ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ հետախուզական գործակալությունների աշխատակիցները հրաժարվում են պատվաստվել կորոնավիրուսի դեմ՝ մտահոգությունների ալիք բարձրացնելով երկրում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ամերիկյան հետախուզական գործակալությունների աշխատակիցներից շատերը կարող են շուտով ազատվել աշխատանքից՝ կառավարության՝ պատվաստվելու պահանջը չկատարելու պատճառով:

Ինչպես փոխանցում է The Associated Press-ը, թեև հետախուզական գործակալությունների անձնակազմերում պատվաստման մակարդակն առհասարակ ավելի բարձր է, քան ամերիկյան հասարակության շրջանում, կան հաստատություններ, որոնց աշխատակիցների մի մասը հրաժարվում է պատվաստվել: Ինչպես օրինակ, Կենտրոնական հետախուզական վարչությունում պատվաստված աշխատակիցների թիվը կազմում է 97 տոկոս, սակայն 18 գործակալությունից բաղկացած հետախուզական միությունում այդ տոկոսը ցածր է և ընդգրկում է մոտ 100 000 մարդ:

Այս տվյալները հայտնել է Ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական Քրիս Ստյուարտը՝ վկայակոչելով պալատի հետախուզական հարցերով հանձնաժողովին: Նրա խոսքով՝ որոշ գործակալություններում չպատվաստված աշխատակիցների թիվը կազմում է 20%, որոշներում էլ՝ 40%:

ԱՄՆ պետական հաստատություններում աշխատակիցների պատվաստման վերջնաժամկետը նոյեմբերի 22-ն է, որից հետո չպատվաստված անձինք կարող են հեռացվել աշխատանքից: Հետախուզական գործակալությունների դեպքում դա ազգային անվտանգությանն առնչվող հարց է, ինչը մտահոգության ալիք է բարձրացրել Հանրապետական կուսակցության շրջանում, քանի որ ոլորտի աշխատակիցները հատուկ պատրաստում անցած և գիտելիքների տիրապետող անձինք են, որոնց փոխարինելը հեշտ չէ:

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ չափահաս բնակչության 70 տոկոսն է ամբողջությամբ պատվաստվել կորոնավիրուսի դեմ, 80 տոկոսն էլ ստացել է առնվազն մեկ չափաբաժին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular