսքով, զորաշարժերի ակտիվ փուլում կկատարելագործվի զինյալների կողմից պայմանականորեն նվաճված շենքի շրջափակման եւ գրոհի գործողության անցկացումը՝ հետախուզության տեխնիկական միջոցների և ուղղաթիռների կիրառմամբ:

ԿՌՕ-ի տվյալներով՝ «Կոբալտ-2021» վարժանքներին, բացի Ռուսաստանից, կմասնակցեն ՀԱՊԿ-ի երկրներից Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի օպերատիվ հակազդման կոլեկտիվ ուժերի, հատուկ նշանակության ուժերի, ներքին գործերի մարմինների, պետանվտանգության, նախարարությունների և արտակարգ իրավիճակների ու թմրանյութերի վերահսկողության գերատեսչությունների կազմավորումները:

Վարժանքների նպատակը հավաքական անվտանգության տարածաշրջաններում համատեղ եւ օպերատիվ-մարտական միջոցառումների նախապատրաստման եւ անցկացման օպերատիվության բարձրացումն է: Տաջիկստանում տեղաբաշխված 201-րդ ռազմաբազան Ռուսաստանի խոշորագույն ռազմական օբյեկտն է նրա սահմաններից դուրս (մտնում է Կենտրոնական ռազմական օկրուգի կազմում), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular