ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ Պետդեպը Վրաստանի իշխանություններին կոչ է արել Սաակաշվիլիի հետ վարվել «արդար և արժանապատիվ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները Վրաստանի կառավարությանը կոչ է անում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ վարվել «արդարացիորեն և արժանապատվորեն», ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, գրում է sputnik-georgia.ru-ն:

Վրաստանի երրորդ նախագահին Ռուսթավիի թիվ 12 բանտից երկուշաբթի երեկոյան տեղափոխել են Թբիլիսիի բանտային հիվանդանոց։ Նրա անձնական բժիշկը, փաստաբաններն ու համախոհները պնդում էին Սաակաշվիլիին քաղաքացիական բազմամասնագիտական կլինիկայում տեղավորելը, թեև իշխանությունները կտրականապես դեմ էին դրան:

«Մենք ուշադրությամբ հետևում ենք իրավիճակին, նախկին նախագահ Սաակաշվիլիի ձերբակալությանը և այժմ նրա նկատմամբ վերաբերմունքին, ինչպես նաև Վրաստանի հանրային պաշտպանի հայտարարությանը, որը հարցեր է առաջացնում՝ կապված բանտարկված նախագահ Սաակաշվիլիի վիճակի հետ: Մենք կրկին կոչ ենք անում Վրաստանի կառավարությանն արդար և արժանապատվորեն վերաբերվել Սաակաշվիլիին՝ միջազգային չափանիշներին և վրացական օրենսդրությանը համապատասխան», - ասել է Փրայսը։

Բացի այդ, ԱՄՆ Պետդեպարտամենտը Վրաստանի կառավարությանը կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել Սաակաշվիլիին հոգեբանական օգնություն ցուցաբերելու համար։ ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը մեկնաբանել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Գուրամ Մաչավարիանիի խոսքով՝ Վրաստանում պաշտպանված են քաղաքացիների, այդ թվում՝ բանտարկյալների իրավունքները։

Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին: Միաժամանակ, Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիան հայտարարել էր, որ ձերբակալությունից հետո նա հացադուլ էր սկսել, քանի որ համաձայն չէ առաջադրված մեղադրանքների հետ և իրեն համարում է քաղբանտարկյալ: Վրաստանում Սաակաշվիլին ներգրավված է մի քանի քրեական գործերում: Նախկին նախագահը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի համար: Առաջին դեպքում նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեցի: Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդի և պետական բյուջեից միջոցների յուրացման գործերում: Դրանք դեռ դատարանում են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular