ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ԴիջիԹեք 2021»-ին CodeSignal ընկերությունն առաջարկում է մրցույթ, որտեղ կարելի է շահել նվեր և անցնել աշխատանքի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2015 թվականին հայ հիմնադիրների կողմից ստեղծված CodeSignal ստարտափը ներկայացված կլինի տարվա խոշորագույն տեխնոլոգիական միջոցառմանը՝ հոկտեմբերի 29-31-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք «ԴիջիԹեք 2021» ցուցահանդեսին։ 

Ցուցահանդեսի օրերին ընկերությունն այցելուներին և իրադարձությանը հեռահար հետևող անձանց առաջարկում է երկու աչքի ընկնող մրցույթ։ Դրանցից առաջինն առաջարկում է ցուցահանդեսի անցկացման օրերի ընթացքում հեռահար կերպով մուտք գործել ընկերության հարթակ` yerevan.codesignal.com հղումով և լուծել ծրագրավորման որոշակի առաջադրանքներ։ Հաղթողը հնարավորություն կունենա շահել նոր iPad կամ Apple Watch։ Բացի այդ, նա հրավեր կստանա CodeSignal-ի  համահիմնադրից, միանգամից անցնելով աշխատանքի ընդունման միջանկյալ փուլերը, մասնակցելու վերջինիս հետ աշխատանքային հարցազրույցի։ 

Երկրորդ մրցույթը տեղի է ունենալու ընկերության դիջիթեքյան տաղավարում, որտեղ յուրաքանչյուր այցելու կարող է փորձել իր ուժերը արագ տպագրման արվեստում /type racing/։ Հաղթողը կստանա անակնկալ նվեր։ 

CodeSignal ընկերությունը տրամադրում է տարբեր գործիքներ, որոնք օգնում են ավտոմատ կերպով գնահատել աշխատանքի դիմորդների կարողությունները, ինչի շնորհիվ մարդիկ  աշխատանքի են ընդունվում ոչ թե իրենց CV-ի հիման վրա, այլ գիտելիքների և հմտությունների։ CodeSignal-ի գործիքներից և տեխնոլոգիական լուծումներից այսօր օգտվում են աշխարհահռչակ շատ ընկերություններ, ինչպիսիք են՝ Netflix, Facebook, Uber, Zoom, Robinhood և մի շարք այլ ճանաչում ունեցող ընկերություններ ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից և Հայաստանից։

Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ CodeSignal ընկերությունը հայտարարեց 50 մլն. դոլար ներդրման մասին՝ մոտենալով հայկական հաջորդ յունիքորնի տիտղոսին։ Այս նոր ներդրման շնորհիվ CodeSignal-ը գնահատվում է 500 մլն. դոլար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular