ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … թեյնիկ տեբուցին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախ եկեք պարզենք, թե ինչ է տեբուցինը: Նման կերպ են Ճապոնիայում անվանում թուջե թեյնիկը, որի մեջ եփում են կանաչ թեյ: Տեբուցին թեյնիկի պատմությունը մի քանի հազարամյակի է: Այնուամենայնիվ, մեզ համար իր սովորական տեսքով, այն հայտնվել է մոտ 16-րդ դարում և հարյուր տարի անց տարածվել ամբողջ աշխարհով: Ժամանակի ընթացքում տեցուբինի օգտագործումը դարձել է բարձր եկամուտ ունենալու ցուցանիշ:

Մյուս թեյնիկներից տեբուցինը տարբերվում է նրանով, որ թեյը եռացնելու ժամանակ ջուրը հարստանում է երկաթով, ինչը բարենպաստ ազդեցություն է ունենում խմիչքի համի վրա: Մինչ տեբուցինի հայտնվելը ճապոնացիները օգտագործել են պղնձե թեյնիկ, որը կոչվել է յակկան: Բայց պղինձը իրականում փչացնում էր թեյի համը և հայտնվել են թուջե թեյնիկները: Ենթադրվում է, որ սենչան տեսակի թեյն է ամենահարմարը տեբուցին թեյնիկով պատրաստելու համար: Այն Չինաստանից Ճապոնիա բերված այն  կանաչ թեյն է, որը հետագայում այնքան է սիրվել ճապոնացիների կողմից, որ ներկայումս այդ թեյի արտադրությունը կազմում է երկրում թեյի ընդհանուր արտադրության 75% -ը: Սենչան հարուստ է վիտամիններով և ունի մի փոքր տտիպ համ: Ավելին, ի տարբերություն մատչայի թեյի (փոշի կանաչ թեյ), սենչայի համը բարելավվում է այն ժամանակ, երբ այն եփում են տեբուցին թեյնիկի մեջ: Ճիշտ է համարվում տեբուցինի տաքացնելը բաց կրակի վրա: Ավելին, տեբուցինում եփված թեյը շատ ավելի երկար է տաք մնում, քան ցանկացած այլ ժամանակակից թեյնիկում եփված թեյը: Ինչ վերաբերվում է այդ թուջե թեյնիկի արտաքին տեսքին, ապա դրա համար հատուկ ստանդարտներ չկան: Տեբուցինը կարող է լինել ընդամենը միայն մի քանի գավաթ թեյի համար, բայց կան նաև այնպիսի թեյնիկներ, որոնցով կարելի է թեյ հյուրասիրել միանգամից մի քանի տասնյակ մարդու: Ավանդաբար, տեբուցինը զարդանաշխվում են ռելիեֆային նախշերով: Ընդ որում ժամանակի ընթացքում հայտնվել են այլ այնպիսի սպասքներ, որոնք կրկնում են տեբուցին թեյնիկի ոճը:

Տարիների ընթացքում տեբուցին թեյնիկը չի կորցրել իր ժողովրդականությունը, և ներկայումս էլ օգտագործվում է ճապոնացիների կողմից: Այն կարելի է տեսնել ճապոնական բազմաթիվ ռեստորաններում: Հայտնի է, որ տեբուցին թեյնիկները  չեն մաքրում, ընդ որում հատկապես չեն օգտագործում  քիմիական նյութեր: Համարվում է, որ որքան շատ է թեյնիկի օգտագործման ընթացքում առաջացած նստվածքը, այնքան լավ է այն պաշտպանում թեյնիկը ժանգոտելուց և բացի այդ էլ նման թեյնիկով եփած թեյը ավելի օգտակար է առողջության համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 





Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular