ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հավանություն տալը չի նշանակում, թե Ռուսաստանը միացել է Էրդողանի «3+3» նախաձեռնության առաջմղմանը. Սիլաև

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանցի հեղինակավոր միջազգայնագետ Նիկոլայ Սիլաևը անդրադարձել է Թուրքիայի նախագահի առաջարկած «3+3» ձևաչափի տարածաշրջանում «վեցի հարթակ» ստեղծելու նախաձեռնությանը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի արտգործնախարարի դրական արձագանքը այդ նախաձեռնությանը չի նշանակում, որ Ռուսաստանը միանում է այդ գաղափարի առաջմղմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության համակարգում գործող Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՈ) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատողն այդ մասին ասել է Կովկասի ինստիտուտի կազմակերպած «Կովկասը XXI դարում» միջազգային գիտաժողովի ընթացքում:

Սիլաևի խոսքով՝ Ռուսաստանի և Իրանի դրական արձագանքը «3+3» նախաձեռնությանը միանշանակ չէ, քանի որ այն և՛ կարող է նշանակել, որ նրանք հավանություն են տալիս այդ նախաձեռնությանը, և՛ կարող է նշանակել, որ Ռուսաստանը պարզապես չի ուզում հայտնվել այն վիճակում, որ ստիպված լինի մերժել:

«Կարելի է անվերջ հավանություն տալ այդ նախաձեռնությանը՝ շատ լավ հասկանալով, որ քիչ հավանական է, թե Վրաստանը կաջակցի այդ նախաձեռնությանը, և ամենայն հավանականությամբ չի աջակցի Հայաստանը: Հավանություն տալը չի նշանակում, որ Ռուսաստանը միանում է այդ նախաձեռնության առաջմղմանը: Ինձ թվում է, որ եթե Ռուսաստանի կողմից հավանություն լինի, ապա այդ հավանությունը բավական պասիվ կլինի», - «Արմենպրես»-ին հայտնել է Նիկոլայ Սիլաևը:

«Վեցի հարթակի» կամ այլ կերպ ասած՝ «3+3» (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) ձևաչափ ստեղծելու գաղափարը 2020 թ-ի վերջին առաջարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Սեպտեմբերի վերջին Էրդողանն այդ հարցը քննարկել է Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նշված նախաձեռնությունը հոկտեմբերի 6-ին Մոսկվայում քննարկել են նաև Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները: Սերգեյ Լավրովը ասել է, թե իրանական կողմը դրական է արձագանքել այս երկրների մասնակցությամբ «3+3» ձևաչափով նոր հարթակ ստեղծելու նախաձեռնությանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular