ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը նոյեմբերի 29-ին Վիեննայում կվերադառնա միջուկային գործարքի շուրջ բանակցություններին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանական կողմը նոյեմբերի 29-ին Վիեննայում կվերսկսի իրանական միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ բանակցությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 3-ին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության փոխղեկավար Ալի Բաքերի-Քանին:

«Էնրիկե Մորայի (ԳՀՀԾ-ի շուրջ Վիեննայի բանակցություններում ԵՄ-ից համակարգող) հետ հեռախոսազրույցի ժամանակ մենք պայմանավորվել ենք՝ նոյեմբերի 29-ին վերսկսել բանակցությունները Վիեննայում»,-գրել է Բաքերի-Քանին իր Twitter-ում:

ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայությունն իր կողմից տարածել է մամուլի տեղեկագիր, որտեղ հաստատել է այդ ամսաթիվը: Այնտեղ ճշտել են, որ բանակցություններին կմասնակցեն Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Իրանի ներկայացուցիչները:

«Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ-ի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի անունից Համատեղ հանձնաժողովի նախագահ կդառնա Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան»,-նշվում է հայտարարության մեջ:

Վիեննայում միջազգային կազմակերություններին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը նույնպես հաստատել է իրանական միջուկային գործարքի շուրջ բանակցային գործընթացի վերսկսումը: Նա իր Twitter-ում գրել է, որ այդ «երկար սպասված կոլեկտիվ որոշումը» ամերիկյան պատժամիջոցների չեղարկման և «2015 թվականի գործարքի միջուկային դրույթների լիակատար իրականացմանն» Իրանի վերադարձի ուղի է բացում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular