ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենն ավելի քան 1 ժամ սպասեցրել է Մակրոնին, ապա խոստովանել, որ Վաշինգտոնը «անշնորհք» է վարվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենը հանդիպել են Վատիկանում Ֆրանսիայի դեսպանատանը, որը երկու առաջնորդների միջև առաջին հանդիպումն էր սուզանավերի պայմանագրի խզման պատճառով հարաբերությունների ճգնաժամից հետո, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ղեկավարները ջերմորեն ողջունել են միմյանց։ Միաժամանակ, ԱՄՆ նախագահը ավելի քան մեկ ժամ ուշացել է Մակրոնի հետ հանդիպումից։ Ելիսեյան պալատի կողմից նախկինում տարածած հաղորդման համաձայն՝ հանդիպումը պետք է սկսվեր ժամը 16:15-ին (Երևանի ժամանակով 18:15-ին)։ Սակայն Բայդենի ավտոշարասյունը Ֆրանսիայի դեսպանատան տարածք է մտել մոտավորապես ժամը 18:40-ին (Մոսկվայի ժամանակով 19:40-ին)։

Վաշինգտոնի և Փարիզի միջև լարվածություն է առաջացել Ավստրալիայի, Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների միջև նոր AUKUS գործընկերության պատճառով: Ավստրալիան, այս եռակողմ գործընկերության կնքման լույսի ներքո, հայտարարել է ֆրանսիական Naval Group ընկերության հետ սուզանավերի մասին համաձայնագրից դուրս գալու մասին: Համաձայնագրի արժեքը կազմում էր 56 միլիարդ եվրո։

Միևնույն ժամանակ euronews.com-ը հաղորդում է, որ Բայդենը հանդիպման ժամանակ Մակրոնին ասել է, որ Վաշինգտոնը «անշնորհք» է վարվել Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Ավստրալիա-Մեծ Բրիտանիա-ԱՄՆ անվտանգության գաղտնի պայմանագրի համատեքստում, ինչը զայրացրել է Փարիզին:

Թեև Բայդենը պաշտոնապես ներողություն չի խնդրել Մակրոնից, սակայն խոստովանել է, որ Վաշինգտոնը չպետք է անակնկալի բերեր իր ամենավաղեմի դաշնակցին:

«Կարծում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ, կօգտագործեմ անգլերեն արտահայտություն, այն, ինչ մենք արեցինք, անշնորհք էր», - ասել է Բայդենը՝ հավելելով, որ սուզանավերի գործարքը «շնորհքով չի արվել»:

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ Ֆրանսիան վաղուց տեղեկացված է եղել»,- հավելել է նա։

Մակրոնն, իր հերթին, ասել է, որ երկու դաշնակիցները «ավելի ուժեղ համագործակցություն» կզարգացնեն՝ կանխելու նմանատիպ թյուրիմացության կրկնությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular