ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական Т-90С տանկերը գերազանցում են բոլոր իրանական տանկերին, բայց քիչ են

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

vestnik-rm.ru-ն գրում է, որ Իրանի բանակի «Չեֆթեն» տանկերով զինված 16 -րդ զրահատանկային դիվիզիայի բրիգադը տեղափոխել է Ադրբեջանի հետ սահման: Մեծ Բրիտանիայից դեռևս Իսլամական հեղափոխությունից առաջ գնված այդ մարտական ​​մեքենաները, չեն կարող համարվել ժամանակակից, չնայած նրանցից ոմանք ենթարկվել են արդիականացման, ներառյալ 840 ձիաուժ հզորությամբ B-84 շարժիչների տեղադրումը և նշանառության բարելավումը՝ ներառյալ գիշերային:

Այնուամենայնիվ, դրանք իրենց բոլոր բնութագրերով զգալիորեն զիջում են ադրբեջանական T-90S-երին: Եվ, ճակատամարտում հանդիպման դեպքում, իրանցիների կորուստները լուրջ կլինեն: Ճիշտ է, ներկայումս ադրբեջանական T-90S-երի քանկաը 90 միավորից ոչ ավելի է: Ռազմական փորձագետները մի քանի վարկած են արտահայտել բացատրելով, թե ինչո՞ւ են հնացած տանկերը ուղարկվել սահման: Ամենահավանականն այն է, որ իրանցիները վստահ են դիվանագիտական ​​մեթոդներով լարվածությունը թուլացնելու հարցում: Առավել հոռետեսները կարծում են, որ դա արվել է հակամարտության սկզբնական փուլում սեփական կրակից խուսափելու նպատակով: Եթե ​​դրանց տեղում լինեն իրանական T-72S-երը, ապա հակատանկային համակարգերը, հրետանավորները, անօդաչու թռչող սարքերը կարող են դրանք սխալմամբ թշնամական T-72B-ների հետ շփոթել:

Եթե ​​Իրանն ունի ընդամենը հարյուր «Չեֆթեն», ապա  T-72S-երի քանակը մոտ 480 է: Պարբերաբար վերանորոգման շնորհիվ այդ տանկերը պահվում են լավ մարտունակ վիճակում: Նրանց համար արտադրվում են կառավարվող հակատանկային հրթիռներ, որոնք ռուսական արտադրանքի կլոններ են: T-72S-երը կարելի է համարել ադրբեջանական T-72M1 «Ասլան»-ների անալոգներ, որոնցից ներկայումս Ադրբեջանում հարյուրից ավելի հազիվ լինի: Նաև Իրանի դեմ Ադրբեջանը կարող է նետել մոտ 150 ոչ արդիականացված «Т-72»-ներ, ներառյալ հնացած T-72A-ն: Հայաստանի հետ պատերազմի ընթացքում ևս մոտ 90 T -54Б և T -55-ներ էին գործի մեջ դրվել:

Իրանն, իր հերթին, ունի մոտ 900 այլ տանկ: Դրանք են ռազմավար վերցված իրաքյան T-72M1, T-62, M60A1, արդիականացված T-55 և T 69 տանկերը: Եվս 470 տանկ գտնվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ձեռքում:

Իհարկե, որոշ տանկեր կռվի համար չեն, դրանք աջակցում են մեխանիզացված հետևակին (ի դեպ, Իրանն ունի ավելի քան 600 BMP-1 և BMP-2), ինքնագնաց զենիթա-հրետանային կայանքներին, քարշակվող հրանոթներին և հաուբիցներին, և բազմաթիվ արձակման հրթիռային համակարգերին: Օդում, որպես կանոն, գործում է ավիացիան՝ ներառյալ հարվածային անօդաչու թռչող սարքերը և գրոհային ուղղաթիռները:

Եթե ​​հակամարտությունը չլուծվի, և կողմերից մեկն էլ ավելի սրի իրավիճակը, ապա ռազմական գործողությունների ինտենսիվությունը կգերազանցի Ղարաբաղի համար մղված վերջին արյունալի ռազմական գործողություններին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular